Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

16/12/2020 schedule18:20

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին։

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ, որն ամբուղջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։

Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը:

2018թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել եմ՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։ Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա ՄԱՐԴՈՒՆ, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես… Վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով մեզ հաջողվել է հասնել մեր նպատակակետին։

Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ո՛չ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս։

Ու այսօր իմ երախտիքի խոսքը հենց լոռեցուն է ուղղված. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ վստահության Ձեր քվեի համար։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ իմ քաղաքական թիմին, կառավարությանը անցած տարիների համատեղ արգասաբեր աշխատանքի համար։ Ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով սատարել ու աջակցել իմ քաղաքական թիմին, շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին ու նպատակներին։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ մարզային իմ թիմին, Լոռու մարզպետարանի ողջ աշխատակազմին ծանրաբեռնված, հաճախ առանց հանգստյան օրերի անտրտունջ ու համագործակցված աշխատանքի համար։ Այս առումով հատկապես գերհագեցած էր 2020թ.-ը, երբ մարզպետարանի ողջ անձնակազմը մարզի պատասխանատու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատեց գերլարված, հաճախ՝ շուրջօրյա գրաֆիկով։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ Լոռու մարզի համայնքապետերին՝ գերակա նպատակի շուրջ՝ հանուն լոռեցու կյանքի որակի բարելավման, մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ու ներդրումային ծրագրերի պատշաճ կատարման նպատակով իրականացված փոխգործակցային աշխատանքի համար։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ նրանցից, ում համար այս ընթացքում ամենից քիչն եմ հասցրել հոգ տանել՝ ընտանիքիս։ Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու, համբերելու, հավատալու, հասկանալու համար։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ յուրաքանչյուրից, ով այս ընթացքում եղել է իմ կողքին։ Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում սպասելիքներն ու ակնկալիքները, այս կամ այն հանգամանքներով պայմանավորված, չեմ կարողացել արդարացնել։

Այսուհետ ևս պատրաստակամ եմ ներդնել իմ փորձառությունն ու գիտելիքները՝ աջակցելով մարզային նոր իշխանությանը՝ ի նպաստ Լոռու և լոռեցու։

Լոռին չափազանց թանկ է ինձ համար, ու 2.5 տարի տևած մեր անդուլ ջանքերը՝ ուղղված մարզի զարգացմանը, լինելու են շարունակական։

Չափազանց բարդ ու գերպատասխանատու այս ժամանակաշրջանը մի նոր շրջափուլի սկիզբ է, որը, հուրախություն հատկապես ընտանիքիս, կունենա նոր բովանդակություն՝ սիրելի մասնագիտությանն ու հարազատ մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնելու առումով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2054 դիտում

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է

Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ

Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան

Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի

«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին

Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար

Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան

Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ

Նոր կադրեր Թայլանդում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից. երկնաքերները ցնցվում են. տեսանյութ

Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել

Ինչու են քաղաքացիները զեղծարարության զnh դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը

Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է

Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ

ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին

Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ

Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին

Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ

Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան

Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ

Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ

Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ

Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից