Մայր Աթոռում մեկնարկել է պատերազմում զոհված նահատակների հիշատակի արարողությունը (տեսանյութ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է  Արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստի ու հիշատակի արարողությունը, որին մասնակցում են նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու այլք:

Հիշեցնենք,  այսօր հայկական բոլոր եկեղեցիներում է կատարվելու Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն: 

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես եկավ ոգեկոչման ու հիշատակի խոսքով՝ նշելով.

«Մեր հերոսներն իրենց կյանքի գնով պայքարեցին անհավասար ուժերի դեմ՝ ի գին իրենց կյանքի: Այրիացած տիկնանց, որբացած մանուկների եւ սգակիր ընտանիքների հետ մենք ողբում ենք մեր հերոսների նահատակության վիշտը՝ միեւնույն ժամանակ հպարտություն ապրելով նրանց սխրանքների համար: Նրանք մարտնչեցին արցախահայության ազատ ապրելու իրավունքի համար: Մեր նահատակների լույս հիշատակի առաջ մենք այսօր կոչված ենք եւ պարտք ունենք իրականություն դարձնելու նրանց նվիրական երազանքներն ու իղձերը:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր ժամանակներում կարողացել ենք ապրել՝ հավատալով Հիսուս Քրիստոսին եւ նրա ուժին: Աստծուն ապավինած, մեր ցավն ու վիշտը մենք վերածել ենք ուժի ու զորության, անգամ Ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր 1,5 միլիոն զավակներ եւ կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը եւ տարագիր բազում մեր զավակներ սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարողացանք այս փոքրիկ հողում վերագտնել մեր հայրենիքը, սփյուռքում գաղթօջախներ ստեղծել եւ դրանք ծաղկեցնել եկեղեցիներովու հավատով:

Այսօր, պատերազմի ցավալի կորուստներով եւ ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր խնդիրների առջեւ: Այստեղ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերը: Յուրաքանչյուրի՝ պետական եւ քաղաքական գործիչների պարտքն է բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության եւ վառ ու լոււսավոր ապագայի:

Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների փառքին հանդիման պետք է պահպանենք մեր հայրենիքը, հեռու մնանք ատելություն սերմանող խոսքերից ու գործերից եւ զերծ պահենք մեր հայրենիքը նոր ցնցումներից, հանդուրժողականության ոգով լծվենք արցախահայության նոր կյանքի կերտմանը:

Աղոթենք զոհված մեր հերոս որդիների հոգիների հանգստության համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1864 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ