Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում

Արցախցի բազմաթիվ երեխաներ, որ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում, ընդունել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկն ու հաճախում են իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ. «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաղորդեցին ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այնուամենայնիվ, Արցախում գտնվող երեխաները դպրոց հաճախել, իհարկե, չեն կարող, և ինչպես տեղեկանում ենք նախարար Արայիկ Հարությունյանի գրառումից, շուրջ 24 հազար արցախցի երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի մասնագետներից հետաքրքրվեցինք, թե արդյոք կրթության իրավունքի պահանջը խախտելը կարո՞ղ է ներկայացվել միջազգային ատյաններ՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացվող գործերի շրջանակում, և ի՞նչ կարող ենք ակնկալել նման պահանջի արդյունքում: Մեր հարցերին համաձայնեց պատասխանել ամբիոնի դասախոսներից մեկը, սակայն չկամեցավ, որ նշվի իր անուն-ազգանունը, քանի որ, իր խոսքով, կրթության իրավունքի նեղ մասնագիտացում չունի: Նա ընդգծեց, որ կրթության իրավունքը պետք է դիտարկել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների՝ բազային իրավունքների խախտման համատեքստում, իսկ այստեղ, առաջնայինն, իհարկե, կյանքի իրավունքն է:

- Ընդհանրապես հակամարտության ժամանակ, ռազմական գործողությունների ընթացքում կան որոշակի կանոններ, որ սահմանված են 1945թ․ Ժնևի կոնվենցիայով և դրա լրացուցիչ արձանագրություններով։ Միջազգային իրավական փաստաթղթերով հստակ արգելվում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը։ Այսինքն՝ մենք պիտի սկսենք այստեղից:

Իհարկե, կրթական իրավունքը կարևոր իրավունքներից է, որ սահմանված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով, օրինակ՝ 1945թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Այն 1950թ. Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունք է, բայց սա կոնվենցիայով սահմանված իրավունք է, որ հիմնականում պարտավորություն է նախատեսում պետության համար՝ ապահովելու իր քաղաքացիների կրթության իրավունքը: Այստեղ այդ իրավահարաբերությունը պիտի տարանջատենք:

Իսկ հիմա գանք սկզբից։ Եթե կա զինված ընդհարում, ապա զինված ընդհարման ժամանակ պիտի կողմերը պահպանեն կանոնները նշված փաստաթղթերի։ Դպրոցները և կրթական հաստատություններն այն օբյեկտներից են, որոնք, հստակ նշված է միջազգային իրավական մեխանիզմներով, արգելված է թիրախավորել։ Խախտումներն սկսվում են այստեղից: Անգամ կյանքի իրավունքի խախտման մասին է խոսքը, ուր մնաց՝ կրթական իրավունքը։

- Կրթական իրավունքը, Դուք էլ նշեցիք, պետք է ապահովի պետությունը, սակայն ագրեսորի կողմից նման իրավիճակի ստեղծմամբ պայմանավորված՝ մարդիկ նույնիսկ նկուղներից չեն կարողանում մի պահ դուրս գալ: Ըստ այդմ՝ ումի՞ց, ի՞նչ է հնարավոր պահանջել:

- Այո՛, թիրախավորում են խաղաղ քաղաքացիներին, աշխարհը ճարակած կորոնավիրուսի պայմաններում պատերազմ են սկսում, երբ մարդկանց մաքուր օդ է պետք, հիգիենա պահելու պայմաններ, մարդիկ նկուղից չեն կարողանում դուրս գալ, հնարավորություն չեն տալիս մարդու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ապահովել: Դա հենց իմ նշած բազային իրավունքների խախտումն է:

Կրթական իրավունքը, ըստ էության, պիտի ապահովի պետությունն իր քաղաքացիների համար, այն համարվում է սովորութային միջազգային իրավունք: Բնականաբար, այս պայմաններում չեն կարող Արցախի բնակիչները պահանջել իրենց կրթական իրավունքները Ադրբեջանից (դրանք Ադրբեջա՛նն է խախտում): Այստեղ եղած իրավիճակը մարդասիրական իրավունքի բազային նորմերի խախտումն է, որով ակնհայտորեն խախտվում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման արգելքը:

Սա պատերազմական հանցագործություն է: Նշված իրավական մեխանիզմների հարցերը կարող են բարձրացվել իրավական տրիբունալներում, բայց, ցավոք սրտի, այս պահին չկա փոխադարձ համաձայնություն պատերազմական հանցագործությունների մասով կամ այլ խախտումների մասով վեճերը քննել:

- Առհասարակ չկա՞, թե՞ Հայաստանն առայժմ նման որոշում չունի:

- Պատերազմական հանցագործությունների մասով կա որոշակի իրավազորության ներքո գործեր քննելու մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկն էլ այն է, որ կողմերը մասնակից լինեն Հռոմի ստատուտին, այսինքն՝ միջազգային քրեական դատարանի, կոպիտ ասած, կանոնադրությանը: Տվյալ դեպքում մասնակից չէ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը: Ու եթե Հայաստանի՝ մասնակից չլինելը խնդիր չէ, քանի որ մենք կարող ենք դիմել այլ կարգով, սակայն Ադրբեջանի պարագայում խնդիր է. ուղղակի չի ընդունի: Չասենք, որ գործը չի կարող քննվել, բայց այն խնդրահարույց է լինելու:

Ամբողջ այս պատերազմի մեջ կրթական իրավունքի ապահովումն ընդամենը մի տարր է և ոչ հիմնականը: Մտել հաշմանդամ մարդ են սպանել: Այդ իրավիճակում կրթական իրավունքի մասին քննարկումները, եթե չասենք վերջինը, ապա իրավական վերականգնման տեսակետից ամենաանհասկանալին է: Մարդիկ չեն պահպանում բազային կանոնները, թիրախավորում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, որ, ինչպես նշեցինք, արգելված է ՄԻԵԴ-ի կոնվենցիայով, Հռոմի ստատուտով էլ համարվում է պատերազմական հանցագործություն:

- Հնարավո՞ր է՝ կրթական իրավունքի տարրը գործուն դերն ունենա պատերազմական հանցագործության հարցը բարձրացնելիս:

- Պատերազմական հանցագործությունների համատեքստում միանշանակ քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը պիտի ներկայացվի: Այս պահին պիտի արձանագրվեն առկա խախտումները և առաջին իսկ հնարավորության դեպքում պիտի օգտագործվեն անհրաժեշտ տրիբունալներում առնվազն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մենք ունենք փաստ. Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է Ժնևի կոնվենցիան (ճիշտ է, առաջին արձանագրությունը չի վավերացրել, բայց դա իրեն չի ազատում պարտավորությունից՝ չթիրախավորելու քաղաքացիական օբյեկտները): Այո՛, չի վավերացրել Հռոմի ստատուտը, բայց առնվազն պետք է արձանագրենք, որ պետությունն ունի միջազգային պայմանագիր և չի կատարում ստանձնած պարտավորությունները:

- Ի՞նչ կարող ենք ակնկալել այս միջազգային իրավական գործընթացից որպես արդյունք:

- Մենք միջազգային իրավունքների խախտումների համատեքստում պիտի շարունակենք աշխատել, հիմա օգտվում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մեխանիզմից: Առկա ապացույցներով իրատեսական է և հնարավոր է արձանագրել Ադրբեջանի Հանրապետության և դրա պաշտոնատար անձանց կողմից իրականացված միջազգային իրավախախտումները:

Այս պահին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից արված իրավախախտումները, և ամեն օր այդ խախտումների բնույթը, ձևերը շատանում են: Եթե առաջին օրը կատարել էր միայն պատերազմական հանցագործություն և ագրեսիա, դրանից հետո օրեցօր ավելի բազմաշերտ խախտումներ ենք տեսնում, դրա հետ կապված փոխվում է նաև փաստերի բնույթը:

Նաև, եթե կան մեխանիզմներն էլ, որ թեկուզ այս պահին իրատեսական չեն, բայց տեսականորեն հնարավոր են, չպիտի անտեսենք: Պետք է արձանագրենք բոլոր միջազգային իրավական խախտումներն ու առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է արդարադատության հասնենք:

Պիտի փորձենք ամեն հնարավոր բան. կարող ենք դիմել նաև Ռասսայական խտրականության դեմ կոնվենցիայի խախտման մասով. Ադրբեջանի Հանրապետությունն այս կոնվենցիայի մաս է:

Ադրբեջանը նաև ընդունել է Միջազգային արդարադատության դատարանի (International Court of Justice) իրավազորությունը, այսինքն՝ համաձայնել է, որ եթե այս խախտումների մասով վեճ լինի, ինքը կընդունի այս դատարանի իրավազորությունը: Հիմա ինձ թվում է՝ ակնհայտ է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի Հանրապետությունը, հայատյաց քաղաքականություն վարելով, մի շարք ձևերով էթնիկ զտումների փորձեր է արել, նման բովանդակությամբ հայտարարություններ արել, կարող ենք դրանք էլ ներկայացնել: Իսկ արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3048 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս