Ասում եք՝ ինչո՞ւ եք գրել՝ փորձել ենք. եթե կարողանայինք՝ կգրեի հարձակվել ենք՝ այս խնդիրը լուծելու համար. Սերգեյ Բագրատյան

19/01/2021 schedule14:58

Ազգային ժողովում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը զեկույցից մի հատված ընթերցեց։ «Դատախազությունը տեղեկացրել է, որ 2 հանքավայրերի վերաբերյալ կան հարցուցված քրեական գործեր։ Հանքավայր շահագործող 27 ընկերություններ ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են՝ սկսած 2025-2045 թվականներին։ Շեշտադրվել Է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահուաթահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»։ Բաղդասարյանը հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս տեղեկությունը ճշտվե՞լ է։

Բագրատյանն էլ տեղեկացրեց՝ գրավոր դիմել են Պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով տրամադրել վերջին 3 տարում հանքարդյունաբերող ընկերությունների շահութահարկերի ծավալը։ «Պատասխան է ստացվել, որ շահութահարկեր չկան։ Դա հիմք ենք ընդունել՝ մեր եզրակացության մեջ տեղադրելու դրա վերաբերյալ ստացած գրավոր պատասխանը։ Իսկ դրա հետևից ով պետք է գնա, ես դեռ չգիտեմ»։

Պատգամավորն ասաց, որ զեկույցով առաջարկել է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել ոլորտում գործող ընկերությունների կողմից կատարվող աշխատանքների թափանցիկության և օրինականության վրա։ «Այսինքն՝ հիմա մենք պետք է սա նաև ուղարկենք և՛ գլխավոր դատախազություն, և՛ ՊԵԿ, որպեսզի այն փաստերը, որ մենք նկատել ենք, իրենք առավել խորացված փորձեն ուսումնասիրել և գնահատական տալ։ Կլինի դա իրավական գնահատական, թե վարչական, ես չեմ կարող ասել, դա իմ ոլորտը չի»։

«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ նկատեց, որ զեկույցի մեջ այդպես էլ որոշ հարցեր վեր չեն հանվել՝ որպես պատճառ նշելով պատկան մարմինների ոչ թափանցիկ լինելը։ «Ես ուզում եմ, որ մենք պատճառները վերլուծենք, որպեսզի սա նախադեպային չդառնա մյուս քննիչ հանձնաժողովների համար»։

Բագրատյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ համարելով այն լուրջ բացթողում։ «Վստահ եմ, որ հաջորդ բոլոր քննիչ հանձնաժողովները նույն խնդիրներն են ունենալու, հիմա վստահեցնում եմ, որ պետք է սկսել սրանից։ Որովհետև դուք կարող եք որևէ պատկան մարմնի ղեկավարի հրավիրել, և նա կարող է չգալ, դուք կարո՞ղ եք ասել մեկ լծակ, որով կարող եք ստիպել, որ նա գա։ Չունենք որևէ օրենսդրություն, որ պարտավորեցնի։ Օրինակ՝ դուք քննիչ հանձնաժողով եք ստեղծում, եթե չեմ սխալվում՝ Կովիդի հետ կապված։ Դուք կարող եք առողջապահության նախարարին հրավիրել, և նա չներկայանա, և դուք որևէ հիմք չունեք որևէ ձևով ազդելու նրան Ազգային ժողով բերելու համար, որևէ լծակ չունեք։ Սա հարց է, թե հարց չի»։

Նա ընդգծեց՝ մասնավոր ընկերությունները ունեն առևտրային գաղտնիքի հղում անելու հնարավորություն, ինֆորմացիա չտալու իրավունք։ «Մենք ինչո՞ւ ենք տարել պետական մարմիններ ներկայացված հաշվետվությունների ստուգումը, որովհետև մասնավորը չի տալիս, որ ստուգես, պետականն էլ ասում է՝ գիտեք չեմ կարող տալ, գաղտնիք է պարունակում, որոշ փաստեր տվել են մեզ, բայց թույլ չեն տվել հրապարակել։ Այսինքն՝ սրանք լուրջ բացեր են, համաձայն եմ ձեզ հետ, որ մենք հիմա աշխատենք, քննիչ հանձնաժողովի լիազորությունները մենք լուրջ պետք է ավելացնենք, սա շատ լավ գործիք է, եթե մենք կարողանանք ռեալ օգտագործել»։

Բագրատյանի խոսքով՝ եթե քննիչ հանձնաժողովը նախագահի իշխող խմբակցության ներկայացուցիչը, աշխատանքն ավելի մատչելի կլինի, բայց դա հիմնված կլինի հարգանքի վրա։ «Բնականաբար, իրենց ավելի մատչելի կլինի իրենց կառավարության անդամներին հրավիրելը կամ ստուգելու առավել լայն հնարավորություններ, բայց դա օրենքով չի արվելու, դա արվելու է հարգանքով, իսկ որևէ մի կառավարության անդամ պարատվոր չի ինձ հարգել և հարմար չի գտնում մասնակցելու նիստերին»։

Նա նաև նշեց, որ պատրաստ է համագործակցել՝ ստեղծելու օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ, որոնք որևէ խմբակցության, իշխանության կամ ընդդիմության դիրքորոշումից կախված չեն լինի, այլ օրենքի ուժով պարտավորություններ կսահմանեն։ «Ես դրա մասին կոշտ արտահայտությամբ ասացի, նույնիսկ ես պատրաստ եմ նախաձեռնություն հանդես բերել, եթե քննիչ հանձնաժողովի որոշումով որևէ մարմնի ղեկավարի հրավիրում ես, և նա անհարգելի չի մանսակցում, համարվի աշխատանքից ազատված։ Նման պաշտոնյան ո՞ւմ է պետք, եթե պատրաստ չի համագործակցել հանրային կարևորություն ունեցող հարցերը քննարկելուն»։

Սրբուհի Գրիգորյանն ընդգծեց՝ պաշտոնյաները պիտի ներկայանան նիստերին՝ խորհրդարանը հարգելով։

Բագրատյանն էլ արձագանքելով նշեց, որ պարտավորության և իրավունքի դաշտը բավականին լղոզված է։ «Ես՝ որպես պատգամավոր պարտավոր եմ մասնակցել նիստերին։ Դուք՝ որպես պատգմավոր, գտնում եք, որ պարտավոր չեք մասնակցել նիստերին և չեք մասնակցում, հիմա այստեղ որևէ մեկը չի կարող ասել՝ դուք եք ճիշտ մտածում, թե ես։ Դուք որոշել եք՝ չեք մասնակցում, բայց գնում եք Սյունիք համապատասխան գյուղերում աշխատելու և բաց եք թողնում այս քառօրյան, ես գտնում եմ՝ քառօրյային մասնակցելով՝ ավելի արդյունավետ գործ կանեմ այդ խնդիրները լուծելու համար։ Հիմա այստեղ պարտավորության դաշտը մի քիչ բարդ է, և որ դուք ասում եք՝ ինչու եք գրել փորձել, հարմար բառ չեմ գտել, եթե փորձել ենք, գրեմ եմ փորձել, եթե կարողանայինք, կգրեի՝ հարձակվել ենք՝ այս խնդիրը լուծելու կամ ստիպել ենք, բայց փորձել ենք ընդամենը, ես գրել եմ այն, ինչի զգացողական ու բանականության մեջ գտել եմ ճիշտ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1181 դիտում

Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև. Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է

Մոլդովայի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա

Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը

Վրաստանի ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն. Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանն ու շրջել այն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել

«Համբերության բաժակը լցվել է». ինչու վարչապետը ազատեց կառավարական կաբինետի պաշտոնյաներին (տեսանյութ)

ՄԱԿ-ի դատարանը փաստաթղթերի պատրաստման համար Երևանին և Բաքվին մեկ տարի ժամանակ է տվել

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները Կիևին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճ է գրանցվել

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

28․5 տոննա պանելային արևային համակարգով բարձված իրանական բեռնատարը կողաշրջվել է

Վարչապետի և տիկնոջ շրջայցը Վատիկանի թանգարաններ և Սուրբ Պետրոսի տաճար (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչ է հորդորել Քյարամյանը գործընկերներին. տեղի է ունեցել աշխատանքային վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Գնել Սանոսյանի խորհրդականը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

Բուժհաստատության բակում կայանված և չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Լևոն Քոչարյանն ավելի լավ է մտածի հոր վարկանիշը պապլավոկի զուգարանից փրկելու մասին. Չախոյան

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 18-ին

Հայտնի է՝ ում է վերապահվել ԲԴԽ նախագահի պարտականությունները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի. ինչպես մասնակցել

Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստում քննարկվել է 25 մլն դրամ աջակցության բաշխման հարցը

Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործուղվել Սուրբ Աթոռ

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank

Որքանով է ավելացել Երևանի տրանսպորտից ստացված շահույթը նախորդ շաբաթվա համեմատ

Ոստիկանությունն ու քաղաքապետարանը գիշերային այց են կատարել Երևանի ակումբներ. ինչ է արձանագրվել (տեսանյութ)

Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունը առաջնագծում «սառեցնելու» տարբերակը. Կրեմլ