Երևան
12 °C
Ամեն օր է դա լինելու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա: Քաղաքը միշտ է այս վիճակում լինելու: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 17 ուժերի ներկայացուցիչների անհնազանդության ակցիաներին՝ այս մասին ասաց այդ ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չի, եւ այն, ինչ որ շարունակվում է, ամեն օրը կործանարար է երկրի համար»,- ընդգծեց նա:
Ի պատասխան արտահերթ ընտրությունների վերաբերալ լրագրողների հարցի էլ՝ նա հավելեց. «Անկեղծ ասած ես նույնիսկ չեմ կարծում, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների»:
Ըստ Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարելով Փաշինյանը ցանկանում էր դաշտը բաժանել երկու մասի՝ այդ ընտրությունները ողջունող եւ չողջունող կուսակցությունների:
«Մենք հստակ ասել ենք` ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ եւ առաջ պետք է ինքը հեռանա, ձեւավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում (նախատեսված է մեկ տարի), գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների` կամ եռակողմ կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ, որովհետեւ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ: Նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր կենտկոմն ու իրենց կենտկոմը իրար հետ կռվում էին: Իսկ այստեղ առանց որեւէ բանակցության տրվում են սահմանները: Մինչեւ սա չվերջանա, մինչեւ նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է», - հայտարարեց Մանուկյանը:
Նրա համոզմամբ՝ ընտրությունների անցկացմամբ Հայաստանը նորից տրոհվելու է, ինչն այս վիճակում անթույլատրելի է:
«Չենք թողնի: Մինչեւ արտահերթ ընտրություններ ինքը պետք է գնա: Ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է եւ արտահերթ ընտրություններ անցկացնի: Ոչ մի եթե-ներ: Մինչեւ չգնա ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի ինչի: Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու»,- կանխատեսեց վարչապետի թեկնածուն:
Դիտարկմանը, թե իրենց կոչով մարդիկ փողոց դուրս չեն գալիս՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, էս իշխանությունն էլ կփոխեն, որպեսզի նորմալ ապրեն»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021-ին ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու
Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան
Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան
Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին
Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել
Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում
Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան
Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան
Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին
Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան
Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ
Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը
Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել
Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան
Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել
10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ
ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին
Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները
Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան
Նրանք շփվելու հնարավորություն կունենան․ Պեսկովը խոսել է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հնարավոր հանդիպման մասին
Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի 2025 թվականին. Օրբան
Նոր նստարաններ ու աղբամաններ են տեղադրվել Տերյան փողոցում․ Գյումրու համայնքապետարան
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
Չի եղել քաղաքական կամ անձնական ճնշում իմ գործունեության նկատմամբ․ Հարությունյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Զվարթնոց»-ը ճանաչվել է «Հիանալի աշխատավայր»
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ Հին երևանցի փողոցը նույնպես լինի վճարովի կայանատեղի. Գալջյան
Դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան․ Պուտինը զանգահարել է Ալիևին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT