Երևան
12 °C
Հունաստանը կարող է դիմել Հաագայի միջազգային դատարան Թուրքիայի հետ ջրային տարածքների և բացառիկ տնտեսական գոտու բաժանման հարցում տարաձայնությունների պատճառով:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին Հունաստանը Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայանգիր էր կնքել: Ի պատասխան՝ Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում հույն-եգիպտական համաձայնագիրը եւ իր Oruc Reis անվանումով նավը՝ մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ, իբր սեյսմիկ անվտանգության հետախուզման նպատակով ուղարկել էր Կաստելորիզո կղզու հունական հատված: Իր հերթին, Հունաստանը նախնական պատրաստվածության է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները: Սեպտեմբերի 13-ին Oruc Reis- ը վերադարձավ թուրքական Անթալիա նավահանգիստ՝ «պլանային տեխնիկական զննման նպատակով», սակայն Թուրքիան պնդում է, որ Միջերկրական ծովում իր ձեռնարկած սեյսմիկ հետազոտությունները կշարունակվեն: Իրականում, սակայն, թուրքական պնդումները, թե հետազոտություններ են կատարվում, ըստ հունական կողմի, խաբեություն է: Իրականում Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումներ են տեղի ունենում:
Այսօր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում հայտարարել է, որ կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան այն դեպքում, եթե Թուրքիայի հետ առկա կոնֆլիկտը հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով:
«Թուրքիայի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը», - ասել է նա եւ հավելել. «Եկեք խոսենք: Եկեք ընդհանուր առմամբ ընդունելի լուծումներ փնտրենք: Եկեք հնարավորություն տանք աշխատել դիվանագիտությանը, բայց եթե, ի վերջո, մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա մենք ստիպված կլինենք հույս կապել Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ»:
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ հակամարտության անընդհատ սրացումը չի կարող շարունակվել: «Ես հրաժարվում եմ հավատալ, որ հարեւանների միջեւ գործընկերությունն անհնար է», - հավելել է նա ՝ վկայակոչելով Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը՝ որպես օրինակ:
Այսպիսով, ամիսներ շարունակ թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի կարգավորվում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների։
Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր հրավիրել ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ, իսկ Բրյուսելը պատժամիջոցներ էր կիրառել թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների նկատմամբ: Անկարան հայտարարել էր, թե սկսելու է արտոնագրեր տրամադրել Հունաստանի տնտեսական գոտու մաս կազմող Միջերկրական ծովի տարածքների հետազոտման եւ զարգացման համար:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ նավը կշարունակի գործել Միջերկրական ծովում եւ Անկարան կսկսի լիցենզիաներ տրամադրել ջրային տարածքում, որը համարում է իր տնտեսական գոտին:
«Մենք փոխզիջման չենք գնալու», -Reuters–ի փոխանցմամբ, ասել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Որպես հաստատում, Անկարան հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս գործողությանը մասնակցող հետազոտական նավը, մարտական ինքնաթիռները և Թուրքիայի նավերը:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ինքը արգելել է մուտք գործել ծովի հիշյալ տարածք եւ սառեցրել է թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների ակտիվները: Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոնը վերջին զարգացումները ծայրաստիճան մտահոգիչ է համարել:
Հունաստանի ազգայնական կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրքական աշխատանքների կապակցությամբ սկանդալային հայտարարություն է արել։
Տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում, խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ եւ ժամանակն է, որ հունաստանն ինքնուրույն գործի:
Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական նավը, կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։
«Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլեւս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք ոչինչ չենք անում, միայն նայում ենք։ Մենք կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, եւ թուրքերը այլեւս Էգեյան ծովում չէին հայտնվի»։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, թե Հունաստանը դեռ հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Արեւելյան Միջերկրական ծովում անօրինական գործողություններից եւ սադրանքներից ու առաջնահերթությունը կտա երկխոսությանը: Դենդիասի հայտարարությունը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մենք մտքերի մանրակրկիտ փոխանակություն ունեցանք Արեւելյան Միջերկրականի շուրջ իրադրության եւ Թուրքիայի գործողությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Հունաստանը շարունակելու է հավատարիմ մնալ արդար երկխոսությանը ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, առանց շանտաժի եւ սպառնալիքների», -հայտարարել է Դենդիասը: Նրա խոսքով, նա ԱՄԷ արտգործնախարարության ղեկավարի հետ հանդիպմանը «հույս է հայտնել, որ Թուրքիան հետեւողականորեն եւ շարունակաբար հավատարիմ կմնա այս տրամաբանությանը ՝ հրաժարվելով անօրինական գործողություններից ու սադրանքներից»:
«Միջազգային իրավունքի, ծովի մասին միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների հարգանքը պարտավորություն է, այլ ոչ թե ընտրություն: Դա մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման միակ միջոցն է: Եվ մենք լիովին կիսում ենք այդ հայեցակարգը», - ասել է հույն նախարարը:
Թուրքիայի հետ սրված հարաբերությունների ֆոնին Հունաստանի զինված ուժերը վերջին ամիսներին տարատեսակ օդային վարժանքներ են իրականացրել Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: ԱՄԷ-ից ռազմական ինքնաթիռները օգոստոսի վերջին թռիչք են կատարել դեպի Սուդեի ռազմակայան ՝ Հունաստանի հետ համատեղ օդաչուների պատրաստման համար:
Հետաքրքրական է, որ քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արեւելյան Միջերկրածովյան գազային ֆորում։
Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ֆորումի մասնակից երկրները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան եւ Իսրայելը համապատասխան արձանագրություն են ստորագրել ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հատկանշական է, որ այս ձևաչափում բացառվել է Արեւելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT