Երևան
12 °C
Ներկայումս համակարգչային խաղերը երեխաների վրա մեծ ազդեցություն ունեն: Դեռահասների մեծ մասը իրենց ազատ ժամանակը անցկացնում է համակարգչի առջև՝ չիմանալով, թե ինչպես են հայտնվում համացանցի թաքնված ծուղակներում: Այդ ծուղակներից են նաև մահաբեր խաղերը, որոնք դեռահասներին հետապնդում են սոցիալական ցանցերի միջոցով: Շատերի կարծիքով այդ խաղերն էլ հաճախ դեռահասների ինքնասպանության պատճառ են դառնում:
Մասնավորապես այս վարկածը առաջ քաշվեց մեկ ամիս առաջ տեղի ունեցած 15-ամյա տղայի ինքնասպանության դեպքից հետո: Տղայի մարմինը ոստիկանությունը գտել էր Երեւանում՝ Հրազդանի կիրճում: Ողբերգական լուրը կայծակնային արագությամբ տարածվեց սոցցանցերում և առաջ քաշեց կատարվածի պատճառների մի քանի վարկած, որոնցից գլխավորը դեռևս շարունակում է մնալ համակարգչային խաղերի ազդեցությունը («Синий кит», «Беги или умри» և այլն): Նման վարկած տղայի ինքնասպանության դեպքը քննելիս առաջադրել է նաև ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին «Հայկական Ժամանակի» հարցմանը պատասխանելով՝ տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային և քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը:
Այդ վտանգավոր խաղերի մասին 2016թ.-ին սկսեց գրել ռուսական մամուլը՝ հայտնելով, որ մահաբեր խաղերի թիրախը երեխաներն ու դեռահասներն են: Ըստ Риа Новости-ի՝ դրանք տարածվում են հատկապես ռուսական «Վկոնտակտե» (Вконтакте) սոցիալական կայքի միջոցով: Խաղն օգտատերը հեշթեգի միջոցով է գտնում, գրելով բանալի բառերը՝ այնուհետև ստանում է հաղորդագրություն, որ արդեն խաղի մեջ է և խաղից դուրս գալու ելք չկա: Ամեն անգամ ժամը 04:20-ին երեխաներին տարբեր առաջադրանքներ են տալիս, նաեւ՝ ինքնավնասում պահանջող: Չկատարելու դեպքում մասնակիցը սպառնալիքներ է ստանում՝ օրինակ ծնողներին կամ այլ հարազատներին վնասելու մասին: Իսկ խաղը հանգուցալուծվում է ինքնասպանության առաջադրանքով:
Այս խաղերից մեկի հեղինակ 21-ամյա Ֆիլիպ Բուդեյկինը Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվեց 2016 թվականի նոյեմբերին։ Նա մեղադրվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ВКонтакте-ով անչափահասների շրջանում ինքնասպանություն քարոզող քննարկումներ կազմակերպելու համար։ Խմբի մոտ 10 մասնակիցներ և ադմինիստրատորներ Բուդեյկինի դեմ ցուցմունք էին տվել։ Արդյունքում նա դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։
Ռուսաստանում այդ խաղերի պատճառով, ըստ տեղական լրատվամիջոցների, 2015թ.-ի նոյեմբերից 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում 130 անչափահաս է ինքնասպան եղել: 2020 թվականին ինքնասպան է եղել 16 դեռահաս:
Թե Հայաստանում գրանցված ինքնասպանություններից ու ինքնասպանության փորձերից քանիսի՞ հիմքում են եղել նման խաղերը, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ինքնասպանության դեպքերի քննությամբ ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դրդապատճառ է հանդիսացել համակարգչային խաղը: Անչափահասները հիմնականում ինքնասպան են լինում սոցիալական ծանր պայմանների, ծնողների դիտողության, ծնողի մահվան փաստի հետ չհամակերպվելու պատճառով, ծնողի ուշադրությունը գրավել ցանկանալու համար, ծնողների մշտական վեճերի պատճառով: Որոշ դեպքերում էլ Քննչական կոմիտեին չի հաջողվել պարզել անչափահասների ինքնասպանության դրդապատճառը:
«Հայկական Ժամանակի» հարցմանը ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են՝ Հայաստանում 2015-ին գրանցվել է անչափահասների ինքնասպանության 10 դեպք, 2016-ին՝ 5, 2017-ին՝ 7, 2018-ին՝ 7, 2019-ին՝ 1, 2020-ին՝ 5: Ընդհանուր առմամբ՝ 35 դեպք հինգ տարում: Ինչ վերաբերում է անչափահասների ինքնասպանության փորձերին, 2015-ին գրանցվել է 23 դեպք, 2016-ին՝ 5, 2017-ին՝ 21, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 16, 2020-ին՝ 12: Ընդհանուր՝ 89 դեպք:
Քննչական կոմիտեից էլ հավելում են, որ անչափահասի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վիճակագրությունը այսպիսին է՝ 2016թ.-ին՝ 6, 2017թ.-ին՝ 6, 2018թ.-ին՝ 3, 2019թ.-ին՝ 5, իսկ 2020թ.-ին՝ 3 քրեական գործ (երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով վիճակագրություն կոմիտեն վարում է 2016-ից):
Վտանգավոր համարվող համակարգչային խաղերի մասին վերջին շրջանում կրկին սկսեցին խոսել հայաստանյան մեդիափորձագետները, հոգեբանները: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ երեխային ընդամենը պետք է հասկացնել, որ իրականում ռեալ վտանգ այդ խաղերի հետևում չկա, և դա այնքանով կարող է վտանգավոր լինել, որքանով վախենա երեխան: Հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թեւոսյանի դիտարկմամբ էլ՝ բոլոր տեսակի խնդիրներից խուսափել հնարավոր է ծնողական վերահսկողության միջոցով։ Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել երեխայի հաջողություններին, անհաջողություններին, երեխայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ նա չվախենա իր խնդիրները պատմել ծնողներին։
Հավելենք, որ «Синий кит» («Կապույտ կետը») խաղը, որի հետ կապում են անչափահասի ինքնասպանության վերջին դեպքը, համակարգչային խաղերի ցանկում չկա, միջազգային որևէ ընկերության կողմից «սերտիֆիկատ» չունի, հնարավոր չէ գտնել որոնողական համակարգում, այդուհանդերձ, երեխաներն իմանում են դրանք հայտնաբերելու գաղտնիքները:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT