Լիբանանի հայերը մասնակցում են պատերազմին՝ տեղում ու հեռվից. լիբանանյան Al Modon-ի անդրադարձը

Բեյրութի խիտ բնակեցված հայկական թաղամասում՝ Բուջ-Համուդում բոլորն ամենուր եւ ամեն րոպե փորձում են տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Լեռնային Ղարաբաղում: Այդ տարածաշրջանը՝ Հայաստանի հետ միասին նրանց հայրենիքն է, այս մարտերն էլ՝ հայերի Ցեղասպանության հիշողություններն է արթնացնում: Ահա թե ինչու աշխարհի բոլոր ծայրերից այս օրերին ավելի ու ավելի շատ թվով մարդիկ են մեկնում Կովկաս՝ Հայաստան՝ իրենց հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու:

Լիբանանյան Al Modon կայքի անդրադարձը Բուջ-Համուդի հայերի եւ ղարաբաղյան հակամարտության սրացման մասին է: Հեղինակ Նադեր Մոուզը գրում է, որ թեեւ հայ-ադրբեջանական մարտերն ընթանում են Բուրջ-Համուդից հազարավոր կիլոմետրեր հեռու, սակայն հեռավորությունը ոչինչ չի նշանակում, քանի որ հայերն իրենց հայրենիքին կապված են տարօրինակ սիրով՝ խաղաղ ժամանակ լքում են այն, պատերազմի ու վտանգի պահին՝ վերադառնում: 

Բուրջ-Համուդում բոլորին հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ճակատում, քանի որ Լեռնային Ղարաբաղը հայրենի երկրի եւ ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, որը բոլորին հիշեցնում է կյանքի իրավունքի անընդհատ պայքարը:

Բուրջ-Համուդ թաղամասը

Ըստ հոդվածագրի, երկու պետությունների միջեւ հակամարտությունը Արցախի կամ Ղարաբաղի տարածքի շուրջ, վերաճել է տարածաշրջանային առճակատման: «Այս հակամարտության մեջ մենք տեսնում ենք հայ-թուրքական հիմնախնդիրների, քրիստոնեության եւ իսլամի, շիա եւ  սուննի իսլամի, իրանական եւ թուրքական ազդեցության խաչմերուկը, Ռուսաստանի շահերի, գազի, նավթի եւ առեւտրի ուղիների ու Սեւ ծովը Կասպից ծովի հետ կապող այլ գործոնների դերը: Այս բոլոր պայմաններում Լիբանանի հայ բնակչության ամբողջ ուշադրությունն այս օրերին «հայրենիքի» պաշտպանության վրա է, հայրենիքից սպասված ցանկացած լուր կարեւոր է ու սպասելի:

Բուրջ Համուդն ու Նաբաա շրջանը բաժանող կամրջի տակ նոր գույները չեն արտացոլում այն, ինչ իրականում ապրում է Արեւելյան Բեյրութի այս ամենամեծ արվարձանը: Նեղ փողոցների խճճվածությունից ելք գտնելն այնքան էլ հեշտ չէ: Այնտեղ կարելի է տեսնել խանութների եւ այլ շենքերի մի փունջ, հին արհեստների արհեստանոցներ, հնաոճ իրերի խանութներ, վայրեր, որտեղ վերանորոգվում են ամենափոքր ժամացույցները եւ ամենամեծ մեքենաները: Այսպես կոչված «ժողովրդական թաղամասի» բնակիչները խոսում են միաձայն. «Մենք մասնակցում ենք հարյուր տարի շարունակվող գոյատեւման պայքարին»: Անկախ իրենց տարիքից ՝ նրանք բոլորը նվիրված են Հայաստանին ու այն համարում են իրենց միակ հայրենիքը:

Բուրջ-Համուդ թաղամասը

Սրանք լեզվի, էթնիկ պատկանելության, սովորույթների եւ մշակույթի վրա հիմնված անքակտելի կապեր են: Նրանք խոսում են հայերեն, չնայած երկար տասնամյակներ շարունակ ստիպված են եղել խոսել աղավաղված, բայց հասկանալի արաբերենով: Այս տարածքի բնակիչները սովորում են հայկական դպրոցներում, խաղում են հայկական ակումբներում, գնումներ են կատարում ու ապրում են հայկական թաղամասերում՝ հավատարիմ իրենց հավատքին: Նրանք հայեր են ու միաժամանակ լիբանանցիներ:

Հոդվածի հեղինակը գրում է, որ Բուրջ-Համուդում է Բեյրութի ամենաերկար փողոցը: Այն ձգվում է 3 կիլոմետր՝ Դորայից մինչեւ Գեմայզե: Լիբանանում կա հայկական պետության լիբանանյան մայրաքաղաք, որտեղ լեզուներն ու ազգությունները խառն են ՝ լիբանանցիներ, սիրիացիներ, իրաքցիներ, ինչպես նաեւ համայնքներ Եթովպիայից, Շրի Լանկայից ու այլ վայրերից: Բայց հայերը դեռ գերակշռում են:

Բնակիչներից մեկն ասում է. «Հայաստանը ճգնաժամ է ապրում, եւ քանի դեռ գտնվում է ճգնաժամի մեջ, մեզ համար եւս դժվար օրեր են»: Հայրենիքը զինվորականության կարիք չունի, չնայած տասնյակ հայ ընտանիքներ այս օրերին լքել են այս թաղամասերը եւ մեկնել Երեւան ՝ ցանկանալով միանալ հայ ժողովրդին պաշտպանելու առաքելությանը: Սա Բուրջ-Համուդ քաղաքի բնակիչների համար իրերի կարգն է տարիներ ի վեր. «Մենք այստեղ ու այնտեղ ենք, ցրված ենք աշխարհով մեկ: Մենք միայնակ ժողովուրդ ենք, որը միայնակ էլ պաշտպանում է իր գոյության իրավունքը»: Դա նորություն չէ, քանի որ 1990-ականների սկզբին հարյուրավոր լիբանանահայեր մեկնել էին Հայաստան ՝ մասնակցելու պատերազմին, չնայած այսօր այլ է, այսօր կանոնավոր բանակ կա:

Բուրջ-Համուդ թաղամասը

«Ազատ հայրենասիրական շարժման» ակտիվիստ Թոնի Արիյանը երկու օր առաջ է հեռացել Լիբանանից: Նա Հայաստան է մեկնել ինքնուրույն, առանց կուսակցության օգնության: Al Modon-ի հետ զրույցում նա ասել է. «Մի քանի ժամ առաջ ես հասա Արցախ ու տեսախցիկներն ինձ հետ տարա: Ես եկել եմ ոչ թե կռվելու, այլ իմ ժողովրդին սատարելու համար: Ես լիբանանցի եմ եւ հայ եմ միաժամանակ»:

Ավելի վաղ ակտիվիստը մեղադրվում էր Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու եւ Բեյրութում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: Նրա խոսքով ՝ հայկական պետությունն ունի ինքնիշխանություն եւ իր սեփական բանակը: Ուստի ինքը այցելել է ընդամենը ապաստարաններ. «Ես առաջին գծի չեմ հասել, բայց բարոյական աջակցություն ցուցաբերելը իմ պարտքն է»,-նշել է նա:

Լրատվամիջոցին Հայաստանից հաստատել են, որ նախորդ շաբաթ միայն 40-50  հայ երիտասարդներ Բեյրութից մեկնել են Հայաստան` պայքարելու եւ պաշտպանելու երկիրը `ի նշան իրենց ժողովրդին հավատարմության եւ աջակցության»: Նրանց մեծ մասը մնացել է Երեւանում, քանի որ  ՀՀ իշխանությունները ոչ բոլորին են թույլատրում մեկնել առաջնագիծ: Լիբանանահայերի՝ Հայաստան այցը որեւէ կերպ այնտեղ չի համակարգվում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեկնել՝ դա անում են սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով: Ըստ կայքի, Հայաստան մեկնածների մեծ մասն ունեն լիբանանյան ու հայկական քաղաքացիություն, մի մասը ծառայություն է անցել Հայաստանում եւ այժմ հայրենիք է մեկնել որպես պահեստազորային: Միաժամանակ, ըստ հոդվածագրի, Լիբանանի հայերի՝ Հայաստան մեկնելը որպես արտասովոր իրադարձություն չի ընկալվում, քանի որ այս օրերին տասնյակ ինքնաթիռներ են հայերին բերում հայրենիք՝ աշխարհի ամենատարբեր կետերից՝ Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից: Վերջին մեկ շաբաթում Լիբանանից Հայաստան ուղեւորվող ինքնաթիռների տոմսերը վաճառվել են կայծակնային արագությամբ:

Բուրջ-Համուդ թաղամասի ցուցանակը՝ հայկական եռագույնով

Տեղի հայկական կազմակերպությունները Al Modon-ին հայտնել են, որ չունեն լիբանանահայերի հավաքագրման եւ Հայաստան ուղեւորման օրակարգ, սակայն գիտեն, որ տեղում բժիշկների, բուժքույրերի ու բժշկական պարագաների անհրաժեշտություն կա եւ այդ հարցերով զբաղվում են:

Նշվում է, որ 2018 թվականի հայաստանյան իշխանափոխությունից եւ իրադարձություններից հետո նկատելի է Լիբանանից Հայաստան զգալի ներգաղթ: 2,5 տարվա ընթացքում Լիբանանից մոտ 2200 հայեր են տեղափոխվել երեւան՝ մշտական բնակության: Նրանց մի մասը մեկնել է աշխատելու, մյուս մասը՝ ներդրումներ է կատարել ու մնացել Հայաստանում, որտեղ նրանց ընդունել են գրկաբաց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2615 դիտում

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը