Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:

«Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որ մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտի: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որ կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք»,- իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ հաջակցություն բարեփոխումների գործընթացի:

Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնվել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2292 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին

Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր

Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Միրզոյանը ԱՄԷ չլուսաբանված այց չի ունեցել, պարզապես Ղազախստանից վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան չվերթով. ԱԳՆ

Զելենսկին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունը Բելգորոդի մարզում

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. կդիտվեն ձյան տեղումներ

ՀՀ-ն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ. Սիմիդյանն ընդունել է տարածաշրջանային տնօրենին

Կյանքից հեռացել է ճառագայթային ուռուցքաբան, դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը

Իլոն Մասկի կարողությունը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Խաչատրյանն ու Պետրովան քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացումների մասին հարցեր

Դիլիջանում հայտնաբերվել է 2 տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը

Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը

Շատ վատ օր է լինելու. Թրամփը զգուշացրել է Իրանին բանակցությունների ձախողման դեպքում մեծ վտանգի մասին

Ջայլամը հարձակվել ու կծել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին. տեսանյութ

Կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ-ն զգուշացնում է

Փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով նորից փողոցներ լցնել. Չախոյան

Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը

Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է

ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել

Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները

Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան

Ինչու՞ է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին

Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները

Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում

Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում

Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա

Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան