Երևան
12 °C
Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ երեկ Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ինչպես Բաքու այցի ընթացքում, Երեւանում էլ պատվիրակության կազմում չի եղել:
Կարեւորելով համանախագահների այցը տարածաշրջան՝ նրանց հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարեւորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:
Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսեւորումն է համարել արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները:
Երեկ ավելի վաղ՝ ուղիղ եթերում դիմելով ժողովրդին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։
Համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաեւ Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի հետ երեկ հանդիպել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության եւ հայատյաց խոսքին` Այվազյանը շեշտել է, որ դրանցով եւս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին եւ հրաժարվելու ուժի եւ ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:
Հայաստանի արտգործնախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:
Հիշեցնենք, որ նախօրեին համանախագահները նաեւ Բաքու էին այցելել, որտեղ եւ արժանացել էին կոշտ ընդունելության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդունելով նրանց, հայտարարել էր, թե այդ այցը համանախագահների նախաձեռնությամբ է, ինքը նրանց չի հրավիրել Բաքու: Ալիեւը նաեւ նրանց «երեսով էր տվել », թե 28 տարում Ղարաբաղի հարցը չլուծեցին, բայց ինքը ռազմական գործողություններով լուծեց:
Ընդգծենք՝ Բաքու այցի ընթացքում եւս ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատվիրակության կազմում չէր: Բաքվում նրան փոխարինում էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը։
Արձանագրենք նաեւ, որ երեկ չեղարկվեց համանախագահների հանդիպումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, իսկ պատճառն այն է, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ՀԺ-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՀ նախագահի հանդիպման չեղարկման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ անդրադարձել այլ հարցերի:
- Պարոն Գրիգորյան, ըստ ձեզ ո՞րն էր Արայիկ Հարությունյանի եւ համանախագահների հանդիպման չեղարկման պատճառը:
- Նախ ուզում եմ ասել, որ միգուցե ճիշտ էր չհանդիպելը, քանի որ «գետնի վրա», կոնկրետ Արցախում ամբողջությամբ պրոցեսը կառավարում է Ռուսաստանը՝ ավելի ճիշտ ռուս խաղաղապահները: Իրենք են լուծում կոնկրետ հարցեր՝ այդ թվում կապված շփման գծի հետ: Ի՞նչ իմաստ ուներ Արայիկ Հարությունյանի հանդիպելը համանախագահների հետ, եթե իրենք այդպես ակտիվ գործողությունների ներգրավված չեն: Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ էին խոսելու:
- Օրինակ, Արցախի հետագա կարգավիճակի հարցը, ինչը եւ քննարկեց ՀՀ իշխանությունը:
- Հայաստանի իշխանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված հակամարտության կողմ է եւ ի պաշտոնե պետք է բարձրացնի կարգավիճակի հարցը: Դա շատ նորմալ է: Ինչ վերաբերում է նախկինում Արցախի իշխանությունների հանդիպումներին՝ ապա այդ հանդիպումները շատ տեղին էին, քանի որ մենք պայքարում էինք, որ Արցախի սուբյեկտայնությունը ավելի բարձր լինի: Դժբախտաբար այս պատերազմից եւ ստորագրված եռակողմ համաձայնությունից հետո բուն Արցախը բաժանված է երկու մասի: Եվ այդ տեսանկյունից իմ կարծիքով նույնիսկ անհասկանալի կլիներ, եթե Արայիկ Հարությունյանը խոսեր կարգավիճակի մասին: Այս պարագայում չեմ բացառում, որ ճիշտ էր չհանդիպելը, քանի որ լուծումներ տալիս են խաղաղապահները: Հիմա, ինչ վերաբերում է այցելությանը. պարզ է, որ մեզ համար շատ կարեւոր է համանախագահներից երկուսի՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների այցը, նրանց հետ պետք է քննարկենք բոլոր հարցերը՝ այդ թվում կարգավիճակի հարց, հրադադարի առանձին խախտումներ, ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի կողմից, մեր պատմական ժառանգության այն հատվածի հարց, որը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսինքն կան հարցեր, որոնք Հայաստանի մակարդակի հարցեր են, եւ Հայաստանը պետք է քննարկի:
- Իսկ Ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հետ այդ հարցերի քննարկումը որքանո՞վ արդյունավետ կարող է լինել, դուք նշեցիք՝ Ղարաբաղում հարցերը լուծում են խաղաղապահները:
- Ինչքան հասկացա՝ Ռուսաստանը հակված չի կարգավիճակի հարցը լուծել: Ռուսաստանը մասամբ դուրս բերեց Ղարաբաղի հարցի լուծումը Մինսկի խմբից դեպի ռուս-թուրքական ալյանս: Աղդամի շրջանում կառուցվում է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն, որը հետեւելու է, որ Ղարաբաղում զինանադարի խախտումներ չլինեն: Դա ի՞նչ է նշանակում. դա նշանակում է, որ Ռուսաստանը այդ կոնֆլիկտի ֆորմատը տեղափոխում է դեպի ռուս-թուրքական: Պարզ է, որ այստեղ մեր շահերից է բխում, որ վերակենդանանան, վերականգնվեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում եւ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները մասնակցեն այդ գործընթացին՝ հենց կարգավիճակի հարցով: Եթե Ռուսաստանը շարունակեր կարգավիճակի հարցով քննարկումը՝ ես հարցականի տակ կդնեի Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպման կարեւորությունը: Բայց քանի որ Ռուսաստանը ոչ մի կարգավիճակի մասին չի խոսում (անվտանգության մասին եղել է խոսք, հայկական զորքերի դուրսբերման մասին խոսք եղել է, փախստականների մասին խոսք եղել է, խաղաղապահների խնդիր եղել է, բայց ոչ մի խոսք չի եղել կարգավիճակի մասին), հիմա մենք պետք է ասենք` չէ, Ռուսաստան, մենք ձեզ հարգում ենք, ձեզ հետ աշխատում ենք, բայց հարցը նրանում է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, որտեղ խոսվում էր կարգավիճակի մասին:
- Պարոն Գրիգորյան, շաբաթ օրը նույն համանախագահները Ադրբեջանում էին: Ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի ղեկավարի կոշտ արձագանքը:
- Այո, Ալիեւը շատ կոշտ էր, ասեց, որ Մինսկի խումբը էֆեկտիվ չի աշխատել, 28 տարում ոչ մի բանի չհասավ, բայց ինքը ռազմական գործողություններով լուծեց հարցը: Դե նա մոռացավ ասել, որ Թուրքիան իրեն լայնամասշտաբ աջակցություն տվեց, վարձկանները օգնեցին, բայց մենք հո հասկանում ենք՝ ոնց իրենք կարողացան ինչ-որ բանի հասնել: Բայց այս ամենում աշխարհն էլ մեղավոր է՝ մասամբ Ռուսաստանը, մասամբ միջազգային հանրությունը, որ Ադրբեջանը սկսեց պատերազմ, բայց միջազգային հանրությունը ոչ մի սանկցիա չկիրառեց: Դե պարզ է, լկտիանում են նրանք այս ամենի արդյունքում: Նրանց ձեռք չի տալիս կարգավիճակի խնդիր քննարկել, պատմամշակութային արժեքների հարց քննարկել, իսկ համանախագահները, պարզ է՝ հենց այդ հարցերն էին եկել քննարկելու առաջին հերթին, բայց հավանաբար բացասական պատասխան ստացան Ալիեւից:
- Համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում Ադրբեջանը նոր սադրանք ձեռնարկեց Արցախում՝ հարձակվելով հայկական կողմի վերահսկողության տակ մնացած գյուղերի վրա: Ինչո՞վ է սա, ըստ ձեզ պայմանավորված:
- Ակնհայտ է, որ Ալիեւը դրանով ցույց տվեց համանախագահներին, որ ուժային լուծումները ինքը գերադասում է բանակցություններից: Դրանով ինքը ուզում էր ասել՝ Արցախի տարածքների մի մասը մենք ուժով վերցրեցինք, հիմա եթե ինչ-որ բան մեզ դուր չգա՝ մենք կշարունակենք: Դա համանախագահներին էր ուղղված եւ հենց այն ժամին էր, երբ Ալիեւի հետ էին հանդիպում:
- Սա կարելի՞ է գնահատել որպես ապտակ Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին:
- Չէ, ես չէի ասի ապտակ: Դա մեսիջ էր Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, բայց նաեւ Ռուսաստանին: Ռուսաստանին ապտակ կլիներ, եթե խաղաղապահները այնտեղ լինեին, բայց խաղաղապահներ այդ հատվածում չեն եղել փաստորեն: Հատուկ էր ընտրված տեղը, որ Ռուսաստանի հետ չընդհարվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT