Ով կարող է լինել 4-րդ միջնորդը. հրադադարի խախտումը հարված էր 3 նախագահների հեղինակությանը, և պատասխան անպայման լինելու է

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հոկտեմբերի 29-ին դեմ առ դեմ հանդիպում ունենալ Ժնեւում:

Այս մասին երեկ տարածված հայտարարությունում տեղեկացրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ընդգծելով, որ Մնացականյանն ու Բայրամովը մտադիր են քննարկել, համաձայնեցնել եւ դեռեւս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն՝ սկսել իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ հասնեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման համաձայնություն տված Ադրբեջանի նախագահը, սակայն, երեկ, ըստ էության, հայտարարեց, որ չի հասկանում ժնեւյան հանդիպման իմաստը: Տեսաուղերձով դիմելով իր ժողովրդին՝ Ալիեւն ասաց.

«ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում որոշվեց, որ մի քանի օր անց Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ժնեւում (ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար): Ես դեմ չեմ, թող հանդիպեն: Բայց մենք ուզում ենք, որ բանակցությունները բովանդակալից լինեն, իմաստ ունենան, արագացնեն հակամարտության լուծումը»,- ասաց նա:

Ադրբեջանի նախագահը խոսեց նաեւ հակամարտության խաղաղ լուծման մասին՝ դարձյալ ներկայացնելով իր պահանջները.

«Ես առաջարկել եմ՝ եթե ցանկանում եք, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի, ապա մենք կդադարեցնեք մարտական գործողությունները։ Բայց մեզ պետք է անհապաղ ասվի, որ Հայաստանը դուրս է գալիս մեր հողերից։ Մեզ պետք է գրաֆիկ ներկայացվի, քանի օրից են նրանք դուրս գալու այս շրջանից, քանի օրից՝ մյուս շրջանից։ Հայաստանը այդ գրաֆիկը մեզ չի ներկայացրել։ Այդ դեպքում, եթե հրադադարը շարունակվի, իսկ հարցը սառեցված մնա, ապա դա մեզ ձեռնտու չէ»,- նշեց նա։

Ալիեւն անդրադարձավ նաեւ թուրքական կործանիչների թեմային՝ սպառնալով դրանք կիրառել, եթե դրսից ագրեսիա լինի իրենց դեմ: «Նրանք եկել են զորավարժություններին մասնակցելու նպատակով եւ մնացել այստեղ, երբ սկսվեց պատերազմը։ Մեր թուրք եղբայրները դրանք թողել են՝ բարոյապես մեզ աջակցելու համար»,- հավելեց Ալիեւը:

Ալիեւի այս հայտարարությունները հետաքրքրական են, եթե հաշվի առնենք, որ դրանից ընդամենը ժամեր առաջ հաղորդագրությամբ էր հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ նշել, որ «Միացյալ Նահանգները ինտենսիվ բանակցություններ է վարել երկու երկրների արտգործնախարարների եւ Մինսկի խմբի համանախագահողների հետ՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մոտեցնելու Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը:

Իսկ հաղորդագրությունից ժամեր առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ հասնել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում շուրջ մեկ շաբաթ հետո սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական հավաքում՝ Սպիտակ տան ղեկավարը նշել էր՝ հիմա Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում եւ բանակցում Երեւանի ու Բաքվի հետ: «Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, եւ գիտե՞ք՝ ինչ, մենք մի բան կանենք՝ նրանց օգնելու համար… Այն խնդիրները, որ նրանք ունեն, մահերը, մարտերը, այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք եւ ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես՝ ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»:

Թե որքանով էր տեղին Կոսովոյի հետ զուգահեռը, արդյոք այն նախընտրական հնարք էր, թե Արցախի անկախությունը ճանաչելու խոստում-ակնարկ, փորձել ենք պարզել քաղաքագետ Սուրեն Սարգսյանից:

- Պարոն Սարգսյան, հրադադարի 3-րդ անգամ խախտումը ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հեղինակության համար:

- Սա, ըստ էության, հարված է ոչ միայն Մինսկի խմբին՝ որպես ձեւաչափի, այլ նաեւ միջնորդ պետությունների ղեկավարների անձնական հեղինակությանը: Այս մարդիկ դրեցին իրենց անձնական հեղինակությունը, որ խնդիրը կարգավորվի, ձեռք բերեցին պայմանավորվածություններ, միմյանց ձեռք սեղմեցին, ստորագրություն դրեցին հայտարարության տակ, հայտարարությունը հրապարակեցին: Եվ հանկարծ այնպես ստացվեց, որ Ադրբեջանը 3 դեպքում էլ խախտեց պայմանավորվածությունը, եւ հրադադարը տապալեց:

- Որեւէ կերպ կարձագանքե՞ն այդ պետությունները, թե՞ կձգտեն հասնել 4-րդ պայմանավորվածությանը:

- Ես դժվարանում եմ ասել, թե երբ կլինի արձագանքը, կամ ինչպիսին կլինի այն, բայց վստահ եմ, որ այն, ինչը, որ անում են ադրբեջանցիները, դուր չի գալու ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ֆրանսիացիներին, ո՛չ էլ՝ ռուսներին, եւ ինչ-որ պատասխան քայլեր լինելու են: Դրանք անխուսափելի են: Ինչ վերաբերում է նոր պայմանավորվածությանը, անկեղծ ասած՝ ես դժվարանում եմ ասել՝ կլինի՞ 4-րդ պայմանավորվածություն, թե՞ ոչ, որովհետեւ ո՞վ պիտի լինի 4-րդ միջնորդը: Եթե աշխարհի գերտերությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան (Ֆրանսիան էլ մեծ հաշվով ներկայացնում է Եվրոպական միությունը), դա փորձեցին եւ չկարողացան, չեմ պատկերացնում, թե ով կարող է լինել միջնորդ, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն իրենց իսկ ստորագրած պայմանավորվածությունը:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Արցախի հարցին անդրադառնալիս հիշատակեց Կոսովոյի անունը: Որքանո՞վ է տեղին Կոսովոյի հետ զուգահեռը:

- Ես կարծում եմ՝ Կոսովոյի զուգահեռը մեր հասարակության շրջանում մի փոքր այլ կերպ ընկալվեց: Բնականանաբար, մենք միշտ ասել ենք, որ Կոսովոն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար, Կոսովոն կարող է լինել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով նախադեպ, կարող է լինել նաեւ «Անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտի կիրառելիության համար նախադեպ: Բայց իմ կարծիքով Թրամփն ամենեւին էլ այս կոնտեքստում չհիշատակեց Կոսովոյի անունը: Եթե հետեւել եք Թրամփի վերջին ամիսների գործունեությանը, ապա հիշեցնեմ, որ Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարները գտնվում էին Վաշինգտոնում, եւ հենց Միացյալ Նահանգների միջնորդությամբ նրանք համաձանություն ստորագրեցին առեւտրային հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Այսինքն՝ ես կարծում եմ, որ Թրամփը, խոսելով Կոսովոյի մասին, ոչ թե նկատի ուներ Կոսովոյի անկախացման իրավական հիմնավորումները, այլ ընդամենը այդ դեպքը, թե ինչպես կարողացավ հարաբերություններ կարգավորել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ: Դրա համար ես միանշանակորեն չեմ կարող ասել, որ խոսելով Կոսովոյի մասին՝ Թրամփը ի նկատի էր առնում Կոսովոն որպես միջազգային իրավունքի մի քանի սկզբուքներով նախատեսված օրինակ Լեռնային Ղարաբաղի համար:

- Իսկ ի՞նչ նկատի ուներ Թրամփը՝ ասելով, որ հեշտությամբ կարող է հասնել խնդրի կարգավորմանը:

- Ես կարծում եմ, որ նա խոսում էր ոչ թե գլոբալ առումով խաղաղ կարգավորման մասին, այլ ընդամենը հրադադարի հաստատման մասին, որովհետեւ հենց այդ պահին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պետքարտուղարի եւ Թրամփի խորհրդականի հետ քննարկում էին հենց հրադադարի ռեժիմը: Ըստ իս՝ նա նկատի էր առնում հենց հրադադարի ռեժիմը: Բայց պետք է նկատի ունենանք, որ այն ամենը, ինչ մենք հիմա լսում ենք ԱՄՆ-ից, ասվում է նախընտրական փուլում: ԱՄՆ-ում առաջիկայում ոչ միայն նախագահական ընտրություններ են, այլեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի 1/3-ի ընտրություններ: Դրա համար այս ամենին պետք է նայել հենց այս դիտանկյունից:

- Այսինքն՝ ինչպես ցեղասպանության ճանաչման հարցն է հիշվում նախընտրական շրջանում, այնպես էլ Արցախի ճանաչման վերաբերյալ ակնա՞րկն է արվում այդ համատեքստում:

- Նույնիսկ եթե դա Արցախի ճանաչման ակնարկ է, ապա սա, իհարկե, կարող է ունենալ նախընտրական բաղադրիչ: Պետք է հաշվի առնենք, որ, Միացյալ Նահանգների ընտրական համակարգով պայմանավորված, միգուցե Թրամփին հայկական ձայները պետք չեն, բայց դրանք պետք են Թրամփի կուսակցությանը՝ Հանրապետականներին: Այդ ձայները պետք են նաեւ Դեմոկրատներին, եւ այս առումով բավական ուժեղ պայքար է գնում Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին ընդառաջ:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ է մնում մեզ անել: Դուք էլ ընդգծեցիք, որ 3 գերտերություններ չկարողացան հասնել հրադադարի:

- Ես, իհարկե, ամբողջական պատկերացվում չունեմ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, տեղեկություններս առաջնագծում տիրող իրավիճակի մասին շատ սակավ են, բայց պետք է հաշվի առնենք, որ այն գիծը, որ կքաշեն մեր զինված ուժերը, վաղը այդ նույն գծի շուրջ բանակցելու են մեր դիվանագետները: Դրա համար կարեւոր է այն, թե ռազմի դաշտում ինչ կֆիքսվի: Ռազմի դաշտում է որոշվելու ապագա բանակցությունների տրամաբանությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7221 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ