Երևան
12 °C
Աշխատանքային օրվա ավարտից հետո ժամը 20:00-ից սկսած Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին մարզպետարանում էին: Նրանց հետ հանդիպեցին Շիրակի մարզպետն ու ոստիկանապետը: Պահանջը կրկին նույնն էր ու մեկը՝ տալ հստակ տեղեկություն իրենց զավակների մասին: Ուշ ժամին կրքերն առավել լարված էին, խոսակցությունն առավել կոշտ, քան առավոտյան էր եղել:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի հետ, նաև պատրաստվում է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ: Հավաքվածներին մարզպետն առաջարկեց 5-6 անձից կազմված խումբ ձևավորել, և մասնակցել այս հանդիպումներին:
«Եթե ընդունելի է առաջարկը, ուրեմն մեկ համայնքից մեկ ներկայացուցիչ սկզբունքով շարժվենք, որոշենք: Եթե ուզում եք միասին գնանք, գնանք, բայց այդ հանդիպումներին սակավաթիվ մարդկանցով կկարողանանք մասնակցել: Թող պաշտոնական գործընթացն իր հունով գնա, մենք էլ մեր քայլերն անենք: Սա հեշտ գործընթաց չէ, մենք ոչ մեկի գլխի տակ փափուկ բարձ դնել չենք ուզում, պետք է անհնարինն անգամ անենք»,- ասաց մարզպետը:
Մարզպետարանի դահլիճում ծայր առած աղմուկին միջամտեց Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը: Ասաց՝ մինչև այս խնդրի լուծման վերջին պահը լինելու են գերեվարվածների ծնողների ու հարազատների կողքին: Ոչ մի վայրկյան չեն հեռանա: «Հիմա ուղղակի պետք է իրար վստահենք, միակարծիք լինենք, գնանք առաջ: Այս իրավիճակում միայն մեր մարզը չէ: Երևան գնալն ընդամենը առաջարկ է մարզպետի կողմից: Գիտենք, որ գերությունից ազատելը 2-3 ժամվա հարց չէ: Հիմա, որ հայտարարենք, թե ամեն ինչ նորմալ է, 2 ժամից լավ է լինելու, նորմա՞լ է: Մեր հարևանն է գերի վերցրել, չե՞նք գնում բերենք: Թշնամին է գերի վերցրել ու տեղեկություններ անընդհատ չէ, որ տալիս է: Դրա համար պաշտոնական բանակցություններ են ընթանում»,- ասաց Ղազարյանը:
Ներկաներից մեկն էլ հայտարարեց, թե ունի տեղեկություն, որ եթե մինչև ժամը 23:00-ին տղաները դուրս չգան շրջափակումից, այլևս չեն կարողանա ազատվել: Սա բարկության ու ցասումի նոր ալիք առաջացրեց դահլիճում:
«Ընչի տարան երեխանցը լցին թուրքի բերանը, ընչի տարան Ոսկեհասկից: Հմի մենք ինչ էնենք, մեր երեխեքն ինչ էնեն, ուրտեղ են, կան, չկան: Էս ինչ կենեք դուք ժողովրդի գլուխը, մենք քաղաքական պահանջ չունինք, մեր երեխեքին ինչղ տարաք, ետ բերեք, էդ է մեր պահանջը: Ամեն բան էլ լավ գիտենք, ոչ նայել են ով ինչ մասնագիտության է, ով ինչի է ընդունակ, խոհարարին տարել, սարքել են դիպուկահար, է, էղա՞վ»,- ասաց ներկաներից մեկը:
Ժամեր շարունակ վիճել-քննարկելով այսօր հանդիպումն ավարտվեց: Գերեվարվածների ծնողները հեռացան մարզպետարանից վաղը ժամը 19:00-ին կրկին վերադառնալու որոշմամբ: Մինչ այդ Շիրակի մարզպետը պետք է հանդիպումներ ունենա ՊՆ և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա հստակ տեղեկություն հաղորդել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT