Երևան
12 °C
Ժամանակակից գրող Արամ Պաչյանը Գիրք նվիրելու օրը Երեւանի Սիրահարների այգում իր անձնական գրադարանի գրքերից է նվիրել հավաքվածներին: Մի խումբ դպրոցականներ, որոնք առավելապես այգի էին եկել՝ երիտասարդ գրողի հետ ծանոթանալու եւ նրա ստեղծագործությունների մասին իրենց կարծիքը հայտնելու, հանդիպումից ուշացել էին: Հանդիպումից ուշացել էինք նաեւ մենք եւ արձակագրի հետ կապ հաստատեցինք ավելի ուշ: Նշենք նաեւ, որ գրողի անվան շուրջ առաջացած հետաքրքրությունն առավելապես սկսեց տարածվել այն ժամանակ, երբ դպրոցների առարկայական նոր չափորոշիչներով նախատեսվում էր նրա ստեղծագործություններից մեկը՝ «Թափանցիկ շշեր» պատմվածքը, ներառել գրականության ծրագրում:
Արամ Պաչյանի անկեղծ ու բացառիկ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Արամ, գիրք նվիրելու նախաձեռնությունը ո՞ւմ կողմից էր կազմակերպվել, ո՞րն էր միջոցառման հիմնական նպատակը, ինչպիսի՞ն էին գրքեր ստացողների արձագանքները:
- Նախաձեռնությունն իմն էր, ինքս էի կազմակերպել, քանի որ «Գիրք նվիրելու օրը», առհասարակ, գիրք նվիրելու խորհուրդը ամենակարևոր իրողություններից մեկն եմ համարում Հայաստանում եւ Արցախում: Նախաձեռնությանը միացան «ԱՐԻ գրականության հիմնադրամը», «Էջ» հրատարակչությունը, միացան ընթերցողներ, գրողներ, որոնց անչափ շնորհակալ եմ: Սիրելի գրքերով փոխանակվելը, գրքի և ընթերցանության շուրջ հավաքվելը, զրուցելը, խորհելը. ահա, թե որոնք էին նախաձեռնության նպատակները: Իսկ արձագանքները տարբեր էին, շատ ջերմ էին, նաև արհամարհական էին, մերժողական. Իհարկե, այսօրինակ արձագանքները ևս հասկանալի են՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և եղելություններ:
- Ձեր կարծիքով՝ գրականությունն այսօր որքանո՞վ է դիպչում երիտասարդների հոգուն: Ինչո՞ւ են քիչ կարդում երիտասարդները:
- Չեմ կարող որևէ հստակ պատասխան տալ, թե ժամանակակից մարդը մեր օրերում ինչպես է ընկալում գրականությունը: Իհարկե, այդ ընկալումը անդադար փոփոխությունների է ենթարկվում: Ժամանակակից մարդու կյանքում գրականության դերը և՛ հպանցիկ է, և՛ անմիջական, և՛ ստվերային: Գրականությունը կարծես հին աշխարհից մեզ բաժին հասած բրածո լինի, որը հանկարծ զարթոնք է ապրում, գործածվում է վերստին, իսկ հետո անհետանում՝ սպասելով մի նոր զարթոնքի:

- Դերենիկ Դեմիրճյանն այն կարծիքին էր, թե գրելիս ու գրելուց առաջ չպետք է գիրք կարդալ, իսկ Դո՞ւք:
- Ըստ իս՝ Դեմիրճյանը միայն իր փորձառությունից է խոսում: Բայց եկեք չմոռանանք՝ որքան հեղինակ, այդքան էլ տարաբնույթ փորձառություն: Եվ ընդհանրապես, փորձառությունը վերջավոր չէ: Կարող ենք և հակառակը պնդել. օրինակ՝ «Գրելուց առաջ և գրելու ընթացքում հեղինակը պետք է գիրք կարդա»: Անշուշտ, եղել են ու կան գրողներ, որոնք հենց այս համոզմունքով են առաջնորդվել և հենց այս համոզմունքն են ճշմարիտ համարել:
- Կա՞ գիրք, որին պարբերաբար վերադառնում եք ու նորից վերընթերցում այն: Ո՞ր գրքերը խորհուրդ կտաք կարդալ մեր ընթերցողներին:
- Ես միշտ վերադառնում եմ «Հոբի գրքին», «Ոդիսականին», Ղազարոս Աղայանի սքանչելի հեքիաթներին… անուններ շատ կան: Խորհուրդներ տալ չեմ ուզում. ինձ համար ընթերցողը իր նավի միակ նավապետն է, իր նավի միակ նավաստին, ինքն է ծովը, ինքն է ծովի բնաշխարհը, ուրեմն ինքն էլ թող որոշի՝ որ ուղղությամբ է նավը տանելու և ում է հայտնաբերելու:
- Գրականությունը Ձեզ համար հոգեվիճակի բացահայտո՞ւմ է, ապրելակե՞րպ, թե՞ բողոքի արտահայտության ձեւ:
- Այս հարցը գրեթե պատասխան չունի: Չեմ ուզում պատասխան հորինել:
- Ինձ թվում է՝ այնպիսի անկեղծ պատմվածք, ինչպիսին է «Թափանցիկ շշերը», կարող է գրել այն մարդը, որը ավելի խորն է բացահայտել մարդու՝ միայնակ լինելու էությունը. ճի՞շտ եմ ենթադրում:
- Ես ուղղակի փորձել եմ խոսել: Այդքանը:
- «Թափանցիկ շշեր» պատմվածքը դպրոցական ծրագրերում ներառելու փորձը մեծ աղմուկ առաջացրեց: Ձեր կարծիքով՝ երիտասարդ գրողների ստեղծագործությունները դպրոցական ծրագրում ներառելը որքանո՞վ է կարեւոր. հիմա արժե՞ ժամանակակիցներին անդրադառնալ դպրոցներում, թե՞ հետո ժամանակը ցույց կտա՝ ով է արժանի, ով՝ ոչ:
- Իմ պիղծ, այլասերված պատմվածքը, որը արտագրել եմ, էստեղից-էնտեղից թխել, գրել քերականական, շարահյուսական կոպտագույն ու անամոթ սխալներով, չի կարող ընդգրկվել դպրոցական ծրագրերում: Գրական աղբը, ալկաշ հոր ու նրա մուտանտ որդու պատմությունը չի կարող տեղ ունենալ նման ծրագրերում: Աղմուկը ես եմ բարձրացրել, հայփ էի բռնում, ինձ զոհի տեղ էի դնում, համացանցերում անունս ու նկարներս էի ֆռռցնում (ինչպես միշտ եմ արել՝ համացանցի ծննդյան օրվանից): Ես ճկուն գտնվեցի, վայնասուն կապեցի, ֆեյքերով սարքեցի, թե հայրիկիս ու ինձ ամենավերջին բառերով հայհոյում են, որովհետև կյանքիս երազանքն էր ընդգրկվել դպրոցական ծրագրերում: Բայց ամենակարևորը ուզում էի՝ գրքերս շատ վաճառվեն, հետո մարդկանցից սեր էի աղերսում, ընթերցողական բանակներ մուրում: Ու մի քիչ ուրախացա, քանի որ վաճառքի թվերը բարձրացան: Կուզեի՝ էլի բարձրանան: Ես լավ փիառ անող եմ, օրորոցից կերպար ստեղծող՝ բանդանաս կապել նկարվել եմ, որ բանդանայով լուսանկար ունենամ, գնում եմ հատուկ սրճարաններ, որ ներս մտնողները տեսնեն՝ ոնց եմ սուրճս խմում (դառն եմ խմում): Սա օգնում է ինձ, որ մշտապես լինեմ մարդկանց տեսադաշտում: Ես շատ աշխատասեր եմ, նմանատիպ հազար ու մի բան եմ մտածում օրուգիշեր:
Իհարկե, կասեն՝ «Արամ Պաչյանը իր մասին ասաց գրեթե ողջ ճշմարտությունը»: Ես հիմա պատասխանեմ՝ «Ասացի բացարձակ ճշմարտությունը: Ու քֆուր եմ ուտում, երդվում եմ ամենաթանկ ու սիրելի մարդկանց անունով, որ սա ճշմարտություն է. սա է իմ հոգու իրականությունը: Ես չարիքն եմ: Ֆաուստն եմ: Կոկորդի ոսկորը: Նախանձ, երկերեսանի, իշխանատենչ, բամբասկոտ, իր ընկերներին դավաճանած, միշտ իրեն մինչև վերջ նվիրված ընկերներին լքող, գրողներին վատություններ արած տականքը»: Ահա Ձեր հարցի պատասխանը: Կներեք, փոքր-ինչ երկար ստացվեց, բայց անհրաժեշտ էր, որպեսզի պարզ դառնար, թե ինչու և ինչպես եղավ ողջ պատմությունը: Եվ, ի վերջո, ով եմ ես:
- Ձեր ստեղծագործության հերոսները հիմնականում մահվան ու կյանքի սահմանում գտնվող ոչնչացվող անհատականություններ են: Պայքարելու հատկությունը ժամանակակից մարդու մոտ հազվադե՞պ հանդիպող որակ է:
- Ինտելեկտս ի ցույց դնեմ՝ իբր տեսեք, թե ինչ կարդացած գրող եմ, ավելին՝ իբր Ռոբերտ Մուզիլ կարդացած գրող. ահա, Մուզիլի «մարդը» 20-րդ դարում այլևս առանց հատկությունների է: Դժվար է, չէ՞, մարդուն առանց հատկության պատկերացնել. իմ գործերում հերոսները ոչ միայն ոչնչացող անհատականություններ են, այլև ոչնչություններ են՝ բառի ամենալայն իմաստով, որոնք, որպես չարիք, ցավոք, շարունակում են գոյություն ունենալ և ինչ-որ բան ասել, խոսելու փորձեր են անում: Ընդհանրապես գրականությունը մարդու էության արտացոլանքն է: Որպես ոչնչություն ինձ շատ նման են իմ հերոսները, մնացյալը հորինել եմ ու գողացել: Գալով բուն հարցին՝ ինձ թվում է՝ պայքարելու ջիղը ժամանակակից մարդու մոտ չափից դուրս շատ է:
- Նոր սերնդի մոտ գրքի ու ընթերցանության հանդեպ ինչպե՞ս կարելի է սեր արթնացնել:
- Իմ մանկության օրերին, երբ հայրս գիրք էր ընթերցում, ես երջանիկ էի: Հետո գիրքը շփոթեցի երջանկության հետ: Սա է իմ գիտեցած ճանապարհը:

Լուսանկարները՝ Էռնա Թովմասյանի
Հ.Գ. Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին, տարբեր տարիների ընդգրկվել է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն
Երևանի Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն
Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված
Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP
Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ
Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ
Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար
Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել
Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է
«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ
Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ
Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա
Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ
Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT