Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է նախատեսել քրեական մասնագիտացում ունեցող առանձին դատավորներ, որոնք դատական վերահսկողություն կիրականացնեն միայն մինչդատական վարույթի եւ կոռուպցիոն հանցագործությունների գործերի նկատմամբ։
Մինչդատական վարույթը գործի նախնական քննության փուլն է, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացնում դատարան՝ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու, նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու եւ այլ գործողությունների թույլտվություն ստանալու համար։ Այլ կերպ ասած՝ նախարարությունն առաջարկում է ունենալ դատավորների մի խումբ, որը կքննի այդպիսի միջնորդություններ եւ որոշում կկայացնի դրանք բավարարելու կամ մերժելու մասին, եւ մեկ այլ խումբ, որը կքննի բուն քրեական գործեր եւ կկայացնի դատավճիռներ անձի մեղավորության կամ անմեղության մասին։ Բուն քրեական գործեր քննող դատավորների մեջ էլ առանձին խումբ կկազմեն կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորները։
Նախարարության հիմնավորմամբ՝ օրենսդրական այսպիսի փոփոխությունները կնպաստեն դատարանների գերծանրաբեռնվածության հաղթահարմանը, գործերի արդյունավետ քննությանը, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը կարծիք հայտնեց, որ տեխնիկական մասով նախագծի գաղափարը շատ լավն է, այն արդյունավետ ինստիտուտ է եւ կարող է շատ խնդիրներ լուծել, եթե միայն ճիշտ ծառայի իր նպատակին եւ չդառնա քաղաքական հետապնդումների գործիք որեւէ իշխանության ձեռքին։
Արմինե Ֆանյանի խոսքով՝ պրակտիկայում հաճախ է լինում, երբ որեւէ քրեական գործի ըստ էության քննությունը մակագրվում է այն նույն դատավորին, որը այդ գործի նկատմամբ մինչդատական վարույթում վերահսկողություն է իրականացրել․ «Ստացվում է, որ անձը, ով մինչդատական վարույթում հաստատել է, որ, օրինակ, կալանքի հիմքը կա, պայմանները կան, հետագայում պետք է այդ անձի մեղավորության կամ անմեղության հարցը քննարկի, բայց նախկինում կայացրած իր այդ դատական ակտով ինքն անուղղակիորեն դիրքորոշում է արտահայտել, որ այդ անձը առնչություն ունի այդ մեղադրանքին, ինչը ըստ էության քննության ժամանակ կաշկանդում է արդարացի որոշում կայացնել, եւ ոչ բոլոր դատավորներն են ի զորու այդ բարդույթը հաղթահարել»։ Ֆանյանը հիշեցրեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախկին կարգավորումներով կալանավորման միջնորդությունը քննած դատավորին չէր թույլատրվում հետագայում այդ քրեական գործի ըստ էության քննությունը իրականացնել․ «Կամ խուզարկության միջնորդություն է ներկայացվում, դատարանը բավարարում է, եւ բնակարանից ձեռք են բերվում հանցագործության գործիքներ կամ անձի՝ հանցագործությանը առնչություն ունենալու վերաբերյալ ապացույցներ, եւ հետագայում, երբ պաշտպանության կողմը վիճարկի այդ ապացույցները, հնարավոր է՝ բարձրացնի դրանց ձեռքբերման հարցը, այն ապացույցների, որոնք ձեռք են բերվել նույն այդ դատավորի որոշմամբ, այսինքն՝ սա իսկապես հետագայում խնդիր է առաջացնում»,- ասաց Ֆանյանը՝ նշելով, որ կան դատավորներ, ովքեր ունեն կանխակալ մոտեցում այն բոլոր գործերի նկատմամբ, որոնցով վերահսկողություն են իրականացրել մինչդատական վարույթում։
Նշված խնդիրները, ըստ նրա, ամենաառանցքայինը պիտի լինեին, սակայն նախագծում սրանց որեւէ անդրադարձ չկա։ Փոխարենը նշվում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակային լինելը կանխատեսելի է դարձնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, ինչն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից: Նոր դատավորների հերթապահության ժամանակացույց եւս նախատեսվում է, բայց ըստ նախագծի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալներ: Այս հանգամանքը Արմինե Ֆանյանը փաստարկված չի համարում․ «Ասում են՝ նշվելու է հերթապահ դատարանի նստավայրը, բայց չի նշվելու, թե ովքեր են դատավորները՝ դրանով իսկ ապահովելով կոռուպցիոն ռիսկի նվազում, բայց այսպես թե այնպես այդ դատավորների հաստիքները հայտնի են լինելու, նստավայրը նշվում է, այդ նստավայրում քրեական գործ քննող ինչքան դատավոր կա, բոլորը հերթապահ են, հետեւաբար կողմի համար ոչ թե կանխատեսելի է, թե ում կմակագրվի, այլ ինքը գիտի, որ այդքանից ինչ-որ մեկին է մակագրվելու, եւ այստեղ կոռուպցիոն ռիսկի նվազում ես չեմ տեսնում»։
Նախագծով նախատեսվում է մասնագիտացված դատավորներ ունենալ ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Առաջին ատյանի դատարաններում նրանց թիվը սահմանվում է մինչեւ 21, իսկ Վերաքննիչում՝ 9, ընդ որում, թեկնածություն կարող են ներկայացնել ինչպես նոր, այնպես էլ գործող դատավորներ։ Թեկնածուները պետք է լրացնեն բարեվարքության հարցաթերթիկ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու համար, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի եւ թեստավորման փուլերով։ Թեստավորման փուլը Ֆանյանը մտահոգիչ է համարում․ «Եթե իրավական գիտելիքների տեսանկյունից դատավորի համար կանխատեսելի կլինի, թե որ հարցին ինքը սխալ պատասխանեց, որտեղ թերացում թույլ տվեց, որ սխալի պատճառով քննությունը չհանձնեց, հոգեբանական թեստ անցնելու պահանջը չափելի չի լինելու, եւ ստացվում է՝ այդ թեստով ցանկացած ոչ հարմար թեկնածու կարող է այդ ցուցակում չընդգրկվել»։
Խոսելով դատարանների գերծանրաբեռնվածության խնդրի մասին՝ Արմինե Ֆանյանը նշեց, որ այս ինստիտուտի՝ նպատակին ծառայեցնելու դեպքում դա զգալիորեն կնվազի, ինչն էլ իր հերթին նպաստի գործերի արդյունավետ քննությանը, սակայն իր համար կասկածելի է, որ այս հարցը բարձրացվում է հենց այս փուլում․ «Ինչո՞ւ է հիմա անհրաժեշտություն առաջացել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը շերտազատել, նախատեսել այլ հաստիքներ, որոնք զբաղեցնող դատավորները կզբաղվեն կոնկրետ այդ գործերով, դատարանները այսօր չէ, որ ծանրաբեռնվել են, շատ վաղուց էին անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատում, բայց ինձ մտահոգում է, որ այս խնդիրը բարձրացվել է այս պահին, երբ առաջին ատյանի դատարաններում բազմաթիվ միջնորդություններ կան, որոնց զգալի մասը, ինչպես մամուլից ենք պարբերաբար տեղեկանում, մերժվում են»։ Ֆանյանը շեշտեց, որ առկա ճգնաժամային իրավիճակում նոր դատավորների հաստիքների համալրումը պետությունից բյուջետային բավականին լուրջ հատկացումներ է պահանջելու։
Անդրադառնալով հանրային վստահության բարձրացման հիմնավորմանը՝ փաստաբանը նշեց, որ դա խիստ հարաբերական հասկացություն է, եւ հանրային տրամադրություններով դատավորների հաստիքներ համալրելը, դատավորներ առանձնացնելը ռիսկային կարող է լինել․ «Հանրությունը այս պահին կվստահի իր սրտով որոշում կայացրած դատավորին, բայց որ պահին իր ճաշակին ոչ համապատասխան որոշում կկայացնի, իր վստահությունը կկորցնի, օրինակ՝ վերջերս այդ հանրությունը ծափահարում էր մի դատավորի, ով դատական համակարգում եւ ամբողջ իրավակիրառ պրակտիկայում զրոյից ցածր վարկանիշ ունի, բայց ծափահարում էր, որովհետեւ իր սրտով որոշում էր կայացրել, կապ չունի, թե ում վերաբերյալ, ես քաղաքական կոմպոնենտը մի կողմ եմ դնում, բայց այդ դատավորից մենք երբեք արդարադատություն չենք տեսել»։
Որպես նախատեսվող փոփոխությունների հիմնավորում՝ նախարարությունը նաեւ շեշտում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունն է վկայում քրեական գործերով առանձին մասնագիտացում ունեցող դատավորների տարանջատման միտումի մասին։ Փաստաբանի խոսքով էլ՝ երբ դատավորը շարունակ քննում է նույն տեսակի գործեր, բնականաբար, ավելի մանրակրկիտ է ուսումնասիրում, ավելի ճիշտ գնահատում, պրոֆեսիոնալ դառնում, բայց որքան էլ օտարերկրյա փորձը ուսումնասիրենք, մինչեւ այն չներդնենք եւ չսկսենք կիրառել, արդյունավետությունը չի երեւա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT