Երևան
12 °C
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ, պղծել են մշակութային արժեք ներկայացնող արձանը, այլ կոթողներ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ թվարկելով ոչնչացված, պղծված կառույցներն ու կոթողները: Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական, հումանիտար և մշակութային օբյեկտները:
Այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ:
Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:
Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել են Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը:
2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։
Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։
Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում՝ քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան
Չեմ փախչում ոչնչից, տեր եմ ձեր քվեին, պատասխանատվությամբ եմ վերցրել ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան
Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ
Գործընթացը հուսադրող է. Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանք կատարած բանվորին, բախվել բեռնատարին և «Մերսեդես»-ին․ կա վիրավոր
Առաջարկել ենք ստորագրել 2 փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և ՄԽ լուծարման դիմումը. Միրզոյան
Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ
Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում
Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում
Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է
Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ
Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ
Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան
Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ
Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT