Հակոբ Արշակյանն այցելել է միջազգային տեխնոլոգիական նախագծերով զբաղվող գիտահետազոտական կենտրոն (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) գիտահետազոտական կենտրոն, շրջայց կատարել լաբորատորիաներով, ծանոթացել իրականացվող ծրագրերին: Ժամանակակից սարքավորումներով հագեցված գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներով կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ․ առ այսօր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար (որից շինության վերափոխման ու ենթակառուցվածքների վրա՝ ավելի քան 3 մլն դոլար), իսկ հաջորդ տարվա համար՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար:
Նախարար Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին, այն հնարավորություններին, որոնց շնորհիվ կրթական գործընթացներն արդյունավետ կզուգակցվեն գործնական ժամանակակից հնարավորություններով, թե՛ ուսանողների, թե՛ գիտնականների, թե՛ դասախոսական անձնակազմի համար։
 
Կենտրոնում արդեն իսկ աշխատում են 19-ը հայ գիտնականներ, որոնք շվեյցարական կենտրոնի հետ համատեղ նախագծեր են իրականացնում առաջնային այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Տվյալագիտությունը, Տեխնոլոգիաները, Նյութաբանությունը։ Թիմում ընդգրկված գիտնականները զուգահեռաբար համագործակցում են հայաստանյան բուհերի և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։ 
 
 
Շրջայցին մասնակցում էին նաև փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
 
Խոսելով տեխնիկական կրթության և նման կենտրոնների բացման կարևորության մասին՝ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ թե ենթակառուցվածքային, թե գիտական, թե գիտելիքի առումով բավական լուրջ ներդրումներ են արված Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, որը ինժեներական դասական մտքի ինստիտուցիոնալ ամենահզոր կառույցն է դեռևս ԽՍՀՄ տարիներից. «Մենք տեսնում ենք այստեղ, որ բիզնեսը հանդիպել է գիտելիքի և գիտության հետ, այս մոդելը մենք ավելի ու ավելի պետք է զարգացնենք, ու նման ձևաչափով գործակցությունը ԲՈւՀ-մասնավոր հատված ծրագրի շրջանակներում տարածենք ոլորտի տեխնոլոգիական ընկերությունների շրջանում»,- ասել է նախարարը:
 
«Այս ձևաչափը և նոր մոտեցումները կօգնեն թե' կադրային վերապատրաստումներին, թե' նոր տեսակի ինտելեկտուալ պրոդուկտների ստեղծմանը, թե' բիզնեսի զարգացմանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ընդհանուր առմամբ առավել նպատակային կդարձնեն ոլորտի գիտական ներուժի ձևավորման ուղղությամբ ընկերությունների կողմից իրականացվող ներդրումները»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։  
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանն էլ, կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաների արագ զարգացման տեմպին զուգընթաց կրթական ծրագրեր իրականացնելը հնարավոր կարող է լինել մասնավորի հետ գործակցության նման ձևաչափի շնորհիվ և հույս հայտնել՝ PMI Science (Փի Էմ Այ Սայենս)-ի մոդելն օրինակ կհանդիսանա և նմանատիպ մի շարք կենտրոններ կհիմնադրվեն տեխնոլոգիական մտքի զարգացման համար:
 
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, խոսելով Կենտրոնի ստեղծման ջանքերի մասին, նշել է, որ նախարարին ներկայացվել է իրենց երեք տարվա աշխատանքի արդյունքը, որն, ըստ էության,  շատ բարձր գնահատականի է արժանացել։
 
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նմանատիպ Կենտրոն հիմնելու համար ընտրվել հենց Հայաստանը՝ Նատալիա Մայորովան ընդգծել է, որ Հայաստանում այնպիսի միջավայր է ստեղծված, որը համահունչ է ընկերության հիմնական մոտեցումներին ու սկզբունքներին. երբ բիզնեսը ստեղծում է արժեք հասարակության հետ միասին, հասարակության համար՝ ապագայի մեծ հեռանկարով։
 
Գիտահետազոտական (R&D) կենտրոնի հայաստանյան գործընկերը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն է: Տեխնոլոգիական նախագծերի իրականացման և Հայաստանում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման հենքի վրա հիմնդրամը «Ֆիլիպ Մորրիսին» է առաջարկել  մի մոդել, որը ներառում է գիտական նախագծերի իրագործում, գիտահետազոտական նախագծերի աջակցություն և էկոհամակարգի ձևավորման ու զարգացման այլ նախաձեռնություններ, ինչն էլ իրագործվել է՝ ի նպաստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացման:
 
Հայաստանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) կենտրոնը  «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումներով 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց