Մթնոլորտը թեժ է. Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է

01/03/2021 schedule13:24

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր անցկացվում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հարցն է։

Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա են 30-ը, որից մեկը՝ հեռավար եղանակով։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Ազգաշյանը նշեց, որ օրը տոնական է, ուստի շնորհավորեց ներկաներին բուհի հիմնադրման օրվա կապակցությամբ։

Ռեկտորի ընտրության օրակարգային հարցին անդրադառնալը, սակայն, ուրախ մթնոլորտը միանգամից փոխարինեց թեժ իրավիճակով։ Ռեկտորի թեկնածուներից Հայկ Բալջյանը հայտարարեց, որ կասկածի տակ են դնում մրցույթի անաչառությունը, ուստի դիմեց խորհրդին՝ քվեարկության դնել ռեկտորի ընտրության մրցույթը հետաձգելու հարցը՝ նոր ընտրակարգով հետագայում անցկացնելու նպատակով: Թեկնածուներից Դավիթ Ղազարյանը նշեց, որ միանում է այդ առաջարկին։

Հոգաբարձուների խորհրդի անդամներից Գոհար Մամիկոնյանը խնդրեց մեկնաբանություն, թե ինչու են խորհրդի անդամները երեկ ստացել ծանուցող նամակ, այն դեպքում, երբ 6 թեկնածուներից 4-ը համաձայնություն են տվել, որ խորհրդի անդամները նախապես ծանոթանան բուհի զարգացման իրենց հայեցակարգերին: Հիշեցնենք, որ Ղազարյանն ավելի վաղ ահազանգել էր, թե շրջանցելով կարգը՝ խորհրդի անդամներին 7 օր առաջ չեն տրամադրվել ռեկտորի պաշտոնի հավակնորդների զարգացման ծրագրերը, որպեսզի նրանք այդ ծրագրերին ծանոթանան մինչեւ նիստը: Նույն կարգը սահմանում է, որ այդ ծրագրերը տրամադրվում են միայն թեկնածուների ցանկության դեպքում:

Գոհար Մամիկոնյանը եւս նիստը հետաձգելու կողմնակիցն էր: Կարծիքներ հնչեցին, որ դա անարդար կլինի մյուս երկու թեկնածուների նկատմամբ: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ հավաստիացրեց, որ կարգի խախտում չկա,  այդուհանդերձ, առաջարկելով հարցը դնել քվեարկության: 

5 դեմ, 6 ձեռնպահ, 18 կողմ ձայներով նիստը շարունակվում է։

Ռեկտորի պաշտոնի 6 թեկնածուներն էլ նույն համալսարանից են՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգև Բալջյանը, պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել էր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Այժմ ռեկտորի լիազորությունները կատարում է նույն համալսարանի ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3284 դիտում

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ