Երևան
12 °C
Քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից հետո Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի հրավերով էր եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաեւ վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին:
«Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ քննարկել են նաեւ հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը:
«Նաեւ քննարկել ենք ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետեւ նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ»,- ասաց նա։
Խոսելով Հայաստանի ապաշրջափակման հեռանկարի մասին՝ Սարգսյանն ընդգծեց՝ աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. «Որեւէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետեւ այն ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք՝ այո, բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է ուշադրություն դարձնել»։
Ըստ նրա՝ կա հոգեբանական, ազգային խնդիր. «Ադրբեջանն էլ այդտեղից չի հեռանալու, եւ ոչ էլ մենք ենք հեռանալու։ Այնպես չէ, որ բազմաբնակարան շենք է, մենք երրորդ հարկում ենք, չորրորդ հարկի հարեւանը գլխներիս ջուր է լցնում, ասենք՝ հոգնեցինք, տունը վաճառենք, գնանք ուրիշ տեղ ապրենք»։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ պիտի փորձել իրավիճակները հարթել, իրավիճակներին ճիշտ լուծումներ տալ։
«Այստեղ մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, տնտեսություն ունենանք, կարողանանք հարիր զինել մեր բանակը, որովհետեւ Ադրբեջանը մեզ կյանքում չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ, հետեւաբար մենք էլ պետք է օգտվենք հնարավորություններից, մեր զինվորի խիզախությունն էլ հետը գումարած՝ նորից կսկսեն մեզ հետ հաշվի նստել, հաշվի առնել։ Հայը, որը կասի, որ մենք դրա հնարավորությունը չունենք, լավ հայ չէ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ունենք այդ հնարավորությունը, եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ պետք է յուրաքանչյուրն իր ասելիքները, առաջարկություններն անի՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի գործող իշխանության, ոլորտի պատասխանատուի հանդեպ։
Անդրադառնալով վարչապետի Մոսկվա այցի եւ օրակարգի տապալման մասին խոսակցություններին՝ Սարգսյանն ասաց, որ Մոսկվայում տապալվել է նաեւ Ադրբեջանի օրակարգը, երբ Ալիեւը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլեւս չկա եւ հղում է անում ՌԴ նախագահին. «Այդ հանդիպումը եռակողմ էր, չէր մասնակցում Թուրքիան, իսկ դա Թուրքիայի համար էլ լուրջ հարված է։ Թուրքիան մտածում է՝ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր է անում։ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես համարում է, որ խնդիրն իսկապես լուծված չէ. Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT