Ուսանողներին «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանում բնակվելու հնարավորություն կտրվի՝ կեցության վճարի փոխհատուցմամբ

25/02/2021 schedule16:46

Ամփոփվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիություն մարզաբնակ ուսանողներին» դրամաշնորհային մրցույթը. հաղթող է ճանաչվել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամը, որը եղել է մրցույթին միակ դիմողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

2021 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված 29 մլն 258 հազար դրամ գումարի շրջանակում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանային սենյակներում բնակվելու հնարավորություն կունենան՝ ստանալով կեցության վճարի փոխհատուցում:

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները:

Կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝

• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի),
• երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին,
• հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին:

Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝

• միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
• սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին,
• հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին,
• ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։

Ծրագրից օգտվել ցանկացող ուսանողների թիվը նախարարության և «Զեյթուն ուսանողական ավանի» միջև կնքված պայմանագրով նախատեսված թվից ավելի լինելու դեպքում առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ.
• ծրագրից արդեն օգտվող ուսանողներ,
• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներ,
• ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներ,
• առավել հեռավոր փաստացի բնակության վայր ունեցող ուսանողներ։

Ծրագրից արդեն օգտվող ուսանողներին կարելի է ցանկից հանել հետևյալ դեպքերում.

• ուսանողը կորցրել է ուսանողի իր կարգավիճակը,
• ուսանողն ունի ավելի քան երեք ամսվա վարձավճարի կամ կոմունալ վճարների կետանց պարտավորություն,
• ուսանողը, կազմակերպության ներքին կարգապահական կանոնների համաձայն, զրկվել է կեցության ծառայություններից,
• ուսանողը հրաժարվել է կազմակերպության ծառայություններից։

Նշենք, որ կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով՝ չհաշված սենյակի էլեկտրականության վճարը:

Համաձայն դրամաշնորհային մրցույթի պահանջի և ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրի՝ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները կարող են դիմել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամ` ներկայացնելով ուսումնառության փաստը հավաստող տեղեկանք՝ տրված բուհի կողմից, ինչպես նաև արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3171 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին