Ազգային ժողովն ընդունեց հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թեմայով ուղերձը

08/12/2020 schedule17:15

Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը հրատապ թեմայով քննարկման արդյունքով առաջարկվող Ազգային ժողովի ուղերձը ընդունելու մասին հարցը»։ Թեև որոշում էր կայացվել, որ նիստը անցկացվելու է դռնփակ, սակայն նիստի եզրափակիչ հաստվածը բաց ֆորմատով էր։ Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ուղերձի նախագիծը։

«ՀՀ Ազգային ժողովը հիմնվելով ՄԱԿ-ի 1948թ.-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ.-ի Ժնևյան կոնվենցիաների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ.-ի Եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ.-ի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա,

Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը՝ վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև զոհվածների դիերը, արձանագրելով, որ ադրբեջանական կողմը արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեբանական տառապանքները, խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվություն նվաստացնող և այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվական միջոցներով ու սոցիալական ցանցերում,

հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած և համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում սպանելու, խոշտանգելու և բռնության այլ դրսևորումների հերոսացմանը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ուղերձով դիմում է.

Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձնաց, միջխոհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և կոչ անում՝

1. Հորդորել Ադրբեջանին անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց,

2. Պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմոունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձնանց նկատմամբ,

3. Պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել վերոնշյալ կոպտագույնն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլրտներում, ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև ցանկացած այլ դսևորման մեջ,

4. Առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը,

5. Գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խիստ պահպանմանը»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր գործընկերներներին նախաձեռնության համար՝ նշելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու։ Նա ընդգծեց, որ մինչև երեկ ուշ գիշեր ընդդիմության հետ աշխատել են ուղերձի վերջնական տեքստի վրա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտարարեց, որ կողմ են քվեարկելու ուղերձի նախագծին, սակայն շեշտեց, որ փակ նիստի ֆորմատում ո՛չ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ո՛չ Ազգային ժողովը չստացան ոչ մի պատասխան այն հուզող հարցերին, որոնց շուրջ ծավալվում են քննարկումներ։

Էդմոն Մարուքյանն էլ ավելի վաղ ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել էր, որ նիստին Կառավարությունից ներկայացուցիչ չի եկել, չնայած որ կանոնակարգի 58-րդ հոդվածը տալիս է այդ հնարավորությունը։ 

Ուղերձն ընդունվեց 100 կողմ, 0 դեմ ձայներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1700 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ