«Պետք է դիմանանք այս օրը և լուսացնենք գիշերը...». բոլորը հիացմունքով են խոսում «հայ սպարտացիների» ոգու մասին. Ստաս Նամին

«Ընկերներս մարտի դաշտից, առաջնագծից ինձ սարսափելի տեսանյութեր են ուղարկում, ու ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այս տղաների համար Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանելը և կռվելը արհեստավարժ, մինչև ատամները զինված մարդասպանների հետ, միաժամանակ լինելով ինքնաթիռների ու դրոնների նշանակետը: Սա սարսափելի պատերազմ է, բայց նրանց թիկունքում Հայաստանն է, նահանջելու տեղ չկա: Նրանց անօրինակ հերոսության մասին արդեն գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը, և բոլորը հպարտությամբ ու հիացմունքով են խոսում հայ սպարտացիների բարձր ոգու և արիության մասին: Վստահ եմ, որ նրանց արյունը իզուր չի թափվում». «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում այս մասին ասել է հանրահայտ կոմպոզիտոր, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ստաս Նամինը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Նամին, Արցախում երեք շաբաթից ավելի է՝ պատերազմը վերսկսվել է: Հայ ժողովուրդը հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պայքարում է ոչ միայն ադրբեջանցիների եւ այս անգամ նաեւ թուրքերի, այլեւ Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ: Խնդրում եմ ասեք՝ հետեւո՞ւմ եք իրադարձութուններին Արցախում: Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցողի շուրջ:

- Կարծում եմ, այսօրվա պատերազմը հայերից որևէ մեկի համար անակնկալ չի եղել, իսկ վերջին չորս տարվա ընթացքում աշխարհի իրադարձություններին գոնե որոշ չափով հետևողի համար ակնհայտ էր, որ այն սկսվելու է մոտ ժամանակներս: Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ ծավալներն այսքան մեծ կլինեն: Նկատի ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան ու վարձկանները կանցնեն լայնածավալ ռազմական գործողությունների: Ալիևը արհեստավարժ ցինիկ քաղաքագետ է, իսկ Էրդողանը՝ նույնքան ցինիկ և արհեստավարժ, բայց համաշխարհային մասշտաբի: Եվ նա շատ հստակ է հաշվարկել Արցախի վրա հարձակման սկիզբը: Ամերիկացիների մոտ ոչ միայն ռասսայական ու պանդեմիկ խնդիրներ են, այլև առաջիկա նախագահական ընտրությունները, ուստի նրանք Հայաստանի ժամանակը չունեն: Եվրոպայում էլ պանդեմիան ու փախստականները ոչ պակաս խնդիրներ են ստեղծել: Իսկ Ռուսաստանը, բացի պանդեմիայից ու տնտեսական ճգնաժամից, նաև կոշտ հակամարտության մեջ է ամբողջ Արևմուտքի հետ:

Եվ այս ամենով հանդերձ, Էրդողանին հաջողվել է տարբեր շահեր ներքաշել այս խաղի մեջ, ուստի, սկսելով պատերազմը, նա և Ալիևը հասկանում էին, որ աշխարհը չի կարողանա արագ արձագանքել ու դադարեցնել այն: Նույնիսկ խաղաղ բանակցությունների նպատակով ձևական հանդիպում կազմակերպելու համար, որին ոչ Ալիևը, ոչ էլ Էրդողանը լուրջ չէին վերաբերվի, կպահանջվեր մի երկու շաբաթ, ոչ պակաս: Նրանք ակնկալում էին, որ բլիցկրիգ կլինի, ու մի քանի օրում նրանք կգրավեն Արցախը: Բացահայտ լկտիությամբ աշխարհով մեկ հայտարարում էին պատերազմ սկսելու և իրենց արագ հաղթանակի մասին, ինչը անհիմն չէր, քանի որ մի բանակ էին հավաքել, որը կարող էր պատերազմել խոշոր զարգացած երկրների դեմ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի բանակն իր քանակությամբ ու հագեցվածության մակարդակով երկրորդն է ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ից հետո: Իսկ Սիրիայից և այլ երկրներից բերված արհեստավարժ վարձկանները, բնականաբար, ավելի փորձառու են ու պատերազմին պատրաստ, քան տասնութ-քսան տարեկան արցախցի ու հայաստանցի տղաները: Բացի այդ, Արցախի ու Հայաստանի զենքը նախորդ դարի արտադրության է, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները հատուկ այս պատերազմի համար գնել են նորագույն սպառազինություն, ներառյալ ամերիկյան Ֆ-16 ինքնաթիռներն ու իսրայելական դրոնները: Այնպես որ Էրդողանն ու Ալիևը համոզված էին, որ այն պահին, երբ սկսվեն խաղաղ բանակցությունները, ամբողջ Արցախը նրանց ձեռքում կլինի, ու նրանք հեշտությամբ կհամաձայնվեն խաղաղությանը, քանի որ այլևս չի լինի մեկը, ում դեմ պատերազմեն: Բայց կատարվեց անբացատրելին: Այս տասնութ-քսան տարեկան հայ տղաները, կամավորականները՝ հնացած զենքը ձեռքին, ոչ միայն տանուլ չտվեցին հսկայական սպառազինված բանակին, այլև պայքարում էին հավասար պայմաններում ու նույնիսկ հաղթում էին: Կարծում եմ, պատմության մեջ մտած լեգենդար սպարտացիներից հետո այս տղաները նույնպես պատմության մեջ կմտնեն, քանի որ իրենց անկոտրուն ոգու և արիության շնորհիվ արեցին անհնարինը:

Բայց պետք է հասկանալ, որ թույլ չտալով բլիցկրիգ իրականացնել և գրավել իրենց հարազատ հողը, նրանք չեն կարող հավերժ պայքարել հարյուրավոր անգամներ իրենց գերազանցող թշնամու դեմ: Ընդ որում, երկու կողմից էլ զոհվում են հարյուրավոր ու հազարավոր երիտասարդներ: Նույնիսկ վարձկանները, որոնք ակնկալում էին, որ այս ամենը կավարտվի փոքրաթիվ կորուստներով, արդեն փոշմանել են, որ համաձայնվել են մասնակցել այս պատերազմին: Եվ ընդհանրապես, անկախ ռազմական գործողությունների ընթացքից, կարծում եմ, պետք է անհապաղ ձեռնարկել այն ամենը, ինչ հնարավոր է նրանց գոնե ժամանակավորապես կանգնեցնելու համար: Սա հնարավոր է տարբեր եղանակներով: Հենց Ադրեջանում, ըստ այլընտրանքային ադրբեջանական լրատվամիջոցների, արդեն բողոքի ալիքներ և նույնիսկ խռովություններ են սկսվել, որոնք պայմանավորված են նրանց կողմից մեծաթիվ կորուստներով: Բլիցկրիգը տապալելով, Էրդողանը լրջորեն թուլացրեց իր դիրքերը: Իմ ֆեյսբուքյան էջում ես երեք հրապարակում եմ արել այս պատերազմի վերաբերյալ, այնտեղ հղում կա «Ազատ Ադրբեջան» առցանց հարթակին և բազմաթիվ այլ հղումների, կան փաստեր ու վիճակագրություն, որոնք կարող են շատերին հետաքրքրել: Նույնիսկ այն պարագայում, որ այսօրվա իրավիճակը կապել է ամբողջ աշխարհի ձեռքերը, կարծում եմ, այուամենայնիվ, կարող ենք ակնկալել, որ աշխարհը ուշքի կգա, կզայրանա Արցախում այսօր տեղի ունեցող այս ցեղասպանությունը տեսնելով և կկայացնի գործուն որոշում այս պատերազմը դադարեցնելու համար: Նկատի ունեմ, որ Արցախում բախված երկու միջազգային սկզբունքներից՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որը սովորաբան գերիշխող է համարվում, և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, համաշխարհային հանրությունը բացառության կարգով պետք է որոշում կայացնի ու Արցախի տարածքում հայտարարի ազգերի ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքի գերակայությունը: Կարծում եմ, սա պատերազմը կանգնեցնելու և մարդկանց մարտնչող ցեղասպանությունից փրկելու միակ ելքն է: Ալիևն ու Էրդողանն օգտվում են այն փաստից, որ Ստալինի որոշման (առանց որևէ հանրաքվեի) Արցախը 1920 թվականներին իրավաբանորեն դարձել է նորաստեղծ Ադրբեջանի մասը, և այսօր հենց այս փաստն է համաշխարհային հանրությանը կտրուկ գործողություններից հետ պահում: Եվ սա է Ադրբեջանի ագրեսիան արդարացնելու գլխավոր փաստարկը, չնայած բնակչության ճնշող մեծամասնությունն այնտեղ հայերն են: Բայց եթե համաշխարհային հանրությունն ու ՄԱԿ-ը որոշեն, որ կոնկրետ տվյալ իրավիճակում իրավաբանական պատկանելության ձևական փաստը պակաս կարևոր է, քան Արցախի 150 հազար բնակիչների կյանքը, որոնց թուրքերն ու ադրբեջանցիները, անշուշտ, արդեն սպանում են և չեն խնայի Արցախը գրավելու դեպքում, ապա, կարծում եմ, իրատեսական է բացառություն անել ու Արցախը անկախ ճանաչել: Ընդ որում, նույնիսկ կարիք չկա ապացուցելու, որ հայերն այնտեղ ապրել են դարերով, ինչը պատմականորեն ապացուցված է (փաստաթղթերի հղումները՝ իմ ֆեյսբուքյան էջում): Նման որոշման համար բավական է պաշտոնական վիճակագրությունը, որ վերջին 100 տարվա ընթացքում այնտեղ մշտապես բնակվել են առնվազն 85% հայեր, իսկ մնացածը՝ ռուս, եզդի և այլ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ադրբեջանցիներ (խորհրդային տարիների ամենամյա վիճակագրությունն առկա է իմ ՖԲ էջում): Ընդ որում, դա արդեն Ադրբեջանին տրված տարածքում էր, որտեղ, ինչպես հայտնի է, իշխանությունները փորձել են դուրս քշել հայերին ու բնակեցնել ադրբեջանցիներով: Իսկ եթե խոսենք այն մասին, թե ովքեր էին այնտեղ ապրում նախկինում, ապա հարց է առաջանում. այդ ինչպե՞ս ստացվեց, որ արդեն քսանականներին հայերն այնտեղ այդքան մեծաթիվ էին, երբ ադրբեջանցիներն Արցախը իրենց երկրորդ հայրենիքն են համարում, որտեղից նրանց իբր վռնդել են: Կարծես թե, ամեն ինչ պարզ է, բայց քարոզչությունը, կանխամտածված խառնաշփոթն ու ապատեղեկատվությունը բերեցին սարսափելի արյունահեղությանը:  Եվ եթե արցախյան մարտիկները՝ ոչ թե Հայաստանի հրամանով, այլ որպես կամավորականներ, պարզապես պաշտպանում են իրենց մտերիմներին և այն տունը, որտեղ ապրում են, ապա Ալիևը ցինիկաբար զոհաբերում է երիտասարդ ադրբեջանցի և «լեզգի» տղաներին, որոնք երբեք այնտեղ չեն ապրել ու պարզապես գրավում են տարածքը նրա հրամանով, ու հազարներով զոհվում: Ալիևը նույնիսկ հրադադարը չպահպանեց, երկու անգամ խախտեց այն, իսկ հրադադարի նպատակը վիրավորների, գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումն էր: Ադբեջանական կողմից սպանված զինվորների թիվը շատ մեծ է, ու նա որոշել է նրանց այնտեղ թողնել, չվերադարձնել մարմինները մայրերին, կանանց ու քույրերին: Հենց դա է պատճառը, որ երեք շաբաթ պատերազմող ադրբեջանական կողմը մինչ օրս հրաժարվում է հայտարարել սպանվածների պաշտոնական թիվը: Կարծում եմ, այսօր հենց այն դեպքն է, երբ օրենքի ոգին պետք է գերիշխի դրա տառին: Ես այդպես եմ հասկանում ժամանակակից հումանիտար հասարակության սկզբունքը, որով աշխարհն այսքան հպարտանում է:

- Համայն հայությունը այս օրերին համախմբվել է. Հայաստանում երիտասարդները մեկնում են ճակատ, զոհում իրենց կյանքը հանուն Հայրենիքի: Միեւնույն ժամանակ թիկունքում մնացածները համախմբվել են՝ զորքին եւ Արցախից ժամանակավորապես տեղահանվածներին օգնելու համար: Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքը բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ի աջակցություն մեր զինվորների եւ Արցախի անկախության պահանջով: Այս օրերին շատերն են իրար հարց տալիս՝ ինչո՞ւ է Ռուսաստանի հայ համանքը այս առումով պասիվ: Ունե՞ք որեւէ տեղեկություն՝ պետական մակարդակով նման արգելք դրվե՞լ է Ռուսաստանում ապրող հայերի առջեւ: Կամ ինչո՞վ եք պայմանավորում այդ լռությունը եւ պասիվությունը:

- Անկեղծ ասած, ես այնքան էլ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում Մոսկվայի ու Ռուսաստանի հայ համայնքում: Բայց ինձ համար հատկանշական էր, որ երբ ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Մոսկվայում երեք ակցիա էի նախապատրաստել՝ «Իմ սիրտը սարերում է» թատերական ներկայացումը՝ ըստ Վիլյամ Սարոյանի, «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որը հեռարձակվում էր «Կուլտուրա» ալիքով, և մեր միջոցները չէին բավականացնում բոլոր այս միջոցառումների համար, մենք դիմեցինք Ռուսաստանում բնակվող հայ գործարարներին, որոնք, ինչպես հայտնի է, բավականին շատ են, բայց որևէ մեկը մի կոպեկ էլ չտվեց: Չգիտեմ, թե ինչպես բացատրել, բայց սա փաստ է: Ես լսել եմ, որ այսօր ամբողջ աշխարհում հավաքել են, ընդհանուր առմամբ, 130 միլիոն ԱՄՆ դոլար կամ մի փոքր ավել՝ Արցախին օգնելու համար, բայց եթե հաշվի առնենք, որ աշխարհում բազմաթիվ հայերի հարստությունները կազմում են տասնյակ միլիարդներ, ապա այս հավաքված գումարը դժվար է համարել իրական նվիրատվություն: Կարծում եմ, ավելի արդյունավետ կլիներ չսպասել հարուստների «ողորմությանը», այլ առաջարկել աշխարհի հայությանը, որը կազմում է շուրջ 10 միլիոն, իսկ իրականում ավելի մեծ թիվ, ամսական 20 ԱՄՆ դոլար նվիրաբերել Հայաստանի ու Արցախի համար, կարծում եմ, սա բոլորի համար իրատեսական գումար է: Կստացվի ամսական 200 միլիոն, իսկ եթե որևէ մեկը կարողանա ու ցանկանա ավելի շատ նվիրավերել, այն ավելի մեծ թիվ կկազմի: ԱՄՆ-ում բնակվող իմ ընկերներն իրենք են առաջարկել այս մեխանիզմը ու պատրաստ են աջակցել դրան ամբողջ աշխարհում:

Անդրադառնալով ռուսական սփյուռքի ակտիվությանը կամ պասիվությանը, կարող եմ վստահեցնել, որ սա պայմանավորված է ոչ թե պետական մակարդակով որևէ արգելքով, այն, հնարավոր է, ավելի շուտ պայմանավորված է Ռուսաստանում սեփական բիզնեսի համար վախով, որը ոմանք ավելի բարձր են գնահատում: Ընդ որում, բազմաթիվ ռուսաստանցիներ, նույնիսկ հայկական ծագում չունեցող, բացահայտ ու ակտիվորեն պաշտպանում են Արցախին այս պատերազմում: Շատերն են հասկանում, որ սա Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը չէ, այլ դավադիր հարձակում Արցախի խաղաղ բնակիչների վրա՝ նրանց տարածքները գրավելու նպատակով, որտեղ նրանք ապրում են ու ապրել են սերունդներով: Ավելին, ոմանք գնացել են այնտեղ ու հիմա առաջնագծում են: Ես սրա մասին նույնպես հայտնում եմ իմ ֆեյսբուքյան գրառումներում ու նշում կոնկրետ օրինակներ ու հղումներ:

- Պարոն Նամին, հավանաբար տեղյակ եք, որ Ռուսաստանը արտգործնախարարի մակարդակով վերջերս առաջարկեց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մի տարբերակ, որն իրենից ենթադրում էր գրեթե միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից: Ինչպե՞ս եք վերաբերում նման առաջարկին:

- Կարծում եմ, ինչ-որ գաղտնիք կա, որն ինձ հայտնի չէ, և դրանով է բացատրվում Թուրքիայի այս լկտի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ, որը Ռուսաստանը լուռ հանդուրժում է: Նրանք սպանել են Ռուսաստանի դեսպանին ու նույնիսկ ներողություն չխնդրեցին, նրանք խոցել են Ռուսաստանի ինքնաթիռը, ու դրանից հետո Պուտինն էր եկել Էրդողանի մոտ հարաբերությունները կարգավորելու համար, ոչ թե հակառակը: Նրանք այսօր բացահայտ հրետակոծում են Հայաստանը, որը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը պարտավոր է արձագանքել Հայաստանի հրետակոծմանը ռազմական միջամտությամբ, բայց սահմանափակվում է միայն ընդհանուր խոսքերով ու ընդարձակ հայտարարություններով: Նույնիսկ պետականամետ Վլադիմիր Սոլովյովը եթերում բացահայտ վրդովվում է, այս ամենը կոչելով իր անունով, բայց դրանից ավել ոչինչ չի արվում: Եվ կարծում եմ, որ ռուսաստանյան պետությունից մոտ ժամանակներս որևէ ռազմական օգնություն չի լինելու, բայց անուղղակին, վստահ եմ, արդեն կա: Պետք է հասկանալ, որ այսօրվա քաղաքականությունում ամեն ինչ շատ բարդ է հյուսված, և Պուտինը բավականին խելացի ու արհեստավարժ քաղաքական գործիչ է, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Նա շատ լավ գիտի թե գրոհայինների մասին, որոնց թուրքերը բերում են Ռուսաստանի տարածք, թե շատ այլ բաների մասին, որոնց մասին, կարծում եմ, մենք տեղյակ չենք: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ կգա ժամանակը, և Ռուսաստանը կասի իր խոսքը այս բարդ իրավիճակի մասին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, և նույնիսկ ոչ միայն ամբողջ այս տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին: «Պետք է դիմանանք այս օրը և լուսացնենք գիշերը...»:

Վերջերս իմացա, որ Արցախ էին ժամանել Գերմանիայի իշխանության ներկայացուցիչները, տեսնելով այս ամենը իրենց աչքերով, սարսափել էին, թե ինչեր են այնտեղ անում Արցախի վրա հարձակվող Թուրքիայի ու Ադրբեջանի բանակները, ու հիմա նրանք պատրաստվում են Եվրոպային համոզել իրապես միջամտել ու կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին: Թրամփը վերջերս նույնպես բարձրաձայն հիշատակեց Հայաստանը և ասաց, որ զբաղվում է այս հարցով: Կարծում եմ, Էրդողանի՝ նոր Օսմանյան կայսրություն ստեղծելու ամբիցիաները, ըստ երևույթին, նույնիսկ անկախ արցախյան պատերազմից, քչերի մոտ աջակցություն կգտնեն: Էլ չեմ ասում, որ բոլորովին իրատեսական է, որ Իրանը ներգրավվի այս իրավիճակում և կոշտորեն կանգնեցնի թուրքերին ու ադրբեջանցիներին: Դժվար է պատկերացնել, որ այս երկու լկտի սրիկաները շարունակելու են անպատիժ, բոլորի աչքի առաջ իրականացնել հայերի ցեղասպանությունը ֆաշիստական թուրքական ավանդույթներով: Չէ՞ որ վերջին հարյուր տարվա մեջ ինչ-որ բան պետք է փոխված լիներ աշխարհում: Ես զգացում ունեմ, որ պատերազմը, թեկուզ ժամանակավոր, կհաջողվի կանգնեցնել: Եթե հնարավոր լինի կասեցնել գոնե մի երկու տարով, վստահ եմ, որ և Հայաստանում, և ամբողջ աշխարհում այս կատարվածի հետ կապված արագորեն շատ բաներ կփոխվեն: Եվ նույնիսկ եթե նրանք կրկին պատերազմ սկսեն, իրավիճակը լրիվ այլ է լինելու: Բայց, ամեն դեպքում, հուսով եմ, որ համաշխարհային հանրությունը կհասկանա, որ այլ ելք չկա, քան  օրենքով անջատել Արցախը Ադրբեջանից: Ցավալի է միայն, որ ամեն օր զոհվում են քսան տարեկան հայ տղաները, իսկ դա հին Արցախի ու Մեծ Հայաստանի գենոֆոնդն է, որը պետք է պահպանել:

1916 թվականին, երբ թուրքերը սպանեցին ավելի քան մեկուկես միլիոն հայի, ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանցը գրել էր. «Հայաստանը մահանում է, բայց այն ողջ կմնա: Արյան այն փոքր բաժինը, որ այն դեռ պահպանել է՝ թանկարժեք արյուն է, որից կծնվի հերոսական սերունդ: Այն ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբե՛ք չի մահանա»:

- Որպես երկու հայտնի դինաստիաների՝ Միկոյանների եւ Հարությունյանների սերնդի ներկայացուցիչ եւ որպես մշակույթի հայտնի գործիչ՝ խնդրում եմ ասել, թե ինչպե՞ս եք տեսնում ձեր ներդրումը խաղաղության հաստատման, հայ ժողովրդին օգտակար լինելու հարցում: Կխնդրեի նաեւ ձեր կոչն ուղղել սահմանում կանգնած զինվորներին, հակամարտող պետությունների ղեկավարներին:

- Ինչ վերաբերում է ինձ, ապա, ինչպես արդեն ասել էի ձեր լրատվամիջոցին տված նախորդ հարցազրուցում, պատրաստ էի լրջորեն ներգրավվել Հայաստանի կյանքին ու նույնիսկ նախապատրաստում էի պետության կառուցվածքի վերաբերյալ իմ առաջարկները: Մոտ երկու տարի առաջ, երբ արդեն ակնհայտ էր, որ պատերազմը շուտով կսկսվի, ցանկացել էի հանդիպել վարչապետին ու խոսել տարբեր կարևոր թեմաների շուրջ: Համոզված եմ, որ կանխատեսելով այս իրադարձությունները, շատ բան հնարավոր էր նախօրոք նախապատրաստել և այսօր բոլոր առումներով շատ ավելի շահեկան իրավիճակում լինել, բայց մեզ չհաջոցվեց հանդիպել: Այնուամենայնիվ, Մոսկվայում ապրելով, ես շփվում եմ բազմաթիվ արժանավոր, իմաստուն ու փորձառու հայերի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, և մենք, իհարկե, մտածում ենք ու իրական պլաններ ունենք այս ուղղությամբ: Համոզված եմ, որ այն անձանց ընդհանուր ջանքերով, ովքեր անկեղծորեն կարեկցում են ու իսկապես անտարբեր չեն տեղի ունեցողի նկատմամբ, հնարավոր կլինի արդեն մոտ ժամանակներս ինչ-որ բանի հասնել: Իսկ այդպիսի մարդիկ շատ են: Ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Եվ նույնիսկ Թուրքիայում: Վատ ժողովուրդներ չկան, կան ցինիկ ու ագրեսիվ ղեկավարներ, որոնք օգտագործում են իրենց ժողովուրդներին իրենց կեղտոտ նպատակների ու ամբիցիաների համար:

Ընկերներս մարտի դաշտից, առաջնագծից ինձ սարսափելի տեսանյութեր են ուղարկում, ու ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այս տղաների համար Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանելը և կռվելը արհեստավարժ, մինչև ատամները զինված մարդասպանների հետ, միաժամանակ լինելով ինքնաթիռների ու դրոնների նշանակետը: Սա սարսափելի պատերազմ է, բայց նրանց թիկունքում Հայաստանն է, նահանջելու տեղ չկա: Նրանց անօրինակ հերոսության մասին արդեն գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը, և բոլորը հպարտությամբ ու հիացմունքով են խոսում հայ սպարտացիների բարձր ոգու և արիության մասին: Վստահ եմ, որ նրանց արյունը իզուր չի թափվում:

նկարները ՀԺ-ին տրամադրել է Ստաս Նամինը. դրանք նրա հեղինակային ստեղծագործություններն են

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6762 դիտում

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը