Ռազմական ու քաղաքական նոր հաղթանակների ակնկալիք ունեմ. դուրս գանք շոկից, թշնամուն է պետք մեր տրոհվելը. ազատամարտիկ

Պատերազմի ընթացքում Քարվաճառի կողմի պատասխանատուներից մեկը՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը նախօրեին ի պաշտպանություն վարչապետի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներից էր: Պետրոսյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ինչպես պատերազմի ընթացքի, այնպես էլ այն մասին, թե ինչու ինքը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

- Պարոն Պետրոսյան, երեկ մասնակցում էիք Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն վարչապետի անցկացվող բողոքի ակցիային, որը պատճառ հանդիսացավ, որպեսզի մամուլը ձեր մասին գրի՝ ահա թե ինչու եք նշանակվել Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնում: Ո՞վ էր կազմակերպել այդ հավաքը եւ, օրինակ դուք, ինչո՞ւ էիք մասնակցում դրան:

- Ինչ վերաբերում է իմ փոխմարզպետ նշանակվելուն՝ դուք էլ գիտեք, որ ես իրականում փոխմարզպետի գործառույթ չունեմ եւ չեմ էլ ուզում: Ես մեր տարածքի աշխարհազորի ղեկավարն եմ, եւ օրենքով պահանջվում էր, որ ձեւականորեն լինեմ փոխմարզպետ: Հիմա ակցիային մասնակցելու մասին: Ես հուղարկավորությունից էի հետ գալիս՝ պատահական կարդացի, որ հրապարակում հավաքվել են ազատամարտիկներ, ուզում են ակցիա անել: Համացանցում ուղիղ եթերով նայեցի՝ իմ մարտական ընկերներն էին: Մի քանի բարոյականության հետ կապ չունեցողներ մեկնաբանություն էին գրել, թե զոմբի են, պատերազմի չեն մասնակցել եւ այլն: Բայց ես հո գիտեմ՝ նրանք իրականում էն տղերքն են, ովքեր ամենաթեժ կետերում են եղել: Նրանց մեջ կային նաեւ էն տղերքից, որ Քելբաջարում՝ իմ կողքին են եղել էն ամենադաժան մարտերի ժամանակ: Գիտեի, որ վարչապետը հայտարարել է, որ ռազմական դրության հետ կապված միտինգներ պետք չէ կազմակերպել, բայց դե քանի որ ինքնաբուխ հավաքվել էին, եւ տղաներն ուզում էին վերաբերմունք ցույց տալ, որ վարչապետը հանկարծ հրաժարական չտա, չէի կարող այնտեղ չլինել, որովհետեւ կրկնում եմ, այնտեղ նաեւ իմ զորքն էր: Ու ես իջել եմ այնտեղ՝ մտածված, գիտակցված: Ես տեսել եմ, որ տղերքի այդ ցասումը արդարացված է, որովհետեւ իրականում մենք գիտեինք ինչ է կատարվել առաջնագծում: Ամենաճիշտը առաջնագծում կռվող զինվորն ու ազատամարտիկը գիտեն՝ ինչ է նշանակում գերագույն գլխավոր հրամանատարը, թե իր կենդանի մնալու մեջ ինչքան մեծ դեր ունեն էդ իշխանությունները, ու էսօր մենք թույլ չէինք տալու ամեն խամաճիկի, որ տղերքի հասցեին վատ արտահայտվեին: Նրանք, ովքեր էսօր փորձում են էս տղերքի արյան վրայով իշխանության գալ՝ չի լինելու:

- Գիտեք, որ ցույցեր կան նաեւ վարչապետի հրաժարականի պահանջով: Այդ ցույցերի մասնակիցները պնդում են, որ պատերազմը պարտված իշխանությունը պետք է հեռանա:

- Իսկ մենք ասում ենք, որ մեր իշխանությունները մնան իրենց դիրքերում, շարունակենք իրագործել այն բոլոր ծրագրերը, որոնք երեկ վարչապետը հրապարակեց: Այդ 15 կետերը շատ առաջնային են: Կոչ կանեմ բոլոր իրենց ընդդիմադիր հռչակածներին, որ պայքարում են իշխանության գալու համար, մոռանան դա: Մենք էսօր երկրի լինելիության վտանգի առաջ կանգնած ազգ ենք եւ մեզ ավելի շատ համախմբում է պետք: Ես իմ ենթակայության տակ կռված զինվորների հուղարկավորությանը չէի մասնակցել, հիմա եմ մասնակցում շատ տղաներին ճանապարհելու արարողություններին, դրանք շատ են ազդում ինձ վրա, բայց դե մի բան հստակ գիտեմ, որ մենք պետք է ամեն զոհվածի շիրիմի առաջ երդվենք շարունակել իրենց գործը: Քաղաքական այդ թոհուբոհը, երկիրը տարանջատման տանողները ավելի շատ սպանում են կռվող տղաների նպատակները: Մենք պիտի միաբանվենք, մենք 1992 թիվ ենք ապրել, ավելի դաժան վիճակում ենք եղել: Նույն էսօրվա շատ-շատ քաղաքական ուժեր, որ էն ժամանակ եւս իշխանություն էին տենչում, առաջին նախագահն էն ժամանակ կայուն կանգնեց իր դիրքերում եւ մենք համախմբվեցինք կռվող տղերքով, նորանոր հաղթանակներ իրականացրեցինք: Հիմա նույն վիճակն է, մենք պատրաստակամ պիտի լինենք շատ կարճ ժամանակում դուրս գալ այս շոկային վիճակից եւ նորից գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ նորանոր հաղթանակներ տանենք:

Ես բոլոր լրատվամիջոցներին այս մասին ասելու եմ, որովհետեւ դա միայն իմ խոսքը չի, դա մեր բոլոր մարտական ընկերների ասելիքն է ու մեր նպատակը:

- Պարոն Պետրոսյան, շատերն ասում են, ՌԴ նախագահը եւս օրերս հայտարարեց, որ ավելի վաղ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը: Դուք այդպիսի հնարավորություն տեսե՞լ եք:

- Նրանք, ովքեր չեն հասկացել, թե ինչու է վարչապետը հրաժարվել ավելի շուտ պատերազմը դադարեցնելու առաջարկից՝ ասեմ, որ ես ողջունում եմ վարչապետի քայլը, որովհետեւ էն ժամանակ պայմանն այն է եղել, որ Արցախը բնակեցվի, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին եւ այլն: Պետք է փախստականներ վերադառնային Ադրբեջանից: Մենք Հայաստանի քաղաքացու անձնագրերով ենք, նրա՞նք ինչ անձնագրերով էին լինելու: Ուրեմն թող մտածեն: Ամեն դեպքում չափսերով թեկուզ մի քիչ ավելի փոքր է հիմա, որոշակի կորուստ ունենք, բայց ունենք կայուն վիճակ, որ զուտ հայկական է: Հիմա ոչ թե պետք է պառակտվենք, ընդհակառակը՝ պետք է վերամիավորվենք, որպեսզի բանակցային պրոցեսներում նաեւ քաղաքական ճանապարհով վերականգնենք մնացած տարածքները: Մենք հիմա մեր պատմական Քարվաճառը, մեր պատմական Շահումյանի շրջանը պահում ենք: Մեր հայ զինվորը կանգնած է մինչեւ հիմա: Փոխանակ համախմբվենք, մտածենք ինչ ճանապարհներով, արտաքին ուժերի օգնությամբ, մեր ներքին ամրությամբ, մեր դիվանագիտության շնորհիվ…զինվորը պատրաստ է պահելու, կյանքով էլ մենք պատրաստ ենք պահելու:

Ես շատ կուզենայի, որ էդ Օպերայի հրապարակում հավաքվածներին մեկը ասեր՝ թող ձեռք բարձրացնեն բոլոր նրանք, ում ընտանիքից մասնակցած կա պատերազմին: Տեսնենք ուր էին դրանք: Էդքան մարդ, որ հավաքվել է այդտեղ, դոշ են ծեծում, որ չենք տալիս հողերը, եթե գային էնտեղ՝ մենք ոչ թե չէինք տա, մենք մինչեւ Բաքու կգնայինք: Ամսի լույս 10-ի գիշերը, երբ որ ստորագրվել էր էդ փաստաթուղթը, ցավով նայում էի, որ ժամը 10:05 արդեն Հանրապետության հրապարակում 1000-ից ավելի տղամարիկ կային հավաքված, որոնց մեջ կային նաեւ զինվորական համազգեստով մարդիկ: Դոշ էին ծեծում, թե մենք հող չունենք տալու: Նրանք էդտեղ պիտի դոշ չծեծեին, պիտի գային կանգնեին 18 տարեկան էրեխեքի կողքին:

- Կարծիքներ են հնչում, որ էդ տղերքը դեր չեն խաղացել, նահանջի հրաման է եղել եւ այլն եւ այլն:

- Նահանջի հրաման, եւ այլն, դրանք լրիվ ժամանակի ընթացքում քննությամբ կպարզվեն: Նրանք, ովքեր տեղում են եղել՝ շատ ավելի լավ գիտեն, թե ինչ վիճակ էր: Քելբաջարում, այնտեղ որտեղ ես եմ եղել, իմ ուղղությամբ ամենադաժան մարտերը եղել են մինչեւ ամսի 5-ը, որից հետո մենք բարձունքները հետ ենք վերցրել, մինչեւ ամսի 20-ը իրենք փորձել են ճեղքել պաշտպանությունը, մենք կարողացել ենք պաշտպանություն իրականացնել, իսկ հարավում չի հաջողվել: Այնտեղ հակառակորդին հաջողվել է հաջողություն ունենալ: Թե դրա մեջ ինչքան կապ ունեն նրանք, ովքեր ներսում խուճապային վիճակ են ստեղծել եւ այլն, դավադիր ինչ-որ գործունեություն, չեմ կարող ասել, որովհետեւ ամեն դեպքում նման բաներ մեր ուղղությամբ էլ են փորձել, մենք փակել ենք, չենք թողել:

- Օրինակ ինչպե՞ս են փորձել:

- Զինվորների մեջ տարածել են, որ արդեն հողերը ծախել են, պրծել են, որ անիմաստ մեռնում ենք եւ այլն:

- Իսկ ովքե՞ր:

- Չգիտեմ, մենք լսում էինք, որ արդեն խոսում են էդ մասին, մենք խնդիր դրեցինք սպաների, զինվորների առաջ, որ նման բաներ խոսողներին մեկուսացնում եք, ու մենք փակել ենք տարածումը: Եվ դա է պատճառը, որ մեզ մոտ չկարողացան հոգեբանորեն զինվորին կոտրել: Իսկ հարավում ոնց որ ստացվել էր, որովհետեւ ում հետ խոսում էի՝ աջ ու ձախից ասում էին՝ մարդիկ փախել են, չեն հանդարտվում, ասում են հանձնել են եւ այլն: Բացի այդ, մենք մինչեւ հոկտեմբերի 14-ը միանշանակ հաղթածի կերպարով էինք, շատ լավ էր մեր վիճակը, ինչ-որ բան փոխվեց, չգիտեմ դավադրության խնդիր էր, ինչ էր, որովհետեւ հետեւի զորքն արդեն չեկավ: էն ժամանակ, երբ որ զինկոմիսատներում հերթեր էին, էս վերջերում արդեն չէին կարողանում զորք ճարել ուղարկել: Նման ինֆորմացիաներ էր գալիս, որը վկայում էր, որ մենք խնդիր ունենք իրականում: Այս հարցերը ծառայողական քննությունը կբացահայտի, դրանք իմ խնդիրը չեն: Բայց որպես զինվորական եմ ասում, որ եթե ադրբեջանցիներին հաջողվեր Լաչինչով շրջանցել, փակել նաեւ Ասկերանի ուղղությամբ մեր թիկունքը՝ էնտեղ եղած զորքն ու ժողովուրդը պատանդ էին մնալու: Կամ պիտի զոհվեին կամ հանձնվեին: Դա է եղել պատճառը՝ նման որոշում կայացնելու: Ժամանակն այդ ամենի գնահատականը կտա: Հիմա միավորվելու պահն է: Բանակցություններով մենք պիտի Արցախի գոնե հիմնական այն տարածքները, որոնք Ադրբեջանի անկախության ժամանակ երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, համանախագահ երկրներին պիտի պարտադրենք, որովհետեւ իրենք էլ են պարտավորություն վերցրել, որ էդ տարածքները պետք է ինքնորոշման իրավունք ունենան:

- Տեսնո՞ւմ եք հնարավորություն որեւէ բան հետ բերելու:

- Եվ ռազմական եւ քաղաքական նորանոր հաղթանակների ակնկալիք ունեմ ու դա օդի մեջի բառեր չեն: Կարճ ժամանակում շոկից դուրս գալու պահն է, ոչ թե քաղաքական թիմերի բաժանվենք ու տրոհվենք, դա միայն թշնամուն է պետք: Էսօր բոլորը հաղթանակ են պահանջում: Պահանջելը հեշտ է: Բերեք ամեն մեկս ինքնաքննադատությամբ զբաղվենք, մենք ի՞նչ ենք արել: Ովքեր պատրաստ չեն օգնելու՝ թող արանքից դուրս գան, տեսնենք ովքերով ենք մնացել, էդքանով մեր անելիքները որոշենք, կարգավորենք: Մենք նոր հաղթանակների անհրաժեշտություն ունենք, էսքան տղերքի արյունը անիմաստ թափելու իրավունք չունենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4917 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ