Ադրբեջանը սկզբում ոչ մի հաջողություն չուներ. ինչպես ստացվեց հակառակորդի հաջողությունների շղթան. BBC-ի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի նախաձեռնած  եւ 44 օր տեւած ռազմական գործողությունն ավարտվեց հարձակվող կողմի հաղթանակով: Սա անսպասելի եղավ դիտորդների համար, որոնք սկզբնապես համոզված էին, որ քիչ թե շատ հավասարազոր են հակամարտության 2 կողմերի ուժերը եւ Ադրբեջանը ղարաբաղի խորքը ներթափանցել չի կարողանա ռազմական գործողությունների բարդ թատերաբեմում: Այս մասին է գրել ու ադրբեջանական հարձակման մանրամասները,հայկական կողմի պարտության պատճառներն ուսումնասիրել եւ ներկայացրել է BBC–ի ռուսական ծառայությունը:

Մարտերն ավարտվեցին այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի ամենակարեւոր բնակավայրերից մեկը ՝ Շուշի քաղաքը: Այն տեղակայված է մայրաքաղաք Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռան վրա, այնտեղով է անցնում ճանապարհը, որը Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ:

Շուշին ամբողջ Արցախի  բանալին է, այն այն կենտրոնն է, որտեղից վերահսկվում է նաեւ Ստեփանակերտը:

Կայքը գրում է, որ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին ՝ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ամենավաղ փուլում, այս ռազմավարական քաղաքի գրավումը եւ  իրական խաղաղությանը Հայաստանին հարկադրելը անհավանական էին թվում: 

Շատերը համոզված էին, որ այս սրացումը, ինչպես նախորդները, կավարտվի առավելագույնը նրանով, որ Ադրբեջանը կգրավի ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ եւ գուցե մի քանի քառակուսի կիլոմետր տարածք, ինչպես 2016-ի հարձակման ժամանակ:

«Հակամարտությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին շփման գծի 5 շրջաններում ՝ Մուրովդաղ լեռան տարածքում, Թալիշ եւ Մարտակերտ գյուղերի հայերի կողմից վերահսկվող գոտու հյուսիսում, ինչպես նաեւ հարավում ՝ Ջաբրայիլ եւ Ֆիզուլի շրջաններում գնդակոծություններով: 

Ընդհանուր առմամբ, պատերազմը վերածվեց հիմնական մարտերի 2 ուղղությամբ ՝ Ղարաբաղի հյուսիսում եւ հարավում:

Մի քանի օր շարունակ Ադրբեջանը չկարողացավ իրադրությունը փոխել, եւ մարտերը մղվեցին շփման գծի երկայնքով գտնվող տարածքներում, բայց հոկտեմբերի  9-ից հարավում փոփոխություն եղավ, ադրբեջանական ուժերը գրավեցին Ջաբրայիլ քաղաքը: Քաղաքն ամբողջությամբ լքվել էր բնակչության կողմից եւ ավերվել, քաղաքը շարունակում է ավերակ մնալ մինչ օրս: Այն կողմերի հատման գծից 20 կմ հեռավորության վրա էր, որը հարձակվող կողմը հաղթահարեց 2 շաբաթում: Այսինքն՝ առաջին օրերին ադրբեջանական հաջողություններն այնքան էլ խոստումնալից չէին»,-գրել է հոդվածի հեղինակը:

Նշվում է, որ մի քանի օրից համառ մարտերում ընկել է Հադրութը՝ քաղաքը, որն Ադրբեջանը չէր համարում հայերի կողմից օկուպացված եւ որի նկատմամբ ի սկզբանե պահանջներ չուներ: Սա առաջին քաղաքն էր ադրբեջանական զորքի ճանապարհին, որտեղ կային խաղաղ բնակիչներ:Հենց Հադրութի անկմամբ էլ իրավիճակը սկսել է փոխվել, ադրբեջանական բանակն ավելի ինտենսիվ հարձակումներ է իրականացրել:

Ըստ հոդվածագրի, ադրբեջանական ուժերը հարձակումներ են նախաձեռնել հիմնականում հարավում ՝ հայ-իրանական սահմանի երկայնքով: Ջաբրայիլից և Հադրութից հետո Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի վրա: Այս հարձակման նպատակներն էին Լաչին քաղաքը, որով անցնում է Շուշին եւ Ստեփանակերտը Հայաստանին կապող մայրուղին, ինչպես նաեւ նշանակետում  բուն Շուշի քաղաքն էր, որի գրավումով պատերազմն ավարտվեց: 

«Քառորդ դար շարունակ, մինչ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը գտնվում էր սառեցված փուլում, երկու կողմերից էլ տարբեր հայտարարություններ էին հնչում: 

Դժվար էր գնահատել յուրաքանչյուր կողմի ռազմական ներուժը. Բաց աղբյուրներում չկան ճշգրիտ տվյալներ ռազմական գնումների մասին: Հայկական կողմից ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայված էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդ տեխնիկայի ծավալների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: 

Քիչ թե շատ ճշգրիտ տվյալներ կան զենքերի մասին, որոնք Բաքուն եւ Երեւանը գնել են վերջին տարիներին, բայց այն, ինչ մնացել էր կողմերի մոտ 1990-ականներից ի վեր, պարուրված էր խորհրդավորությամբ:

Շատ ավելի կարևոր էր այն զենքը, որը կողմերը գնել են այս պատերազմից առաջ: 2000-ականներին Ադրբեջանը շատ ավելի ակտիվորեն զինվեց, ինչը բացատրվեց նավթի բարձր գներով: Դա շարունակվեց մինչև 2010-ականների կեսերը: 2014-ին Ադրբեջանը ռազմական կարիքների համար ծախսել է ՀՆԱ-ի 5,1% -ը, Հայաստանը `4,29% -ը, չնայած այն փաստին, որ Հայաստանի ՀՆԱ-ն շատ ավելի ցածր էր:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արեւելքի ինստիտուտի ավագ հետազոտող Վասիլի Կաշինը BBC- ին հայտնել է, որ որոշ տարիների Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի բարձր է եղել, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն: 

2010-ականների երկրորդ կեսին Ադրբեջանը կրճատեց զենքի գնումները: Փորձագետները դա բացատրում էին նրանով, որ նա արդեն ուներ անհրաժեշտ ամեն ինչ: 

Սակայն պատերազմից մեկ տարի առաջ Ադրբեջանը կրկին սկսեց ակտիվորեն զենք գնել, հատկախես՝ Թուրքիայից: Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասամբլեան, հայտնում է, որ այդ երկրից Ադրբեջան զենքի արտահանումը 1 տարում  աճել է 6 անգամ ՝ օգոստոսին կազմելով 36 միլիոն դոլար, իսկ սեպտեմբերին ՝ 77 միլիոն դոլար: 

2020-ին Բաքուն գնեց, մասնավորապես, մեծաթիվ  Bayraktar անօդաչու թռչող սարքեր, որոնք արդյունավետորեն օգտագործվում էին Ղարաբաղում այս օրերին: 

Ավելի վաղ Ադրբեջանը Ռուսաստանից գնել էր իսրայելական զինամթերք (կամիկաձե անօդաչու թռչող սարքեր) եւ բարձր ճշգրտության հրթիռային համակարգեր. ծանր կրակային համակարգեր TOS-1A «Solntsepek», BMP-3, ինքնագնաց հրետանային «Msta-S»  կայանքներ, հեռահար հակաօդային պաշտպանության S-300 համակարգերի 2 գումարտակ եւ մոտակա «Tor-M2E»-ի մի քանի համալիրներ: 

Կաշինը նշում է, որ Ադրբեջանն այս պատերազմին  պատրաստվել է մանրամասնորեն եւ դա վերաբերում է ոչ թե հակամարտության զուտ ռազմական ասպեկտներին, այլ նաեւ քաղաքական, տնտեսական, քարոզչական: 

2010-ականների կեսերից Հայաստանը նույնպես սկսել է ավելի շատ գումար ծախսել զենքի վրա: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) ՝ Հայաստանի ռազմական ներմուծման ծավալը 2014-ից 2019 թվականներին երեքուկես անգամ ավելին է, քան 2009-ից 2014 թվականներին, չնայած այն հանգամանքին, որ 2014-2015թթ. ինստիտուտի տվյալներով ՝ երկիրը նշանակալի գնումներ չի կատարել: 

Գնվել են «Սմերչ» բազմարձակման հրթիռային համակարգեր, մեծ թվով հակատանկային զենքեր, շարժական զենիթահրթիռային համակարգեր, Tor M2KM զենիթահրթիռային համակարգեր և «Իսկանդեր-Է» հրթիռային համակարգերի բաժին: 

Ըստ BBC-ի, դժվար է առայժմ հասկանալ, թե Ադրբեջանի հաղթանակը ինչ գործոնների հետեւանք է, սակայն նրանց գործողություններում ակնհայտ է թուրքական բանակի ոճը, որը նույն մարտավարությունը կիրառել է 2018-ին սիրիական Աֆրին քաղաքում եւ Իդլիբ նահանգում, որտեղ թուրքական զինուժը իրականացրեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Դա  ճզմման մարտավարությունն է, որը կիրառվում է միայն այն հակառակորդի դեմ, որը չունի մի հատվածից մյուսը արագ տեղափոխելու իրականացնելու հնարավորություն եւ կա թույլ ավիացիա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5115 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ