Սյունեցին էդքան վախկո՞տ է, որ դուրս գա. մարզպետը՝ մարզում իրավիճակի մասին

Վերջին 2 օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը վտանգված են: Նախօրեին տեղեկություն տարածվեց, թե Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է: Սյունիքի մարզպետարանը հերքեց լուրը՝ հայտարարելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։

Ապա երեկ նման տեղեկություններ տարածվեցին Կոռնիձորի վերաբերյալ: Ըստ գյուղապետարանի մի աշխատակցի կողմից հարցազրույցում հնչեցված տեղեկության՝ գյուղը երեք կողմից շրջափակված է, գյուղացիներն  են ինքնապաշտպանության դիմում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սյունիքի մարզում Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի Կոռնիձոր գյուղը։ Բացի այդ, նախնական հաշվարկով Սյունիքի մարզի մոտ 30 համայնք դառնում է սահմանամերձ: Սա, իհարկե, իր հետ խնդիրներ բերում է, որոնց մասին երեկ տարածված իր հայտարարությունում անդրադարձել է ՀՀ ՄԻՊ-ը՝ մարզի մի շարք համայնքներ այցից հետո:

Մասնավորապես, անդրադառնալով Google-ի կամ GPS-ի միջոցով իրականացվող սահմանազատումներին՝ ՄԻՊ-ը հայտարարել է. «Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները հաստատում են, որ, օրինակ, Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրերում այդ մոտեցումների կիրառման արդյունքում ոչ միայն լրջորեն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, նրանց ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարեւորության մյուս իրավունքները, այլ դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից:

Դրանից բացի, առաջացել է անորոշ վիճակ հենց սահմանային բնակիչների համար»:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մարզի վերաբերյալ որոշ տեղեկություններ չափազանցեցվում են, մարզում նորմալ վիճակ է:

- Պարոն Պողոսյան, ժամանակ առ ժամանակ անհանգստություն է առաջանում՝ պայմանավորված Սյունիքից ստացվող հակասական լուրերով: Երեկ կոռնիձորցիներն են հայտարարել, որ շրջափակման մեջ է գյուղը: Կասե՞ք ինչ իրավիճակ է:

- Կոռնիձորցին նստած է իր սահմանում, նման բան չկա:

- Մարզի 30 գյուղ, ըստ նախնական տեղեկությունների՝ սահմանամերձ է լինելու պատերազմից հետո: Գյուղի բնակիչներն ի՞նչ վիճակում են:

- Վիճակը նորմալ է, քարտեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա:

- Արդեն սահմանազատո՞ւմ է իրականացվում:

- Ոչ, ոչ, նման բան չկա դեռ, ճշտելու հարցեր կան: Բայց էս պահին ամեն ինչ ընթանում է ըստ պլանի: Սահմաններում վիճակը հանգիստ է, նորմալ է, չկա նման բան, որ կարող է որեւէ համայնքում խնդիր լինել:

- Սահմանամերձ դարձած գյուղերից արտագաղթ կա՞, թե՞ բնակիչներն իրենց տներում են:

- Արտագաղթ չկա, սյունեցին էդքան վախկո՞տ է ինչի, որ դուրս գա:

- Մարզի բնակիչները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում են, որ իշխանությունները իրենց մենակ են թողել, անտերություն է. դուք որպես մարզում Կառավարության ներկայացուցիչ՝ չե՞ք հետեւում սահմանային գործընթացներին:

- Ով հայտարարում է, անհիմն է հայտարարում, ես ամեն ինչին էլ մասնակցում եմ:

- Բոլոր գյուղե՞րն են, որ գյուղացիներն են պաշտպանում:

- Չէ, բանակն է պաշտպանում: Գյուղացիները պաշտպանում են այն հատվածները, որտեղ ասվել է իրենց: Իրենք առաքելություն ունեն պաշտպանողական՝ կատարում են:

- Դուք որպես մարզպետ Կառավարության քաղաքականության իրականացնողն եք Սյունիքում: Ի՞նչ է ասում Կառավարությունը Սյունիքի պաշտպանության մասին:

- Կառավարության համար առաջին խնդիրն է՝ սահմանների հարցի քննարկումը՝ դեպի Գորիս, Կապան: Դրա համար մտածում են, ինչ պետք է արվում է, չեմ կարող շատ խորանալ, մանրամասները հրապարակել, բայց ինչ պետք է՝ արվում է: Կառավարությունը՝ մինչեւ վարչապետ, Պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգությունը, Տարածքային կառավարման նախարարը լրիվ մտածում են այդ ուղղությամբ:

- Իսկ որպես մարզի բնակիչ՝ ի՞նչ եք սպասում պետությունից, ինչի՞ խնդիր կա:

- Ոչ մի խնդիր էլ չկա, նորմալ է ամեն ինչ ընթանում՝ ե՛ւ պաշտպանությունը, ե՛ւ ընդհանուր խնդիրները ըստ պլանի լուծվում են:

- Պարոն Պողոսյան, կոռնիձորցիք ասում են, որ շրջափակման մեջ են…

- Խորհրդային ժամանակ ո՞նց են ապրել:

- Ո՞նց են ապրել:

- Պաշտպանությունը գծած է, գյուղը բանակն է պաշտպանում, հո գյուղացին չի՞ պաշտպանում:

- Հիմա բանակը տեղո՞ւմ է:

- Իհարկե:

- Այդ դեպքում ինչո՞ւ են գյուղացիները բարձրանում դիրքեր:

-Որովհետեւ բոլորը ղեկավար են, ամեն մարդ իր ձեւի խոսում է՝ չիմանալով, չհասկանալով, որ մեր ինֆորմացիան է տալիս սահմանից: Մենք իրավունք ունե՞նք ամեն ինչ խոսել, գաղտնիության ռեժիմ է: Այ այդպես են արել, որ …Եթե ամեն մի հայ ուզում է իր հայրենիքի համար անմնացորդ իր պարտականությունը կատարի՝ պետք է կատարի, քաղաքացին ի՞նչ իրավունք ունի բարձրաձայնի մեր խնդիրները, մեր թշնամուն ամեն ինչ պատմի, անթույլատրելի է:

- Իսկ միգուցե առանց բարձրաձայնելու խնդիրները չե՞ն լուծվում:

- Ամեն ինչ իմ հսկողության ներքո է, եթե խնդիր կա՝ ինձ են դիմում:

Կոռնիձորի Արո անունով հայտնի ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով, ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Սյունիքի այլ տարածքներում իրավիճակն այնքան լարված չէ, ինչքան ներկայացվում է տեղեկատվական հոսքերում:

« Ձորից այն կողմ իրենք են (ադրբեջանցիները-խմբ.), այս կողմ՝ մերոնք: Դեմ դիմաց են: Որ էդպես նայենք՝ Երեւանն էլ է շրջափակման մեջ, Հայաստանն էլ: Շրջափակման խնդիր չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ մենք 30 տարի իրենց այդտեղ չենք տեսել, հիմա էլ չենք ուզում տեսնել»,- հավելեց ազատամարտիկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8668 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը