Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ հագուստ եւ կոշիկ ներկրողները բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի դիմաց եւ պահանջում անփոփոխ թողնել մաքսային գործող դրույքաչափերը։ Հակառակ դեպքում, ըստ իրենց իսկ պնդումների, հագուստն ու կոշիկը 2-3 անգամ կթանկանան, դա ծանր հարված կլինի առանց այն էլ սոցիալական բարդ վիճակում հայտնված ժողովրդի համար, իրենցից շատերը ստիպված կլինեն փակել բիզնեսները, եւ արդյունքում կտուժեն բոլորը։
Բողոքի նմանատիպ ակցիաներն աշխարհի ցանկացած երկրի համար սովորական երեւույթ են, որովհետեւ ամեն տեղ էլ գործարարները ձգտում են հնարավորինս քիչ հարկեր վճարել, իսկ պետությունները ձգտում են մեծացնել բյուջեի մուտքերը։ Պարզապես հաջողության են հասնում այն երկրները, որտեղ պետության եւ բիզնեսի երկխոսությունը ստացվում է, եւ հաջողվում է գտնել ոսկե միջինը։ Հայաստանում, ի դեպ, այդ իմաստով վիճակն այնքան էլ վատ չէ, որովհետեւ երկխոսություն կա, եւ պետությունն ու բիզնեսն ըմբռնումով են մոտենում միմյանց նկատմամբ ունեցած պարտավորություններին։ Բայց այդ երկխոսությունը միշտ չէ, որ ստացվում է (թեեւ կոնկրետ այս դեպքում ցուցարարներն իրենք են ասում, որ քննարկումները կառուցողական են եղել):
Բանն այն է, որ որպես կանոն՝գործարարները համարում են, որ իրենք պիտի հնարավորինս քիչ հարկեր վճարեն, որովհետեւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է, իսկ իշխանությունները համարում են, որ վիճակը ծանր է, որովհետեւ բոլորը ձգտում են հնարավորինս քիչ հարկեր ճարել։ Ընդորում՝ երկու պնդումներում էլ ճշմարտության մեծ բաժին կա։
Ուրեմն ինչո՞ւ է այդքան դժվարությամբ գտնվում ոսկե միջինը։ Ըստ երեւույթին երկու կողմերն էլ ունեն մեղքի իրենց բաժինը։ Հագուստ եւ կոշիկ ներկրողներն, օրինակ, պնդում են, թե մաքսազերծման կարգը փոխելու դեպքում այդ ապրանքները կթանկանան 2-3 անգամ, եւ դա, հասկանալի է, լրջագույն մտահոգություններ է առաջացնում առանց բացառության բոլորի մոտ։ Մինչդեռ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե անգամ մաքսատուրքը կրկնապատկվի, հագուստն ու կոշիկը կթանկանան առավելագույնը 15-20 տոկոսով։ Իհարկե՝ դա էլ կլինի շատ լուրջ թանկացում եւ շատ ծանր բեռ ժողովրդի համար, բայց համաձայնվեք՝ 15-20 տոկոսն ու 2-3 անգամը շատ տարբեր բաներ են։ Պետական կառույցների սխալն էլ երեւի այն է, որ հանրությանը հանգամանորեն չեն ներկայացնում մաքսատուրքի փոփոխությունների նպատակներն ու իրական հետեւանքները։
Ավելի կոնկրետ՝ կարելի էր հստակ հաշվարկներ ներկայացնել, թե այդ փոփոխությունների արդյունքում ինչքան հավելյալ գումար է մտնելու բյուջե (երեւի գոնե մոտավոր հաշվարկներ կան), գնային ինչ փոփոխություններ են կանխատեսվում մանրածախ շուկայում, մոտավորապես քանի հոգի է ներգրավված այդ բիզնեսներում, որքանով կնվազի ներկրված ապրանքների սպառումը, որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ պակասը լրացվի տեղական արտադրանքով, եւ այլն։ Այսինքն՝ հանրությանը պետք է մանրամասն բացատրել, թե ինչու է արվում այդ ամենը, ինչու է արվում հատկապես հիմա, ինչ իրական խնդիրներ եւ բարդություններ կան (դրանք իսկապես կան, եւ ներկրողների դժգոհություններից շատերն արդարացված են)։
Հակառակ դեպքում քաղաքական ուժերը բաց չեն թողնելու առիթը եւ այս ամենը ներկայացնելու են որպես «հարկային տեռոր», «ժողովրդի կաշին քերթելու» հերթակա նքայլ, «իրենց պարգեւավճարների համար փող հայթայթելու» միջոց, եւ այդպես շարունակ։
Իսկ ինչո՞ւ չանեն, եթե ցանկություն էլ ունեն, յոթ հոգանոց ակցիաները տասը տեսախցիկով ուղիղ եթերում լուսաբանելու հնարավորություն ունեցող լրատվամիջոցներ էլ։ Ու նաեւ՝ այնքան պրոֆեսիոնալիզմ, որ եթե հանկարծ որեւէ մեկը հիշի, որ այդ փոփոխությունները պարտադրված են Մաքսային միությանը ՀՀ անդամակցությամբ, իսկ Հայաստանն այդ միությանն անդամակցել է 2013-ին, հանկարծ այդ հատվածը չհեռարձակեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT