Երևան
12 °C
Պատերազմի գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վերանորոգման,վերակառուցման վթարավերականգնողական, ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված է:
Ըստ նախարարության, վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել՝ դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝ վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը:
Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին։
Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից ուսումնասիրված է մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել 329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են 211-ում, իսկ 118-ում՝ ընթացքում են:
Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից 320-ը Մարտակերտում, մյուսները գյուղական բնակավայրերում: Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը:
Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը, 14-ն ավարտված է:
Շուրջ 1300 տուն է վնասվել Մարտունու շրջանում: Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից, ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն:
Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել է, իսկ 52-ն ընթացքում է: Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:
Ասկերանի շրջանում մեծամասամբ պատերազմի հետևանքով տուժել են Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է։
Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ 6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում՝ նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:
Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝ Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է, որը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT