Երևան
12 °C
Առաջիկա ամսվա ընթացքում կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում: Արդարադատության նախարարության Ազդարար պաշտոնական հայտարարությունների կայքում այս պահին 8 կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ տեղեկություն կա: Բոլորի հիմնադիր համագումարներն էլ նախատեսվում են հունվարի վերջին կամ փետրվարին:
Հայաստանում գործող 79 կուսակցություններին եւս 8-ի միանալը ինչով կփոխի քաղաքական դաշտը՝ ցույց կտա ժամանակը:
Այս պահին արձանագրենք, որ ընտրված անունների մասով բավական հետաքրքիր պատկեր է՝ «Արդար Հայաստան», «Իմ Հայաստան», «Իրավական պետություն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան», «Օրրան», «Բարոյական արժեքներ», «Կայունություն», «Ժողովրդավարական համախմբում»:
Ինչո՞ւ է ստեղծվում, օրինակ, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարի օր է նշանակված փետրվարի 15-ը: Կուսակցության հիմնադիրներից Արմեն Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցության հիմնադրումը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով:
«Մենք ինքներս հեղափոխության ջատագովներից ենք եղել, այժմ տեսնում ենք, որ ինչ-որ մի քանի ճամբարների բաժանված շարժումներ են գնում եւ մենք նպատակ ունենք մեր տեսակետները, մեր տեսլականը տեղ հասցնելու, քանի որ զգում ենք, որ մեր ձայնը տեղ չի հասնում: Կան ժողովրդական մեծ մասսաներ, որոնք նույն ձեւով են մտածում: Սպասողական վիճակը բոլորիս տանում է դեպի կործանման, էս թավիշը, էս կադրային ոչ ճիշտ քաղաքականությունը, եւ նման հարցեր»,- ասաց Մելիքսեթյանը:
Նա չբացառեց, որ հետ կկանգնեն կուսակցության հիմնադրման որոշումից. «Ճիշտն ասած, տարիուկես է՝ գաղափարը կա կուսակցության ստեղծման, բայց անընդհատ սպասողական վիճակում ենք: Հայտարարությունը տվել ենք, բայց նույնիսկ հիմա սպասողական վիճակում ենք. եթե իշխանության կողմից կտրուկ քայլեր կլինեն, եթե կտեսնենք, որ էն նպատակները, որին մենք ձգտում ենք, որը ժողովուրդն է ուզում, կգնան էդ քայլերին, կտրուկ քայլեր կանեն, միգուցե նույնիսկ չստեղծենք էլ կուսակցություն»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ինչ նկատի ունի կտրուկ քայլեր ասելով՝ նոր ստեղծվող կուսակցության ներկայացուցիչն ասաց. «Ազատվել էս հներից, ազատվել էս կեղտերից, ազատվել էս թալանչիներից, դատական համակարգը հիմնովին բարեփոխել, առաջխաղացում ապահովել: Սենց անընդհատ տեղում դոփելով, ներսից սաբոտաժ անելով… պատերազմը դրա վառ ապացույցն էր, որ 30 տարվա նրանց արածները բերեց հասցրեց էս վիճակին ու հլը մինչեւ էսօր մենք թավիշ ենք խաղում, չգիտեմ ինչի»:
Խոսելով կուսակցության անվան մասին՝ մեր բանախոսը անմիջապես հիշեց օրերս պատգամավորական մանդատ ստացած, սակայն Իմ քայլը լքած Աննա Գրիգորյանին. «Երեկ չէ առաջին օրվա էն աղջիկը, որ ցուցակով անցավ պատգամավոր… այ դրա համար ենք էս անունը ընտրել, որ մարդիկ ունենան բարոյական արժեքներ, որ չվերցնեն մանդատը ու նույն րոպեին դուրս գան, որ ունենան մարդկային կերպար, սկզբունքներ, ոչ թե գլխարկը որ կողմ պետք է՝ էդ կողմ շուռ տան»:
Ո՞րն է երաշխիքը, որ ձեր հիմնած կուսակցությունում բոլորն այդպիսին կլինեն՝ հետաքրքրվեցինք. «Դրա համար մենք անցել ենք ինչ-որ ճանապարհ մեկս մյուսի հետ, մեկս մյուսին գիտենք եւ հավանականությունը քիչ է էդ ձեր ասածի: Իսկ եթե կլինեն այդպիսինները՝ մեծամասնությունը քանի որ այդպես չի մտածում՝ կենթարկի պարսավանքի: Հասարակությունն է այդպիսին, որ անբարոյականությունը տեղ ունի: Երեկվա Սյունիքի դեպքերն էլ են դա ցույց տալիս (նկատի ունի ԲՀԿ-ականների մուտքը Սյունիք արգելելն ու սյունեցիների հայտարարությունները-խմբ.), որ առանց կարմրելու թալանչին կանգնում է ժողովրդի առաջ ու խոսում օգնությունից, մարդիկ կանգնում՝ ասում են՝ էդ օգնությունը մեզնից գողացածից է, մենք այդպիսի օգնություն չենք ուզում: Իսկ նրանք նույնիսկ չեն կարմրում»:
Փետրվարի 13-ին էլ հիմնադրվելու է «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը: Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ: Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով:
Կուսակցությունը նախագահ չի ունենալու, ըստ Հովհաննիսյանի, ստեղծվելու է խորհուրդ, որը կղեկավարի «Միացյալ քրիստոնյա Հայաստանը»:
Ավելի հետաքրքիր էր Հովհաննիսյանի բացատրոթյունը՝ ընտրված անվան հետ կապված.
«Էլ հույս չկա մարդկանց հավատալու, ամեն ինչ ասված է էս երկրում: Ավելի շատ ուզում ենք եկեղեցին ուժեղանա մարդկանց կյանքում: Մենք աշխատելու ենք էս ազգը բերել հավատքի, մեկ էլ ուզում ենք ռազմականացնել հասարակությանը: Ուզում ենք, որ զինվորականները կառավարեն: Գյուղապետեր, մարզպետներ, թաղապետեր, անգամ կառավարության անդամներ, բոլորը զինվորականներ լինեն եւ ամբողջ ազգը հավատքի գնա ու զինվի: Մենք քննադատող կուսակցություն չենք լինելու, ասեմ ձեզ: Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, չեզոք դիրք ենք գրավելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Կուսակցություն հիմնադրելու հայտ է ներկայացրել նաեւ «Օրրանը»: Համագումարը նախատեսվում է փետրվարի 26-ին: Կուսակցության հիմնադիրներից Վիգեն Դավթյանն ասաց, որ նոր անունով կուսակցություն չէին հիմնի, եթե երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության լիցենզիան նրա որդիները տային իրենց: Դավթյանը եղել է այդ կուսակցութան երիտթեւի անդամ եւ «Ժողովրդավարական ուղին» է համարում միակ մաքուր մնացած կուսակցությունը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեմ բացառում, հետեւաբար ես չեմ կարող գնալ կանգնել Պողոս Պետրոսյանի կողքը, որի կողքը կանգնել է Շարմազանովը, որի կողքը կանգնել է Աշոտյանը, որի կողքը կանգնել է Վանեցյանը: Շղթայաբար կկապեն, մեզ էլ կնետեն պատմության աղբարկղը: Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին, բայց միայնակ»,- ասաց Դավթյանը՝ դրանով բացատրելով կուսակցության ստեղծման անհրաժեշտությունը:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ հիմնադրվող մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ. «Կայունության» նախաձեռնող խմբի անդամ Ֆիրդուս Զաքարյանը հայտնեց, որ համագումարը նախատեսված է փետրվարի 20-ին: Շեշտեց՝ միայն համագումարից հետո կխոսեն:
«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիրը համանուն հասարակական նախաձեռնության անդամներն են: Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ կուսակցության համագումարը հավանաբար տեղի կունենա փետրվարի 20-ին:
«Իմ Հայաստանի» հիմնադիրը Նարեկ Սամսոնյանն է, համագումարի օր է նշանակվել հունվարի 30-ը: «Իրավական պետություն» կուսակցությունը եւս հունվարի 30-ին է համագումար անելու: Հիմնադիր համագումարի ներկայացուցիչը Վարդան Քալանթարյանն է: Մեզ չհաջողվեց խոսել միայն «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցչի հետ:
Ինչո՞վ է պայմանավորված կուսակցաշինական այսպիսի բումը: Մեր այս հարցին ի պատասխան քաղաքագետ Մովսես Հարությունյանն ասաց, որ նոր կուսակցությունների ստեղծման բումը կարելի է պայմանավորել իշխանության կողմից հայտարարված արտահերթ ընտրությունների անցկացման հանգամանքով։
«Գիտակցելով, որ հասարակության շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ առկա է վստահության պակաս՝ քաղաքականապես ակտիվ անձինք որոշում են զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ լրացնել դաշտում առկա բացը։ Կարծում եմ՝ նորմալ քաղաքական գործընթաց է ստեղծված պայմաններում։ Իհարկե, չպետք է բացառենք նաեւ այն, որ նոր կուսակցությունների անվան տակ կարող են քողարկվել հանրության կողմից մերժված ուժերը, որոնք անվանափոխման տարբերակով կփորձեն մաքրազերծել իրենց նախկինում ձեռքբերած արատավոր անունը»,- ասաց Հարությունյանը՝ այս առիթով հիշելով «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը անվանափոխվեց «Հայկական վերածնունդի», ինչը սակայն անարդյունավետ եղավ, եւ կուսակցությունը նորից վերադարձավ նախկին անվանմանը։
Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, տարօրինակ է, որ Հայաստանի նման փոքր երկրում առկա մեծաթիվ կուսակցություններին ավելանում են եւս մի քանիսը։ «Հուսանք, որ նրանք չեն մնա միայն որպես թղթի վրա առկա մարդ-կուսակցություններ եւ հանդես կգան հանրությանը հուզող իրական օրակարգերի գեներացմամբ»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Ամանորից առաջ վարչապետը քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դեռեւս, սակայն, չի հաջողվել գալ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ գալ կոնսենսուսի, որ վարչապետի հրաժարականից հետո նրանք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Ինչպես հայտնի է՝ միայն նոր թեկնածուի չառաջադրման եւ չընտրվելու պարագայում է ցրվելու խորհրդարանը եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT