Հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով բնակչության առողջության ամրապնդումը և ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացումը, այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացնելու է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից հայտ ներկայացրած ընտանիքները: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թվականի 14-Ա/2 հրամանով հաստատվել են մրցույթի կանոնակարգը, անցկացման ծրագիրը՝ չորս տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող ընտանիքների (անվասալյակով տեղաշարժվող) համար: Հանրապետության լավագույն մարզական ընտանիքի կոչման համար պայքարելու են երկու փուլով. առաջին՝ մարզային փուլն անցկացվելու է ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ երկրորդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Ծաղկաձորում: Մրցույթը կանցկացվի չորս տարիքային խմբերով՝

1) 1-ին խումբ՝ 6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2013-2015 թթ.),
2) 2-րդ խումբ՝ 9-11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2010-2012 թթ.),
3) 3-րդ խումբ՝ 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2007-2009 թթ.),
4)  4-րդ խումբ՝ 15-16 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2005-2006 թթ.):

Հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին կմասնակցեն 2 տարիքային խմբով՝ 6-9 (2012-2015 թթ.) և 10-13 տարեկան երեխա ունեցող (2008-2011 թթ.):

Մրցույթի մարզային փուլին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, ընտանիքի կազմը՝ 3 անձ (հայրը, մայրը և  երեխան՝ անկախ սեռից).

  • ընտանիքը մրցույթին մասնակցում է միասնական համազգեստով,
  • յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում մարզային փուլում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղը գրաված ընտանիքները: Հաշմանդամություն ունեցող անձանց մրցույթում Հայաստանի Հանրապետության մարզերից կմասնակցի մեկական, Արցախի Հանրապետությունից՝ 2-ական, իսկ Երևանից՝ 12 ընտանիք: 

Լավագույն մարզական ընտանիքի կոչմանն արժանանալու համար ընտանիքները կպայքարեն 6 մրցաձևում՝

1) խաղային փոխանցավազք 30 մ,
2) վարժություն բասկետբոլի գնդակով,
3) թենիսի գնդակի նետում,
4) խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակով,
5) հեռացատկ (տեղից),
6) խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):

Հաշմանդամություն ունեցող ընտանիքների դեպքում՝

1) խաղային փոխանցավազք 30 մ,
2) վարժություն բասկետբոլի գնդակով,
3) խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակով,
4) խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ),
5) օղակներով նետումներ նշանակետին,
6) հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը:

Մրցույթի մարզային փուլում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները կստանան հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ եզրափակիչ փուլում մրցումային խմբերում 1-3 տեղերը գրաված ընտանիքները կպարգևատրվեն համապատասխանաբար 350, 300 և 250 հազարական դրամով, մեդալներով, հուշանվերներով և վկայագրերով: Բացի դրանից՝ կպարգևատրվեն մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքները և ընտանիքների ամենակրտսեր մասնակիցները:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մինչև մայիսի 30-ը հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության համապատասխան վարչություններ ու բաժիններ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
954 դիտում

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, դա նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը