Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորներն ու Կառավարության մի շարք անդամներ քննարկումեր են սկսել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար սահմանված պարտադիր 1000 դրամների շեմը վերանայելու հարցով։
Պարտադիր շեմի վերանայման մի քանի տարբերակներ են քննարկվում՝ ընդհուպ 1000 դրամը 2 կամ երեք հազար դարձնելու վերաբերյալ: Քննարկումներին մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակում՝ հաշվի առնելով զոհերի եւ վիրավորների թիվը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի վրա ճնշումը մեծ է լինելու։
«Պատահական չէ, որ նույն հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը կարեւորում է, որ բացի պարտադիր կոմպոնենտից նաեւ հավելյալ աջակցության միջոցներ լինեն։ Որովհետեւ ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակում տեղի ունեցող դժբախտ դեպքերը մեծ ճնշում են առաջացնելու»,- նշեց պատգամավորը։
Մանրամասնելով քննարկումները Մանուկյանն ասաց. «Տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ կարող են առաջարկել վերանայելու հարցում։ Խնդրի գիտակցումն ու լուծումների առումով պատրաստակամությունը Կառավարությունում առկա է։ Այստեղ ռեսուրսների եւ լուծումների բազմություն կա, որը ներկա պահին քննարկվում է։ Ամենամոտ ժամանակահատվածում այս առումով հստակություն կմտցվի»։
Հարցին՝ ի՞նչ տարբերակներ են քննարկվում, նա պատասխանեց. «Կան բազում մոդելավորման, տվյալների հստակեցման եւ դրանց հնարավոր բեռի գնահատականներ։ Քանի որ խնդիրը առկա է, կարելի է քննարկել ֆիքսված մոտեցումը՝ օրինակ 1000 դրամը 2 կամ 3 հազար դրամ դարձնելու մեխանիզմները։ Կարող ենք որոշակի պրոգրեսիվություն հաղորդել։ Այսինքն՝ այն սուբյեկտները, ովքեր ավելի բարձր աշխատավարձ են ստանում՝ ավելի շատ չափով աջակցեն»։
Պատգամավորը նշեց, որ նաեւ կարելի է խոսել կոորպորատիվ մշակույթը խթանելու մասին, այսինքն՝ բիզնեսը իր աշխատողների քանակով լրացուցիչ 1000-ական դրամներ փոխանցի ամեն ամիս հիմնադրամին։
«Կարող ենք խոսել տարատեսակ այլ մեխանիզմների միջոցով խնդիրը լուծելու մասին։ Օրինակ՝ հատուկ լոտոներ թողարկել, որի շահույթը կփոխանցվի հիմնադրամին ու նաեւ մարդիկ որոշակի հնարավորություն կունենան։ Կարող ենք խոսել ՀԴՄ-ից կամ շրջանառությունից ֆիքսված տոկոսներ փոխանցելու մասին»,- ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ սրանք բոլորը հնարավորություններ են։ Նա այս առումով մի հանգամանք է կարեւորում. «Մենք այս պահին խոսում ենք օրվա հրամայական դարձած հարցի մասին, որը լուծման կարիք ունի։ Բայց այնուհանդերձ՝ գլոբալ առումով, մեր հիմնական ռազմավարությունը եւ մեր ռեսուրսների մոբիլիզացիան պետք է լինի կանխարգելող միջոցառումների իրականացումը, այսինքն որպեսզի մենք կանխարգելենք, որ նման դժբախտ դեպքեր չլինեն»։
Պատգամավորն ընդգծեց՝ այնուհանդերձ պետք է նաեւ խթաններ ստեղծել, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներն ավելի էֆեկտիվ լինեն եւ նման դեպքեր չլինեն։
«Դրա համար ներկա պահին 2 հնարավորություն կա, առաջնայինը՝ պետական բյուջեն է, երկրորդը ինչ-որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը»,- նշեց նա։
Հարցին՝ Կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցությունը համատե՞ղ են քննարկում այս մոտեցումները, Մանուկյանը պատասխանեց, որ բոլոր հարցադրումները՝ ինչպես թուրքական ապրանքների սահմանափակման դեպքում, այնպես էլ ռազմական դրության ժամանակաշրջանում տնտեսական բաղադրիչ ունեցող մնացած հարցերով իրենք բավականաչափ կառուցողական ձեւով գործընկերային քննարկում են ունեցել. «Այս թեմայով քննարկումները եղել են հենց պատերազմական գործողությունների պահից սկսած։ Մեր անվտանգությունն այս պահին ապահովող որեւէ զինվոր չպետք է մտահոգվի, որ օրինակ՝ Աստված մի արասցե հաշմանդամություն ունենալու դեպքում պետության հոգածությունը կամ նեցուկ լինելը կարող է չզգալ։ Այս առումով որեւէ ռիսկ չկա, մենք գիտակցում ենք, որ այս պարտավորությունները պետք է կատարվեն»։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հարցի վերաբերյալ քննարկում ունեցել են ընդդիմադիր խմբակցությունների հետ, պատգամավորը պատասխանեց. «Անձնապես ես որեւէ նման կարգի քննարկում չեմ ունեցել։ Ինչո՞ւ, որովհետեւ կարծում եմ՝ բոլորս ֆիքսել ենք խնդիրը, գիտակցում ենք, որ կարճաժամկետ ճնշում կա։ Կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ, բայց այնուհանդերձ այս մոտեցումներից կընտրվի այն, որն այս պահի դրությամբ լավագույն լուծումը կլինի։ Այստեղ մենք չունենք ընդդիմություն-իշխանություն։ Մենք ունենք խնդիր եւ այդ խնդիրը լուծելու առումով ունենք միասնականություն»։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց՝ այս հարցը զգացական չէ, բազմաթիվ օգտատերեր ասում են, որ պետք է բարձրացնել 1000 դրամները, սակայն այս պահին դրանց շուրջ հաշվարկներ են արվում։
Նա առաջարկեց կենտրոնանալ իրենց՝ 1-ը 2 դարձնելու նախաձեռնության շուրջ. «Ամեն օր մոտ 10 կազմակերպություն միանում է, խոշոր կազմակերպություններ են միանում, որոնք ասում են՝ մենք կկրկնապատկենք մեր աշխատողների կողմից տրված պարտադիր վճարները։ Հայաստանում 55 հազար գործատու կա։ Օրինակ՝ այսօր մեր կենսաթոշակային ակտիվների կառավարիչներից «Ցե Կվադրատ Ամպեգա Արմենիա»-ն որոշել է 1-ը 5 դարձնել»։
Ավետիքյանի խոսքով՝ այս նախաձեռնությանը կամավոր կերպով տարբեր ընկերություններ են միանում. «Հիմա իմ կոչը բոլոր գործատուներին այս է՝ միացեք նախաձեռնությանը, կրկնապատկեք, դա անելը չափազանց հեշտ է 5 րոպե է տեւում։ Կես էջանոց փաստաթուղթ եք ստորագրում, որ դուք պատրաստ եք 1, 2 կամ 3 տարով միանալ դրան, որպեսզի կարողանանք դրամական հոսքերը երկարաժամկետ առումով կենտրոնացնել»։
Խոսելով կարճաժամկետ դրամական հոսքերի մասին հիմնադրամ տնօրենն ասաց. «Սփյուռքահայերն էլ կարող են ամսական ավտոմատ ռեժիմ միացնել եւ ինչպես մեր քաղաքացիներն են վճարում իրենք էլ օրինակ՝ 2, 3 կամ 5 դոլար վճարեն։ Դա էլ կայուն եկամուտ կլինի»։
Նա նշեց, որ ռազմական դրության ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 6 մլն դոլար։
Հարցին՝ գնահատական կա՞, թե այս պահին հիմնադրամը որքան գումարի կարիք ունի, Ավետիքյանը պատասխանեց. «Օրենքով սահմանված հատուցումների չափերով 6 մլն դոլարը 60 զինծառայողների գծով հատուցման գումար է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT