Երևան
12 °C
Արցախում սկսված պատերազմի առաջին իսկ օրերից մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին կոչ արեցին չնվազեցնել առօրյա արվող ծախսերը, քանի որ դրանցից հարկեր են գոյանում, ինչի կարիքն ամենաշատն ունի պետությունը: Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւս մեկ անգամ կոչ արեց չհետաձգել ծախսերը, նշելով, որ հասկանում է՝ շատերը «սիրտ չունեն» հագուստ գնելու կամ սրճարան այցելելու, բայց այդ ծախսերի անհրաժեշտությունը կա:
ՀԺ-ն Երեւանի Մաշտոց պողոտայում անցորդների հետ զրուցելով՝ փորձեց պարզել, թե ինչ ծախսեր են այս օրերին իրականացնում:
Զրուցեցինք շուրջ 40 անցորդների հետ, որոնց մեծ մասը անանուն ներկայացրեց այս իրավիճակում իրենց վարքագիծը՝ նշելով, որ այժմ հիմնականում սնունդ են գնում, իսկ այլ ծախսեր չեն իրականացնում՝ դրա ժամանակը չէ:
Նախկին բժշկուհի, ներկայումս թոշակառու տիկին Անահիտն ասաց, որ առանց այս իրավիճակի էլ կողմնակի շատ ծախսեր չէին անում, այս պայմաններում էլ ավելի են քչացրել ծախսերը. «Ինչ հագուստ գնելու կամ սրճարան այցելելու մասին կարող է խոսք լինել: Միայն օրվա սնունդն ենք գնում»:
Հյուրանոցներից մեկում ադմինիստրատոր աշխատող Արտակը եւս այս օրերին մեծ ծախսեր չի կատարում: Տաքսու վարորդներից Ռաֆիկի խոսքով՝ մինչ այս էլ օրվա եկամուտը բավարարում էր ընտանիքի կեցության համար, հիմա առավել եւս, եթե անգամ լրացուցիչ գումար է լինում, որոշ իրեր են գնում եւ ուղարկում սահման:
Իհարկե՛, կան նաեւ քաղաքացիներ, որոնք գնումներ կատարելու առումով պասիվ չեն:
Տիկին Զարուհին, որին նկատեցինք լի տոպրակներով սուպերմարկետից դուրս գալիս ասաց, որ փորձում են հետեւել պաշտոնյաների կոչին եւ ավելի շատ ծախսեր կատարել:
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ, որը եւս այս օրերին անդրադարձել էր այս խնդրին:
- Պարո՛ն Պապոյան, տվյալներ կա՞ն, թե այս օրերին քաղաքացիները որքան են իրենց ծախսերը կրճատել:
- Իրականում այդպիսի պաշտոնական ամփոփ վիճակագրության ես դեռեւս չեմ հանդիպել: Այսինքն՝ ամփոփ վիճակագրության ժամկետը չէ: Խնդիրն այստեղ այն է, որ մենք չպետք է սպասենք վատ պատկեր առաջանա՝ նոր փորձենք ինչ-որ գործողություններ ձեռնարկել: Ակնհայտ է, որ որոշ մարդիկ կարող են որոշակի զգուշավորություն ցուցաբերել, եւ դա ինչ-որ չափով կարող է օբյեկտիվ հիմքեր ունենալ: Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, եթե թիկունքում մեր սովորական կյանքով չապրենք, տնտեսությունը իր սովորական հունով չգնա, չշարունակենք ծախսեր կատարել, ներդրումներ կատարել, կամ հարկեր քիչ վճարենք եւ թաքցնենք, ապա դրանով առաջին հերթին կհարվածենք Հայաստանի պաշտպանունակությանը: Այսօր բյուջեն ռազմականացման ռելսերի վրա է դրված, եւ այդ քայլերը չանելը նշանակում է՝ զինվորի հագուստի փողը չվճարել, զինվորի ուտելիքի փողը չվճարել, զինվորի զենքի փողը չվճարել, զինվորի զինամթերքի փողը չվճարել: Իսկ եթե մենք գումարներ ծախսենք, պահանջենք ՀԴՄ կտրոն, ապա սա նշանակում է, որ մենք թիկունքն ավելի ենք ամրապնդում, մեր զինվորի մեջքն ավելի ենք ամրապնդում: Այսօր ՀԴՄ կտրոն չպահանջելը գիտակից կերպով թույլ տալ է, որ ինչ-որ մեկը գողանա բանակից, որ ինչ-որ մեկը բանակի զենքի փողից ինչ-որ գումար պակասեցնի: Այս գիտակցումը պետք է նաեւ լինի բիզնեսում, որովհետեւ այսօր բանակը չի պաշտպանում պարզապես Արցախը կամ արցախցիներին, մեր բանակը պաշտպանում է ՀՀ պետականությունը:
- Կարծես հիմնականում պահպանվել է սննդի առեւտուրը, մնացած առումներով ակտիվությունը մեծ չէ, ի՞նչ քայլեր է այս պահին հարկավոր անել:
- Պետք է զրուցել մեր քաղաքացիների հետ եւ այս իրավիճակը բացատրել: Քաղաքացուն բացատրել, որ այսօրվա խնայված գումարը խնդիր է վաղը բանակի համար, զենքի համար, զինվորի համար: Չպահանջած ու չտրամադրած ՀԴՄ կտրոնը չգնված փամփուշտ է, չգնված զրահատեխնիկա: Սա պետք է մենք բոլորս գիտակցենք ու հասկանանք:
- Քաղաքացները նշում են, որ «սիրտ չունեն» առեւտուր անելու, մյուսներն էլ ֆինանսական վատթարացման մասին մտավախություններով գումար է խնայում:
- «Սիրտ չունենալու» առումով ասեմ. իհարկե՛, ես կիսում եմ այդ քաղաքացիների մոտեցումը, բոլորիս մոտ էլ որոշակիորեն այդ տրամադրությունները կան: Բայց պետք է այս հանրային գիտակցումով մենք գնանք այդ քայլին: Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք իրենց առաջին անհրաժեշտության ապրանքների գումարը պահել են, իսկ մնացած գումարը, որը պետք է ծախսեին հագուստ գնելու կամ կինո գնալու համար, տվել են համահայկական հիմնադրամին:
Այն մարդիկ, որոնք մտածում են, որ վաղը ավելի վատ է լինելու, ես ուզում եմ հավաստիացնել, որ վաղը ավելի վատ չի լինելու միանշանակ: Մենք այսօր գումարի խնդիր չունենք, բյուջեում միջոցները բավականին լավ հավաքագրվում են, Հայաստանի վարկանիշը տնտեսական առումով բավականին լավն է: Մեր քաղաքացիները բավականին վստահում են մեր պետությանը եւ դրա ապացույցն այն է, որ պետական պարտատոմսերի պահանջարկը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան պետությունը թողարկել է: Այսինքն՝ մեր քաղաքացիները մեր պետությանը տոկոսով փող են տալիս երկարաժամկետ կտրվածքով ու վստահ են, որ պետությունը վերադարձնելու է: Կա վստահություն ՀՀ հանդեպ պրակտիկայում, կա վստահություն ՀՀ դրամի հանդեպ ու այս առումով այդպիսի խնդիր չկա: Ես պարզապես ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ նորմալ է, մեր պետության վարկունակությունը բարձր վիճակում է: Կուզեի վստահեցնել քաղաքացիներին, որ բացասական սպասումներ չունենան, որովհետեւ դրա առիթը չկա: Ես հասկանում եմ, որ դա դժվար է, ես հասկանում եմ մարդկանց տրամադրությունները՝ հարազատներ են կորցրել, ծանոթներ ենք բոլորս կորցրել, բայց հանուն մեր սահմանին կանգնած զինվորի, հանուն թիկունքը ամուր պահելու՝ մենք եւս պետք է ամուր լինենք ու շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք: Մենք պետք է հասկանանք, որ այդ ծախսերը կատարելը հանուն զինվորի է, հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է:
- Գործարար համայնքը եւս զգուշավորություն է դրսեւորում լրացուցիչ ներդրումներ կատարելուց, այս առումով աշխատանքներ տարվո՞ւմ են նրանց հետ:
- Ես որպես ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ՝ կոչ եմ անում մեր բիզնեսին, որ եթե ինչ-որ ներդրում էին պլանավորում հոկտեմբերին՝ թող անեն: Հիմա ժամանակն է, այս պահի ներդրումը նաեւ հայրենասիրություն է: Ամեն ինչ լավ է լինելու ու սրա արդյունքում Հայաստանը շատ ավելի հաղթած է դուրս գալու: Այս առումով կարծում եմ, որ մենք մտահոգվելու տեղ չունենք: Մենք ունենք շատ աշխատելու կարիք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT