«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել որոշակի օժանդակություն տալ ՀՀ բյուջեին

18/11/2020 schedule14:48

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։ 

Հիմնադրամի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․

««Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքը նախաձեռնվել է միասնական որոշմամբ ս.թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ ժամերից։ Դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում՝ նաև Արցախի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և այլք։ Համազգային դրամահավաքի մեջ ներգրավվեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում։ Անգնահատելի է նաև Սփյուռքի՝ դրամահավաքի գործընթացներում ընդգրկված բոլոր կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի՝ աշխարհի տարբեր երկներում գործող տեղական կառույցների դերը։ Խորին շնորհակալություն ենք հայտնում համայն հայությանը՝ համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար։

Հիմնադրամը և իր միջազգային ցանցը, առաջին իսկ օրվանից ուղիղ աշխատելով Արցախի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների հետ, շարունակական մեծածավալ օգնություն է ցուցաբերել Արցախին։ Խոսքը դիզելային գեներատորների, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների ու առաջին օգնության պարագաների, կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի, փայտի վառարանների, հոսանքի տաքացուցիչների, շարժական գազօջախների, շարժական լիցքավորման կայանների, մահճակալների և այլ տարատեսակ հսկայական օգնության մասին է, որն ընդհանուր առմամբ ուղղված է եղել պատերազմի ընթացքում հումանիտար ճգնաժամը մեղմելուն։ Միևնույն ժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն:

Ելնելով ս․թ․ սեպտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակից՝ անհրաժեշտություն առաջացավ առավելագույնս համախմբել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ռեսուրսները՝ հասցվող վնասների արագ վերականգնման և խիստ անհրաժեշտ հրատապ գնումների կենտրոնացված կատարման նպատակով (այդ թվում՝ բազմաթիվ ենթակառուցվածքներին ու առողջապահական համակարգերին պատճառվող վնասներ, սոցիալական տարաբնույթ խնդիրներ կապված Արցախից տեղահանվածների հետ, ինչպես նաև ահագնացող համավարակ և այլն): Նշված աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու տեսանկյունից կարևոր էր ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսների համախմբումը:

Այս շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին՝ նույնանպատակ ծախսերի (սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ և այլն) իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնց հիման վրա հիմնադրամի կողմից տրամադրված օժանդակությունն ունի համապատասխան հիմնավորված փաստաթղթավորումը։

Գումարներն ուղղվել են Արցախից տեղահանված տասնյակ հազարավոր հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև առողջապահական, սոցիալական, ենթակառուցվածների և այլ կարևոր ոլորտների ֆինանսավորմանը։

Համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի գործադիր վարչությունը մանրամասն հաշվետվություն է պատրաստում իր գործունեության և ծախսերի վերաբերյալ, որը կվերանայվի հիմնադրամի Վերստուգիչ հանձնաժողովի կողմից և կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն աուդիտորական ուսումնասիրությունից հետո միջազգային հեղինակություն ունեցող անկախ աուդիտորի եզրակացության հետ մեկտեղ:

Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ նվիրատուների միջոցները ծախսել խնայողաբար, արդյունավետ և նպատակային, մնացյալ գումարները ևս կուղղվեն Արցախից տեղահանվածների, զոհվածների ու վիրավորների ընտանիքների, ինչպես նաև Արցախ վերադարձող ընտանիքների բազմապիսի կարիքների բավարարմանը (կոմունալ ծախսեր, վերակառուցման աշխատանքներ, կորսված գույքի մասնակի հատուցումներ, նպաստներ և այլն), ինչն այս պահին կարևորագույն առաջնահերթություն է։ Այս ուղղությամբ արդեն իսկ մշակվում են մանրամասն ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։

Հիմնադրամը, լինելով ապաքաղաքական բարեսիրական կառույց, որը հետապնդում է բարեգործական, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և այլ հանրօգուտ նպատակներ, շարունակելու է գործել համաձայն իր առաքելության ու կանոնադրական նպատակների՝ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի։ Կարիքները հսկայական են, գործը՝ անասելի շատ, ուստի համազգային մոբիլիզացիան է՛լ ավելի անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում մեր հայուր հազարավոր նվիրատուներին, բոլոր աջակիցներին, որոնք կանգնեցին և շարունակում են կանգնել Հայրենիքի և արցախցու կողքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1297 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ