Երևան
12 °C
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ձեւավորված աշխատանքային խումբը մինչեւ 2021 թ. մարտի 1-ը պետք է ամենաբարձր մակարդակով հաստատման ներկայացնի ապաշրջափակման համար իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:
2021 թ. հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված համատեղ հայտարարությունից հետո 3 երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորվեց եռակողմ աշխատանքային խումբ: Այն իր հերթին ստեղծել է փորձագիտական ենթախմբեր: Հայկական կողմում այդ նպատակով ստեղծվել են 2 փորձագիտական ենթախմբեր, որոնցից մեկը՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված փոխադրումների հարցերով, ղեկավարում է Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարո՛ն Սիմոնյան, եռակողմ աշխատանքային խումբը արդեն շուրջ 20 օր է՝ ձեւավորվել է: Ի՞նչ աշխատանքներ է իրականացվել այս ընթացքում տրանսպորտային ապաշրջափակման հարցով:
- Եռակողմ աշխատանքային փորձագիտական ենթախումբը ստեղծվել է, որ ի մի բերվեն գոյություն ունեցող բոլոր ուղղությունները, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհների առումով: Ներկայացվի դրանց տեխնիկական վիճակը, հնարավոր վերականգնման ժամկետները եւ ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ վերականգնումն իրականացնելու համար: Այսինքն՝ այդ փորձագիտական խմբերի աշխատանքը զուտ տեխնիկական է: Մենք պետք է ներկայացնենք համապատասխան տեղեկատվությունը աշխատանքային խմբի համանախագահներին՝ փոխվարչապետներին եւ այդ մակարդակով արդեն կընտրվեն այն ուղղությունները, որոնցով ապաշրջափակումը տեղի կունենա:
Կա նաեւ փորձագիտական 2-րդ ենթախումբ, որը զբաղվում է անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական եւ այլ հարցերով, որոնք անհրաժեշտ են սահմանազատումն ու փոխադրումներն իրականացնելիս: Այդ 2 ենթախմբերի փորձագիտական տեղեկատվությունն ուղարկվում է ավելի բարձր մակարդակ ու այդ մակարդակով արդեն որոշում է կայացվում, թե որոնք են ապաշրջափակման օպտիմալ ճանապարհները:
Ընդհանուր առմամբ, օնլայն ռեժիմով 2 անգամ ենք հանդիպել: Նախ քննարկել ենք երկաթուղով բոլոր գոյություն ունեցող ուղղությունները՝ Երասխի ուղղությունը, Մեղրիի հատվածով անցնող երկաթգիծը, Իջեւանից Ղազախ գնացող հատվածը եւ մեր հիմնական գիծը, որը գնում է դեպի Վրաստան: Մենք գնահատել ենք, թե այդ ուղիներն ինչ վիճակում են, գծերի վերականգնումը ինչ ժամկետներում կարող է լինել եւ ինչ ֆինանսներ են պահանջում:
Նույնը՝ նաեւ ճանապարհների առումով: Ճանապարհները շատ-շատ են, որոնք կապ ունեն Ադրբեջանի հետ: Կան մեծ ճանապարհներ, որոնք երկաթուղու գծերին զուգահեռ են գնում, օրինակ՝ Իջեւանից Ղազախ, Երասխից Մեղրի: Երբ որ կլինի հանդիպումը՝ կքննարկենք դա, կտեսնենք մյուս կողմերն ինչ աշխատանքներ են իրականացրել:
Այս փուլում չի քննարկվում, թե ինչ միջոցներով են այդ հարցերը կարգավորվելու:
- Քննարկումներն ի՞նչ մթնոլորտում են տեղի ունենում, կոնսենսուս ձեւավորվո՞ւմ է կողմերի միջեւ, թե՞ կոնֆլիկտներ կան:
- Կարող են լինել անհամաձայնություններ, որոնք իհարկե, պետք է հիմնավորվեն, բայց, ընդհանուր առմամբ, փորձագիտական մակարդակով մենք փորձում ենք լինել կառուցողական:
- Մինչեւ նախատեսված ժամկետի ավարտը՝ մարտի 1-ը վերջնական պատրաստ կլինի՞ իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:
- Այս պահին մենք գրեթե բոլոր ուղղություններով ունենք մոտավոր հաշվարկներ եւ դա եռակողմ փորձագիտական հերթական նիստին կքննարկենք եւս մեկ անգամ: Դա երեւի թե մոտ ժամանակահատվածում տեղի կունենա: Դրանից հետո ինֆորմացիան կտեղափոխենք ավելի բարձր մակարդակ,եւ ենթադրում եմ, որ մինչեւ մարտի 1-ը հանդիպում տեղի կունենա:
- Ապաշրջափակումը որքա՞ն ժամանակում պետք է տեղի ունենա:
- Եթե համապատասխան ուղղություններն ընտրվեն, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային առումով եւ այդ համաձայնությունը եռակողմ ընդունվի, ապա մեր ներկայացրած տեղեկատվության հիման վրա մոտավոր ժամկետներով արդեն կան, թե կոնկրետ ուղղության համար ինչքան ժամանակահատված է անհրաժեշտ:
- Տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ տարբեր քննարկումներում նշվում էր անվտանգության խնդրի մասին, այս հարցին ի՞նչ լուծում է առաջարկվում:
- Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշված է, որ անվտանգությունը մեր տարածքում ապահովում է ՀՀ-ն: Դա մյուս ենթախմբի գործունեության փորձագիտական հարցերի մեջ է ներառված, ու ճիշտ չեմ համարում, որ ես դրա մեջ մտնեմ:
- Որպես տրանսպորտի գծով փոխնախարար՝ ի՞նչ եք կարծում, տրանսպորտային ապաշրջափակումը Հայաստանին ի՞նչ կտա, թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Շատ էր խոսվում, որ Հայաստանը սրանից պետք է փորձի առավելագույնը քաղել, ո՞րն է այդ առավելագույնը:
- Նախ մենք կունենանք երկաթուղային կապ թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, թե՛ մեր հիմնական դաշնակցի՝Ռուսաստանի Դաշնության հետ: Հաշվի առնելով այն բեռների ծավալները, որոնք տարանցիկ կարող են անցնել մեր երկրով, ապա բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության վրա:
- Ամիսներ առաջ քննարկման էր դրվել ծանր մեքենաների համար ճանապարհի հարկի վերաբերյալ նախագիծը, այս համատեքստում դիտարկե՞լ եք ապաշրջափակման ազդեցությունը:
- Այդ նախագիծն իրականում ԵՄ-ի հետ կնքված համապարփակ համաձայնագրի շրջանակներում է, որում պահանջ կա հավասար պայմաններով ապահովել ճանապարհային հարկի մեխանիզմի ներդրումը: Մենք դա մշակել էինք դեռ նախորդ տարի մարտ-ապրիլ ամիսներին: Եթե այդ համակարգը ներդրվի, իհարկե 12 տոննա եւ ավելի զանգված ունեցող ավտոմոբիլները պետք է 1 կիլոմետրի համար վճարեն համապատասխան վճար:
- Ապաշրջափակումը Հայաստանի՞ վրա ավելի դրական կազդի, թե՞ այլ երկրների:
- Անկեղծ ասած՝ ես մտածում եմ, թե մե՛ր երկրի համար ինչպիսի ազդեցություն կունենա, այլ ոչ թե հարեւանների: Ես հետաքրքրված եմ, որ այլընտրանքային ճանապարհներ լինեն, եւ Հայաստանի տրանսպորտային կապակցվածությունը մեր գործընկեր երկրների հետ ավելի մեծ լինի: Գնահատական չկա, թե ում վրա ավելի շատ կանդրադառնա: Հայաստանը այս պահին չունի երկաթուղային կապ Իրանի եւ ՌԴ-ի հետ, այն կապը, որը կար նախկինում, Վրաստանով էր անցնում, որը հիմա չկա: Չնայած քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում, բայց եթե ապաշրջափակումը տեղի ունենա, ապա մենք այդ կապը կստանանք ու նաեւ տարանցիկ բեռնափոխադրումներ կլինեն Իրանից ՌԴ, Վրաստան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT