Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացրել է դրամաշնորհային երկու մրցույթ:
Դրամաշնորհներից մեկը «Աուտիզմ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառման շրջանակում հատկացվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամին»:
Նշենք, որ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» դրամաշնորհային ծրագիրը հաղթել է նաեւ 2019 եւ 2020 թվականներին:
Նշված դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նարինե Վարդանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ծրագիրը ներկայացրել էին դեկտեմբերի 25-ին, իսկ մրցույթի արդյունքների մասին իրենք էլ են տեղեկացել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից:
Նշենք, որ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» հիմնադրվել է 2012 թվականի մարտի 29-ին: Աուտիզմ ունեցող երեխաներն այս կենտրոնում ստանում են ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն, իրականացվում է վարքային, խոսքային, պարային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, մատուցվում է հոգեբանական աջակցություն, տարիքային բարձր խմբի երեխաների համար նախատեսված են նաեւ զբաղվածության ծրագրեր:
Ծրագիրը շատ ծավալուն է, նախատեսված է 0-14 տարեկան աուտիզմ ունեցող երեխաների համար, որոնք արդի միջազգային չափորոշիչներին համապատասխան թերապիաներ են ստանում, որոնց նպատակն է աջակցել աուտիզմ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց կրթության, զբաղվածության համար: Ծրագրից օգտվում է մոտ 100 երեխա:
Ծրագրի առանձնահատկությունը Նարինե Վարդանյանը համարում է այն, որ ամերիկյան մոդելը ամբողջությամբ հայկականացված է.
«Փորձելով կարգավորել երեխաների վարքը՝ մենք շեշտը դնում ենք ոչ միայն վարքի կարգավորման վրա, այլեւ աշխատանքներ տանում բնական միջավայրում աուտիզմ ունեցող երեխաների ուսուցման, շրջապատող միջավայրին հարմարվելու վրա: Ծրագրի աշխատանքներում կատարում ենք ուսումնասիրություններ, գնահատում, կազմում ենք յուրաքանչյուր երեխայի ահատական ծրագիրը, տեղեկացնում ծնողին, եւ մասնագիտական թիմը սկսում է ինտենսիվ աշխատանքը: Սովորաբար գնահատումը իրականացվում է 6 ամիսը կամ տարին մեկ, սակայն երբեմն անհրաժեշտություն է լինում նույնիսկ երեք ամիս հետո ծրագիրը վերագնահատել կամ փոփոխել: Այսինքն՝ ծրագիրը անընդհատ ադապտացվում է երեխային, եւ աշխատում ենք շարունակական աշխատանք ապահովել երեխաների համար, որովհետև մի քանի ամսում աուտիզմը չի կարող հաղթահարվել»:
Խոսելով ծրագրի առավելությունների մասին՝ Նարինե Վարդանյանը նշում է, որ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների սոցիալիզացիային, այսինքն՝ հասարակության մեջ այս երեխաները պետք է կարողանան առանց խնդիրների ինտեգրվել. «Հեռավար կրթությունը ունեցավ իր լավ եւ վատ կողմերը. լավ էր այն իմաստով, որ ծնողները սկսեցին ակտիվ համագործակցել մասնագետների հետ, սակայն այն նպաստեց նաեւ երեխաների մոտ վարքային մի շարք խնդիրների դրսեւորմանը: Ուստի մենք առաջնային նպատակների շարքում դրել ենք հենց վարքային եւ սոցիալիզացիայի խնդիրների հաղթահարումը»:
Կենտրոնը համագործակցում է Cityzen-ի հետ, որի շնորհիվ երեխաները տեսնում են իրենց տարբեր մասնագիտություններում, բացահայտում սեփական կարողություններն ու հմտությունները: Համագործակցություն իրականացվում է նաեւ մի շարք դպրոցների, զարգացման կենտրոնների հետ, առցանց վերապատրաստումներ են նախատեսվում իրականացնել նաեւ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ:
Ծրագիրն այնպես է կազմված, որ առանց որեւէ լուրջ խոչընդոտի նպաստի աուտիզմ ունեցող երեխաների դպրոց կամ մանկապարտեզ հաճախելուն: Այդ պատճառով կազմակերպվում են այցեր դպրոցներ, որպեսզի մասնագետը տեղում ծանոթանա երեխայի խնդիրներին եւ մաքսիմալ կարողանա օգնել ուսուցիչներին ու երեխաներին. «Թիվ 126 եւ 163 դպրոցների հետ ունենք հուշագրեր, նույնիսկ թիվ 126 դպրոցում ունենք ռեսուրսային դասարան, որտեղ աշխատում են մեր կենտրոնի մասնագետները: Նախատեսվում է շատացնել համագործակցող դպրոցների քանակը: Զարգացման մի շարք կենտրոններում իրականացնում ենք խորհրդատվություն եւ վերապատրաստումներ: Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցների, մանկապարտեզների մասնագետներին ստանալ տեսական եւ գործնական խորհրդատվություն, կիրառել այդ փորձն ու գիտելիքները՝ հօգուտ աուտիզմ ունեցող երեխաների:
Ծրագրի շատ կարեւոր բաղադրիչը ծնողների հետ վերապատրաստումներն են, որոնք առավելապես իրազեկման բնույթ են կրում՝ ինչպես ստացած գիտելիքները կիրառել տանը, որտեղ մասնագետի աջակցություն չկա»:
Նարինե Վարդանյանը նշում է, որ իրենց գործունեության ընթացքում նկատել է, որ հասարակության մեջ այս երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավականին փոխվել է. «Կարծրատիպեր կոտրելը բավականին դժվար է, սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում բոլոր խոչընդոտները կարող են հաղթահարվել: Եվ միայն սերն ու հանդուրժողականությունը մարդկանց մեջ կարմատավորեն այն գիտակցությունը, որ զարգացման խանգարում ունեցող երեխաները նույնպես հասարակության լիարժեք անդամներ են»:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կnմայի մեջ է
Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք
Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
Իրավիճակը հանգիստ է. Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Գորիսի հատվածում
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ
Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել
«Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ
Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը
ԱԱԾ-ն շատ խոշոր մի քանի ահաբեկչություն է կանխել 2024-ին. վարչապետը մասնակցել է աշխատողի օրվան նվիրված նիստին
Կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ
ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. վարչապետ. տեսանյութ
Ինչու է Երևանի տրանսպորտում QR կոդը ուժի մեջ 3 օր, որ թոշակառուները և ուսանողները կօգտվեն զեղչից. մանրամասներ
Սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու դին
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Արտոնության իրավունք ունեցողները ինչպես են օգտվելու տրանսպորտային նոր սակագներից. մանրամասներ
Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում
Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը
Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ. ովքեր կփոխարինեն ԱԺ նախագահին
Հայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը․ անչափահաս վիրավորը հիվանդանոցում է
Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոսը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը
Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները
Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը
Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Ծառայության են մեկնել Արմավիրի մարզի նորակոչիկները. լուսանկարներ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամուսիններ են
Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները
Մեխիկոյում դիմակավորված անձը ոչնչացրել է Նեթանյահուի մոմե արձանը
Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 8-ին
Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին
Roadpolice.am-ի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80 հազար 439 քաղաքացի. ինչպես է այն գործում
Դադարեցվել է Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը
Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
Տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին. վարչապետը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին
Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, սեպ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև. Միրզոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT