Երևան
12 °C
«Այս տանը 1906-1922 թթ. ապրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը». ահա այսպիսի մի ցուցանակով է հիշատակված Թբիլիսիիում այն հասցեն, որտեղ անցել է հանրահայտ երաժշտի մանկությունն ու պատանեկությունը:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածում գտնվող տանը (Ուզնաձե 93) ծնողների եւ ավագ եղբոր հետ միասին Արամ Խաչատրյանն ապրել է 16 տարի:

Փողոցին հարող տունը, որի վրա փակցված էր այդ ցուցանակը, բավականին հին էր, դուռը՝ կողպեքով ամրացված: Առաջացանք՝ մտածելով, թե հենց փողոցի վրայի այդ տանն է ապրել Խաչատրյանը:


Ցուցանակի անմիջապես կողքին տան թվացյալ ետնամաս տանող կարճ ճանապարհ կար, որը մեզ տարավ իտալական հին ոճով կառուցված տների մոտ: Դրանցից մեկում էլ ապրել է Արամ Խաչատրյանը: Մոտավորապես մեկ տասնյակ տարբեր տների պատշգամբներն իրար դիմաց էին:

Ի դեպ, Խաչատրյանի տունը փնտրելիս հետաքրքիր զուգադիպությամբ դիմեցինք հենց այն կնոջը, որը պարզվեց ապրում է կոմպոզիտորի նախկին տանը: Վրացուհի երիտասարդ կինը, լսելով Արամ Խաչատրյանի մասին մեր հարցը, կանչեց կողքի հարեւանին, հարեւանն էլ՝ իր մյուս հարեւանին, եւ 2 րոպեի ընթացքում բոլորն արդեն իրենց պատշգամբներում էին: Ժպիտով սկսեցին ասել, թե ով ինչ գիտի Խաչատրյանի մասին, բայց որոշեցին, որ երաժշտի մասին ամենաշատ ինֆորմացիայի տիրապետում է իրենց ամենատարեց հայ հարեւանուհին: Իսկ մինչ այդ մեզ առաջնորդեցին եւ ներսից ցույց տվեցին այն տունը, որտեղ ապրել է մեծանուն երաժիշտը: Զարմանալին այն էր, որ Խաչատրյանի՝ այդ հասցեում բնակված լինելու, նրա ընտանիքի եւ հայրական տան մասին գիտեին բոլորը, տեղյակ չէր միայն այն կինը, որն այժմ ապրում է նրա տանը:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Խաչատրյանի հայրական տունը, եւ ի՞նչ է փոխվել այսօր այնտեղ, հարեւաններից մեկը պատասխանեց. «Բնականաբար, այն առաջվանը չէ: Այս երիտասարդ զույգն այն վերափոխել է»:

Տունը վերանորոգված էր ու ժամանակակից ձեւով կահավորված, Խաչատրյաններից միայն դրսի դուռն ու պատուհաններն էին մնացել: Համենյան դեպս, հարեւանները վստահեցրին, որ դրանք չեն փոխվել: Բնակչուհին ցույց տվեց այն սենյակը, որտեղ ապրել էր Խաչատրյանը:

Երկրորդ հարկում գտնվող այդ բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել է կոմպոզիտորը, երբեք էլ տուն-թանգարան չի եղել: Այդտեղ են ապրել Արամ Խաչատրյանի ծնողները, իսկ նրանց մահից հետո տունը վաճառվել է:

Այս ամենը մեզ պատմելուց հետո հարեւանուհիներն ուղղորդեցին դեպի առաջին հարկում բնակվող 96-ամյա հայ տատիկի՝ Տալիթա Ճերմակյանի տուն: Մեզ դիմավորեց ականջակալներով նստած մի կին: Նա ժպտալով ընդառաջ եկավ, ասաց՝ ականջակալներով է հեռուստացույց լսում, որ դրա բարձր ձայնը չխանգարի հարեւաններին:


Թբիլիսիում ապրող այս հայուհին տարիքի համեմատ չափազանց առույգ է: Նա դա «պատճառաբանեց» նախկինում սպորտսմեն լինելով. երկար տարիներ բասկետբոլի մարզիչ է եղել: Առաջարկեց նստել ու ամենայն մանրամասնությամբ պատմել այն, ինչ լսել է իր ավագ քույրերից ու ծնողներից:
«Ես Խաչատրյանին չեմ տեսել, երբ ծնվել եմ, նա արդեն այստեղ չի ապրել: Հետագայում գալիս-գնում էր: Նրանք երկու եղբայր էին, մեծ եղբայրը Հայաստանում էր ապրում, իսկ ինքը 16-17 տարեկան դառնալուց հետո գնաց Մոսկվա. դա իր երազանքն է եղել: Ծնողները նրա գնալուց հետո երկար տարիներ այստեղ ապրեցին, չնայած հայրը մի փոքր շուտ մահացավ, բայց մայրը երկար ապրեց: Երբ արդեն մենակ էր, գնաց Երեւան՝ մեծ տղայի մոտ, հետո լսեցինք, որ այնտեղ մահացել է: Մոր մահից հետո Արամը եկավ, վաճառեց բնակարանն ու ընդմիշտ հեռացավ»,- պատմեց Տալիթա Ճերմակյանը:
Արամ Խաչատրյանը երեխա ժամանակ խաղացել եւ շատ մտերիմ է եղել Տալիթա Ճերմակյանի քրոջ՝ Եկատերինայի հետ: Մոտ 18-19 տարեկան հասակում Արամ Խաչատրյանն անգամ ցանկացել է ամուսնանալ Կատյայի հետ, բայց ինչպես 96-ամյա Տալիթան է պատմում, քույրը նրան մերժել է: «Քույրս չուզեց Արամին, որովհետեւ նրան այդ ժամանակ Բաթումիից եկած շատ գեղեցիկ մի երիտասարդ էր սիրում: Այդ երիտասարդն արդեն կայացած էր եւ լավ մասնագետ: Կատյան նրան ընտրեց: Դրանից հետո Արամը երկար ժամանակ չէր ամուսնանում, հետո իմացանք, որ այնտեղ՝ Մոսկվայում, ամուսնացել է ինչ-որ մեկի հետ»,- հիշեց 96-ամյա տատիկը:
Տալիթա Ճերմակյանին քույրն է պատմել հռչակավոր կոմպոզիտորի մասին, ասել՝ նա շատ ընկերասեր ու շփվող է եղել, միշտ երգել է, նվագել, իսկ Մոսկվայում բարձրագույն երաժշտական կրթություն ստանալը եղել է նրա երազանքը: Տալիթա Ճերմակյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանն անգամ իր գործերից մի փոքրիկ կտոր նվիրել է առաջին սիրուն՝ Կատյային:
96-ամյա տատիկը նաեւ պատմեց Խաչատրյանի մանուկ հասակի արկածներից մեկը, որն անչափ տպավորվել էր տիկնոջ հիշողության մեջ. «Արամենք տանը կատու են պահել, եւ եթե հանկարծ կատուն սեղանից որեւէ ուտելիք է գողացել, Արամը նրան պատժել է՝ կապելով բակի մեջտեղի ծառից: Այդ ծառն էլ արդեն չկա: Հետո հարեւանները տեսել են, որ կատուն շատ է տանջվում, գնացել ու ազատել են բանտարկությունից, բայց ամեն անգամ այդ ձեւով Արամը պատժել է կատվին»:
Երբ Խաչատրյանն արդեն հայտնի երաժիշտ է դարձել, չի կարողացել հաճախ լինել հայրական տանը, բայց գնացած ժամանակ այցելել է բոլոր հարեւաններին ու նվերներ տարել. «Գալիս էր, բոլորին մի ձեւով ուրախացնում, պատմում էր իր սիրելի գործի մասին, կիսվում տպավորություններով»:
Տալիթա Ճերմակյանի ընտանիքը Արեւմտյան Հայաստանի գաղթականներից է եղել: Նրա հայրը՝ Վարդան Ճերմակյանը, 1915 թվականին ընտանիքով հաստատվել է Վրաստանում: Անչափ մտերիմ են եղել իրենց տան անմիջապես վերեւի հարկում բնակվող Խաչատրյանների ընտանիքի հետ: Ճերմակյանների ընտանիքում խոսել են արեւմտահայերեն, սակայն պատմում է, որ երբ ամուսնացել է կիսով չափ ռուս, կիսով չափ գերմանացի տղամարդու հետ, դադարել է հայերեն խոսել. «6 քրոջով էլ ռուսական կրթություն ենք ստացել, միայն ծնողներիս հետ էինք հայերեն խոսում: Հետո երեխաներիս հետ արդեն ռուսերեն էի խոսում, քանի որ ամուսինս էլ հայերեն չէր հասկանում, բայց նրանք ծնողներիս՝ իրենց տատիկի ու պապիկի հետ սկսեցին հայերեն խոսել եւ հայերին շատ էին սիրում: Ես Հայաստանը, Երեւանը շատ-շատ եմ սիրում, մի կարճ ընթացք եմ բախտ ունեցել երիտասարդ տարիքում այնտեղ ապրելու: Կարոտում եմ, գիշերները՝ բոլորից թաքուն երբեմն արտասվում»:

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT