2006-2021 թթ. ավանդի փոխհատուցում է ստացել շուրջ 113 հազար անձ. բայց երբեմն մարդկանց հերթը հասնում է ու չեն իմանում դա

Կառավարությունը շարունակում է դեռեւս 2006 թվականին մեկնարկած՝ Հայաստանում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը։

2021 թվականին ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 1․2 միլիարդ դրամ։ Այն նախատեսված է շուրջ 6500 անձի ավանդի փոխհատուցման համար։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Նշենք, որ, Կառավարության որոշմամբ, այս փուլում ավանդների փոխհատուցում է տրամադրվելու մինչեւ 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Այս հայտարարությունը հանրության շրջանում դժգոհությունների տեղիք է տվել։ Փոխհատուցման ծրագրի մասին իրազեկող պաշտոնական հրապարակման մեկնաբանություններում նրանք գրում են, որ սահմանված տարեթվին (1938) ծնվածներից շատերն արդեն մահացել են, եւ որ որոշումը կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բնակչության միջին տարիքը։

ՀՀ քաղաքացիները բողոքում են նաեւ, որ ավանդատուի մահվան դեպքում ժառանգներին փոխհատուցում չի տրամադրվում։ Առաջարկում են մահվան դեպքում փոխհատուցման գոնե 50%-ը տալ շահառուի ժառանգներին։

Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ավանդների փոխհատուցմանը վերաբերող քաղաքացիների վերոնշյալ բողոք-առաջարկները դիտարկվո՞ւմ են արդյոք հետագայի համար։ Ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարությունը պարբերաբար ստանում եւ ուսումնասիրում է ներկայացված առաջարկություններն ու քննարկում դրանք նոր ծրագրերի մշակման ժամանակ, սակայն որեւէ լուծում չեն նշել։

Նկատենք նաեւ, որ հանրության շրջանում հնչում են բողոքներ այն մասին, որ շահառուն իրազեկված չլինելու հետեւանքով բաց է թողնում փոխհատուցման հնարավորությունը․ ժամկետը անցնում է, իսկ շահառուն գումար չի ստանում, քանի որ համապատասխան դիմում չի ներկայացնում։

Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է կազմակերպվում փոխհատուցում ստացող անձանց իրազեկումը։ Շահառուն ի՞նչ տարբերակով պետք է իմանա, որ ավանդի փոխհատուցում ստանալու հերթն իրենն է։

Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուների համար նախարարությունն իրազեկման հատուկ ծրագիր չի նշել։ Միայն հայտնում են, որ շահառուները կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ավանդի փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով։

Նաեւ հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում ավելի վաղ ծնված այն քաղաքացիների թիվը, որոնք դուրս են մնացել ծրագրից իրազեկված չլինելու պատճառով։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ ավանդի դիմաց փոխհատուցման ծրագիրը շարունակական բնույթ ունի, եւ եթե փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք իրենց տարիքային սոցիալական խմբին համապատասխան իրավունքի սահմանման ժամանակահատվածում չեն դիմել իրազեկված չլինելու պատճառով, ապա կարող են 2021 թվականի ընթացքում դիմել, քանի որ գործող ծրագրով սահմանվել է շահառուների տարիքով պայմանավորված նվազագույն շեմը։ Օրինակ՝ եթե մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար չեն դիմել 2020 թվականին, ապա կարող են դիմել 2021 թվականի ընթացքում, քանի որ 2021 թվականին եւս ունեն դիմելու իրավունք (մինչեւ 1938 թվականի ծնված են):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ տեղեկացնում են, որ յուրաքանչյուր տարի ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար իրականացնում են համապատասխան վերլուծական աշխատանքներ, որոնց հիման վրա էլ որոշակի սոցիալական խմբերի համար սահմանվում է դիմելու իրավունք։ Մասնավորապես, ըստ կենսաթոշակային ապահովության տեղեկատվական բազայի տվյալների, 1937-1938 թթ․ ծնված անձանց թիվը շուրջ 21․500 է, որից 1938 թվականին ծնվածներինը՝ 11․155։

Նախարարությունից խնդրել էինք տրամադրել տվյալներ, թե ավանդների փոխհատուցման ծրագրի մեկնարկի առաջին տարում քանի՞ հոգի են հերթում եղել, քանի՞սն են արդեն փոխհատուցում ստացել, ու քանի՞սն են այժմ իրենց հերթին սպասում։ «2006-2021 թթ․ նախատեսվել է 22,1 միլիարդ դրամ, որից վճարվել է 112․911 անձի ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 19․6 միլիարդ դրամ գումարի չափով։ Ընդ որում՝ 2021 թվականին նախատեսված գումարից վճարվել է դեռեւս միայն հունվար ամսին»- հայտնում են ԱՍՀՆ-ից։

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը սկսվել է 2006 թվականից եւ կրելով շարունակական բնույթ՝ տարբեր ժամանակահատվածներում դիմելու իրավունք է տրվել որոշակի սոցիալական խմբերի։

Ստորեւ ներկայացնում ենք ավանդի դիմաց փոխհատուցում ստացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տարիների անձանց եւ վճարված գումարի չափի․

 


«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3037 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ