Երևան
12 °C
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ 2020 թվականին կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով Կառավարությունը մարտի 26-ին ընդունել էր որոշում, որով պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի դարձան 0 տոկոս տկոսադրույքով. «Դրա արդյունքում պետական աջակցությամբ ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը»:
Նախարարն ասաց, որ գյուղատնտեսության ՀՆԱ-ն 2020-ին 2019-ի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով, եւ այդ արդյունքները Կառավարությանը թույլ են տվել շարունակել գյուղոլորտի ֆինանսավորումը, որպեսզի 3-15 մլն դրամանոց վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի լինեն 0 տոկոսով։
Այս որոշմամբ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի ՀՀ դրամով 14%-ը: Բացի այդ, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների եւ փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման. «Հիմա արդյունքներն ամփոփված են, եւ ուզում եմ ասել, որ 2020-ին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել»:
Վարչապետը հայտարարեց, որ 2018-ի համեմատ 2020-ին տրամադրված գյուղատնտեսական վարկերը 6 անգամ գերազանցել են. «Եթե 2018-ին 5782 վարկ է տրամադրվել, ապա 2020-ին 36 հազար 608 վարկ է տրամադրվել: Ընդ որում, 2020-ին գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների ներքո, որ գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ոչ մի բան չեն ստանում գյուղացիները: 2018-ի համեմատ գյուղատնտեսական վարկերի ծավալը 3.5 անգամ աճել է»:
Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի խնդիր են ունեցել գյուղատնտեսական վարկերի հասցեականության հետ. «Պետք է այնպես անել, որ այդ վարկերը ծախսվեն գյուղատնտեսության վրա: Այս տարի ուզում ենք շեշտը դնել 3-15 մլն դրամանոց վարկերի վրա, որը հենց զարգացման տրամաբանության մեջ է: Կոնկրետ ծրագրով կոնկրետ ֆինանսավորում ենք իրականացնում: Շատ մեծ հույս կա, որ 90 տոկոսը կներդրվի գյուղատնտեսության մեջ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT