Երևան
12 °C
Այնպես, ինչպես երեկ էին պայմանավորվել, Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր երեկոյան կրկին մարզպետարանում էին: Շիրակի մարզպետն ու մարզի ոստիկանապետը երեկ նրանց խոտացել էին հանդիպումներ ունենալ Պաշտպանության նախարարության և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, որպեսզի այսօր հնարավոր լիներ որոշակի տեղեկություն հաղորդել ադրբեջանական կողմում գնվող տղաների մասին:
Այսօրվա հանդիպումն անցավ շատ լարված շեշտադրումներով: Շուրջ 200 մարդ պատասխանի էր սպասում: Ներկաները սկսեցին վիճաբանել պատասխանատուների հետ, հատկապես ընդգծելով, թե որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրում են իրենց այս քայլն ու ներկայացնում որպես քաղաքական գործընթաց:
«Մեզ մեր երեխեքն են պետք, ոչ մի ղեկավար էս պահին չի հետաքրքրե ոչ մեկիս, հետ բերեք մեր երեխեքին: Փոխանակ աշխարհին ցույց տաք, որ երեխեքին տարել են, ելել են, եսիմ ինչ կպահանջեն»:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց՝ նախատեսված հանդիպումը ՊՆ պատասխանատուների հետ չի կայացել, քանի որ նրանք Երևանում չեն եղել, բայց մարզպետին փոխանցել են, որ վերջիններս բանակցությունների գործընթացի մեջ են, սակայն հայտնելու նոր տեղեկություն չունեն:
«Շիրակի մարզից ընտրված 2 պատգամավոր են հիմա Ստեփանակերտում՝ Սոֆյա Հովսեփյանն ու Նազելի Բաղդասարյանը։ Ստեփանակերտում հանդիպում է լինելու, որին նաև իրենք կմասնակցեն: Այս պահին Կարմիր Խաչը Բաքվի իրենց գործընկերներից ոչ մի ինֆորմացիա չի ստացել: Մեզանից հիմա պահանջվում է ունենալ բոլոր տղաների մեկական հարազատի կոնտակտը, իրենք աշխատում են ուղիղ ընտանիքների հետ, մենք ունենք միայն տղաների մասին ինֆորմացիան: Դա պետք է արագ փոխանցել Կարմիր Խաչին»,- ասաց մարզպետը:
Շիրակի մարզպետը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի հետ: «Ձեզանից 5 ընտանիք փաստաբանի միջոցով արդեն իր փաթեթը փոխանցել է: Վաղը մինչև ժամը 13:00-ը բերեք բոլոր ձեր փաստաթղթերը, որպեսզի կարողանանք ներկայացնել: Դա պետք է արագ հասնի ՄԻԵԴ, հետո Ադրբեջան, որպեսզի մեր տղաների կոնվենցիոն իրավունքները չխատվեն»,- տեղեկացրեց մարզպետն ու նշեց, որ վաղը Գյումրի կայցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները, որպեսի հանդիպեն գերեվարված տղաների ծնողների ու հարազատների հետ:
Անընդհատ դահլիճում լարված իրավիճակ էր ստեղծվում: Ծնողներն ու հարազատները չէին դադարում հարցադրումը՝ թե որտեղ են իրենց տղաներն ու ինչու՞ գերեվարվեցին:
«Երեխեքիս կանչել, տարել ես, լավ ես արել, բայց դու ընչի տեղյակ չես հմի ուր են: Գիշերը տուն մի գնա, մի քնի, բայց իմացի: Ղեկավարությանդ զեկուցե, իմացի»,- Գյումրու զինվորական կոմիսարից պահանջեց ծնողներից մեկը:
«Մի անգամ էլ գնացին երեխեքը Ջաբրայիլ, էլի կամանդիրը թողեց, փախավ, 130 կմ երեխեքը ոտքով փախել, փրկվել են, հմի կրկնակի էլի ուղարկեցիք, հա: Ընչի մեր տունը քանդեցիք, պարոն կամանդիր»։ Ծնողներից մեկի այսհարցադրմանը պատասխանեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Երվանդ Գալստյանը․ «Մենք ստացել ենք խնդիր, որ այդ 100 հոգին գնան Բերձորի նշված տեղում էդ խմբավորման հրամանատարության տակ: Մնացած առաջադրանքները ստացել են տեղում»։
Այս պատասխանը էլ ավելի սրեց առկա վիճակը: Հանդիպումն ավարտվեց նույն լարվածությամբ, որով մեկնարկել էր:
Տղաները շրջափակմա՞ն, թե գերության մեջ են: Ծնողները պահանջում են գոնե դա հստակեցնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT