Տարբեր լրատվամիջոցներով տարբեր ասեկոսեներ են տարածվել, փորձվել է այս գործընթացին որոշակի քաղաքական երանգ տալ․պատգամավոր

22/12/2020 schedule13:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասրյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց դեկտեմբերի 17-ին իր և նույն խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի Արցախ կատարած այցի մանրամասները։

Հիշեցնենք, որ նախորդող օրերին տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ քաղաքացիներ Հին Շեն և Մեծ Շեն հատվածում գտնվում են շրջափակման մեջ, Խծաբերդում գտնվող մի խումբ էլ գերավերվել է։ Այս խնդրի պարզաբանման համար պատգամավորները մեկնել էին Արցախ, այցելել Մեծ Շեն և Հին Շեն հատվածում տեղակայված դիրքեր:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների հետ։ «Տեղում կարողացանք հանդիպումներ ունենալ ամենատարբեր մակարդակներում՝ Արցախի նախագահի հետ, Արցախի ԱԽ քարտուղարի հետ, խոսել ենք նաև ՄԻՊ-ի հետ, այլ գերատեսչությունների հետ հանդիպել, հանդիպում ունեցել ենք նաև ՊԲ հրամանատարության հետ, որի ընթացքում կարողացել ենք քննարկել այն հարցերը, որոնք վերաբերում էին երկու այդ հատվածներին՝ Հին Շեն և Մեծ Շեն գյուղերում տեղակայված դիրքերին, և այն հատվածը, որը վերաբերում էր Խծաբերդին»։

Պատգամավորի խոսքով՝ այդ ամենի արդյունքում հնարավոր է եղել Հին Շեն և Մեծ Շեն հատվածում իրականացնել հերթափոխ։ «Ես այս պահին իրավունք չեմ վերապահի ասել, թե նախորդող օրերին ինչ է եղել, բայց պետք է արձանագրենք մեկ փաստ, որ ես և տիկին Հովսեփյանը, ուշ երեկոյան արդեն Պաշտպանության բանակի հետ ունենալով որոշակի համաձայնություն, Լիսագորի հատվածով հասել ենք մինչև այն վիճելի դիրքերի հատվածը, որը կար, հանդիպում ենք ունեցել արդեն հերթափոխ եղած 72 մեր քաղաքացիների հետ, համոզվել, որ նրանք անվտանգ են, համոզվել, որ նրանց առողջությանը որևէ վնաս չկա և այնուհետև ճանապարհել ենք արդեն Շիրակի մարզ։ Ուզում եմ սա ֆիքսենք, որովհետև տարբեր լրատվամիջոցներով տարբեր ասեկոսեներ են տարածվել, փորձվել է այս գործընթացին որոշակի քաղաքական երանգներ տալ, շահարկել արդյունքում տարբեր մարդկանց անուններ, բայց ես հորդորում եմ բոլորին, որ բանակին վերաբերող հարցերում որևէ կերպ չփորձեն քաղաքական գործընթացները միջամտեցնել»։

Բաղդասարյանի համոզմամբ՝ զինված ուժերը պետք է ապաքաղաքական մարմին լինի։ «Կարիք չկա անտեղի շահարկման, մենք այսօր գերխնդիր ունենք կենտրոնանալ, և այն հարցերը, որոնք անվտանգությանն են անմիջականորեն վերաբերում, վերահսկելի դարձնենք: Այնպես որ ես խնդրում եմ, որ ցանկացած քաղաքական երանգներ չփորձել նույնականացնել բանակի հետ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1147 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ