Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի ընթացքում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը:
Առցանց միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (Enlarged Partial Agreement on Sport՝ EPAS) անդամ երկրների ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք և միջազգային մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանը նախագահել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լեֆտերիս Ավգենակիսը: Այնուհետև ելույթ են ունեցել EPAS-ի անդամ երկրների պատվիրակության ղեկավարները:
Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով EPAS-ի հանձնառությունն ու կամքը միջազգային համագործակցությունը խթանելու գործում, վերահաստատել է այն փաստը, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի 2030-ի կայուն զարգացման օրակարգի իրագործմանը և ընդունում է արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթանիչ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի մարզական քաղաքականության հիմնական գերակայությունները և կատարած աշխատանքները. «Որպես սպորտի ոլորտի պատասխանատու՝ մենք 2019 թվականին փոփոխություններ և լրացումներ ենք կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում՝ առավելապես ուշադրություն դարձնելով ներառական սպորտի, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց, կանանց ինտեգրման, մարզիկների իրավունքների պաշտպանության, հանրային առողջության հարցերին: Ներկայումս մշակվում է սպորտի զարգացման պետական ռազմավարությունը՝ 2021-2025 տարվա գործողությունների ծրագրով հանդերձ: Մենք կարևորում ենք բազմակողմ համագործակցությունը, այդ պատճառով բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մասնակցում են սպորտում քաղաքականության բարեփոխումների մշակմանը: Եվրոպական մարզական խարտիայում շարադրված սկզբունքները մեր կողմից լրջորեն դիտարկվում են որպես սպորտի ռազմավարության մշակման ուղենիշային սկզբունքներ»:
Նախարար Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել և իրականացնում է սպորտի զարգացմանը միտված մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք ընդգրկում են ՀՀ բնակչության բոլոր տարիքային խմբերը՝ նախադպրոցական հասակի երեխաներից մինչև տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Ելույթի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Եվրոպայում հաղթահարել COVID-19-ի համավարակով պայմանավորված ոլորտի մարտահրավերները:
ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ կլոր սեղանին նախորդել են առցանց նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես ԵԽ անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայման հարցերը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք խնդիրներ՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, մարզական կառույցների կողմից արդյունավետ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը և այլն: Քննարկումներին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին, որը վերահսկողություն է իրականացնում համաձայնագրի մասնակից պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի կիրառման նկատմամբ: Համաձայնագիրն ապահովում է մասնակից պետություններում և նրանց միջև մարզական քաղաքականությունների ու չափանիշների ներդաշնակեցումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առաջարկություններ ներկայացնել միջազգային սպորտում արդիական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քաղաքականության վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT