Երևան
12 °C
Սիսիանի քաղաքային պանթեոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ քաղաքի հրապարակ, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ նրան տեսնելու ու հարցեր ուղղելու:
Վարչապետը խնդրեց չծափահարել, վանկարկումներ չհնչեցնել՝ հաշվի առնելով, որ սգո օրեր են հայտարարված: Ասաց, որ իր համար ամենահուզիչ պահն այն է, որ քիչ առաջ գերեզմաններում իրենց հանդիպած զոհերի հարազատներ են եկել հրապարակ՝ իրեն լսելու:
Ընդգծելով, որ Սիսիանի հավաքը կազմակերպված չէ՝ վարչապետը ելույթի ընթացքում անդրադարձավ Գորիս-Տաթեւ ճանապարհը փակածների նպատակին:
Դեռ չէր սկսել խոսքը, երբ հավաքվածների միջից սկսեցին գոռալ, թե այդ հավաքներին մասնակցում է 5 հոգի՝ քաղաքապետարանի աշխատակիցները:
Գիտեք՝ պլանավորված էր, որ ես պիտի գնայի նաեւ Գորիս, Կապան, Մեղրի: Մարդիկ առավոտից այնտեղ ճանապարհ են փակել: Մեծ մեքենաների կուտակումներ են առաջացել: Տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո, ինչո՞ւ են ճանապարհ փակել: Որովհետեւ հիմա, որ ձեզ տեսա, հասկացա, որ Գորիսում էլ էր էս նույն վիճակը լինելու, Կապանում էլ էր էս նույն վիճակը լինելու, Մեղրիում էլ էր էս նույն վիճակը լինելու, Շուռնուխում էլ, բոլոր տեղերում էլ էս նույն վիճակն էր լինելու, որովհետեւ ժողովուրդն այսօր շատ ավելի խորն է հասկանում իրադրությունը: Սա է ամբողջ խնդիրը»,- ճանապարհը փակելու իմաստը պարզաբանեց վարչապետը:
Փաշինյանը վստահեցրեց, որ բախումների չեն գնալու, բոլորին կոչ արեց չտրվել սադրանքների, քանի որ մարդիկ կան՝ բախումներ են հրահրում:
Այնուհետեւ վարչապետը «գործարք» առաջարկեց ճանապարհը փակածներին:
«Կարծում եմ՝ երբ գնամ Գորիս, նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Կապանում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Մեղրիում, եւ մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու: Իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չէ, հեշտ ապացուցելի բան է, եթե այդպես չէ, ես առաջարկում եմ՝ բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, ինչ են մտածում: Մարդիկ շատ դժվար հարցեր ունեն»,- նշեց վարչապետը:
Այնուհետեւ հավելեց, որ եթե ճանապարհը չեն բացի, ոչինչ, հաջորդ անգամ կգնա:
«Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի: Ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը, չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ առավոտյան ավտոերթով գնալու են Սյունիքի դարպասներ՝ վարչապետի մուտքը մարզ արգելելու համար: Առավոտյան հայտնի դարձավ, որ Առուշանյանը բերման է ենթարկվել:
Վարչապետը եղավ Սառնակունք գյուղում, Սիսիանի քաղաքային պանթեոնում: Գորիս, Մեղրի եւ Կապան այցը, ըստ ամենայնի, հետաձգվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT