Տարածությամբ հեռու, սրտով մոտ. Գյումրիում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան

26/02/2021 schedule22:47

«Ողջունում եմ Շիրակի մարզի լավ բարեկամին: Պարոն Յամադա, ուրախ ենք ձեզ Շիրակում հյուրընկալելու համար». Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այս խոսքերով դիմավորեց մարզպետարան ժամանած ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Դեսպանն ասաց՝ մարզպետը չի սխալվում: Ինքն իսկապես Շիրակի մարզի բարեկամն է: Արդեն հասցրել է շատ սիրել Գյումրու յուրատիպ ճարտարապետություն ու մշակութային մարզը: Մարզպետարանում կողմերը կարևորեցին դեսպանության կողմից մարզում իրականացվող ծրագրերն ու սոցիալական, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները:  Առաջիկայում նոր ծրագրերի իրականացմամբ հնարավորինս կամրապնդվեն զբոսաշրջային, սոցիալական ու մշակութային կապերը:

Հերթն այնուհետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն էր: Ջուն Յամադան քաղաքապետարանում քննարկեց վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Զբոսաշրջության ոլորտում ունեցած ակտիվության, այս ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին ևս խոսեցին քաղաքապետն ու դեսպանը:

Ջուն Յամադային այնուհետ Սամվել Բալասանյանը հրավիրեց  Գյումրու պատմության թանգարան: Դեսպանը մինչ այս ինչ լսել էր Գյումրու մասին, տեսավ ու նաև շոշափեց՝ ցուցանմուշներ, պատմական փաստաթղթեր, հայտնի մարդկանց պատկանած իրեր ու առարկաներ:

Հայկական Կարիտասի Գյումրու մասնաճյուղի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան մասնակցեց «Գյումրիի եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքներ» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը:

Այստեղ դեսպանին անակնկալ էր սպասում: Բրդյա տաք գուլպաներ ու գլխարկ՝ գործված կենտրոնի շահառու տատիկի ձեռքով:

Եւս մեկ կարևոր ծրագիր էլ դեսպանը փակեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում: Կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը ներկաներին ողջունելով ասաց՝ ավարտում են կենտրոնի համար շատ կարևոր «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը, որն իրականացվել է 2019-2020թթ՝ Ճապոնիայի կառավարության և դեսպանության միջոցով: Ծրագրի նպատակն է եղել նպաստել Շիրակի մարզի և Գյումրու առավել խոցելի ընտանիքների գործազուրկ կանանց և տղամարդկանց հնարավորությունների և ներուժի զարգացմանը՝ մասնագիտական և արհեստագործական դասընթացների անցկացման և զբաղվածության ապահովման միջոցով:     

26.923 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերանորոգվել, ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով կահավորվել են կենտրոնի դիմահարդարման, վարսահարդարման, մատնահարդարման, թխվածքների պատրաստման և ձևավորման, խոհարարության դասընթացների համար նախատեսված տարածքները:

«Բացի մասնագիտական ուսուցումից այստեղ նաև հնարավորություն կա ծանոթանալ նորագույն ու ժամանակակից տեխնիկային, դրանց կիրառմանն ու հնարավորություններին: Սա ոչ պակաս կարևոր հանգամանք է աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Ձեռքերս պահում ենք աշխատաշուկայի զարկերակին՝ Զբաղվածության Գյումրու կենտրոնի աջակցությամբ, որպեսզի արագ նկատենք, թե աշխատաշուկան ինչ մասնագետի պահանջ ունի: Սա մեզ օգնում է նպատակային աշխատանքի և հաջողության հասնելու գործում»,- դեսպանին ասաց Սոցիալ-կրթական կետրոնի կառավարիչը:

Մեզնից շատ հեռու, բայց սրտով մեզ անչափ մոտ: Ճապոնիայի ժողվրդին ու դեսպանին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու շնորհակալություն հայտնեց Սոցիալ-կրթական կենտրոնում իրականացված ծրագրի համար:

«Ի տարբերություն ընդհանուր մտածողության, ես ուրախ եմ  մի բանի համար, որ օրեցօր, տարեցտարի իմ մասնակցությունը, իմ հսկողությունը սոցիալ-կրթական կենտրոնում նվազում է, և աշխատակազմին ինքն է նախաձեռնում և իրականացնում: Եվ նույնիսկ այս ծանր օրերին նման ձեռնարկի մասնակիցն են դառնում: Շնորհակալություն նորին գերազանցություն դեսպանին, որ ինքն էլ իր լուման ու ներդրումն ունեցավ այս գործում: Որախ եմ, որ այս ճապոնական անկյունն ունեցանք մեր կենտրոնում: Տա Աստված, որ մենք էլ այնքան ուժեղանանք ու հզորանանք, որ կարողանանք այլ երկրների օգնել»,-ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ջուն Յամադան նշեց, որ այս ծրագրի փակմանը մեծ ուրախությամբ է մասնակցում: «Ճապոնիան բարձր է գնահատում ենթակառուցվածքների բարելավումը տնտեսական աճի և զարգացման համար: Այս օժանդակությունը մեր շարունակական քայլերից մեկն է առաջնային մակարդակում աշխարհը զարգացման ավելի կայուն ուղու վրա դնելու համար: Ուրախ եմ Գյումրիում այս կենտրոնը տեսնելուս համար, սա շատերին հնարավորություն կտա մասնագիտություն ունենալ, կապահովվի նրանց սոցիալական ներգրավվածությունը: Երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի գրավականը հենց մասնագիտական կրթությունն է»,-վստահ հայտարարեց դեսպանն ու շնորհակալություն հայտնեց հաջողությամբ իրականացված ծրագրի համար:

Հուշանվեր՝ դեսպանին և տորթ՝ բոլորին: Մինչ հյուրերը շրջում էին կենտրոնում, հենց տեղում թխվեց հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող տորթը:

Այն կտրելու պատիվը տրվեց դեսպանին ու սրբազանին, հյուրասիրության ոչ պակաս գործը՝ տորթը թխած մասնագետին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1449 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին