Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից. լրացավ երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարին

11/03/2021 schedule18:43

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները և այլք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը զորակցության խոսքեր է հղել արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին, այնուհետև անդրադարձել է հայ-ճապոնական բարեկամությանը և արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

«2013թ.-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ևս ապրել ենք այդ ողբերգությունը: Սակայն պետք է փաստեմ, որ սա մեր ժողովուրդներին կապող միակ օղակը չէ, Հայաստանը և Ճապոնիան, տարբերություններով հանդերձ, ունեն բազում նմանություններ՝ բնական հարուստ պաշարների բացակայություն, մտավոր մեծ ներուժ, աշխատասիրություն, պատմական տպավորիչ անցյալ, ազգային ինքնատիպ մշակույթ, որոնք էլ հիանալի նախադրյալ են դարձել տարբեր ոլորտներում համագործակցելու համար:

Մասնավորապես, ԱԻՆ-ը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համագործակցում է 2007 թվականից՝ համատեղ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր՝ տեխնիկական աջակցությունից մինչև կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպում և փորձի փոխանակում: Պետք է վստահաբար ասել, որ բոլոր ծրագրերն արդյունավետ են եղել»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին՝ 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, ընդգծել, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:

Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել հուշարձան-խաչքարի մոտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1679 դիտում

Թրամփը Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարվածները «սխալմունք» է անվանել. տեսանյութ

Կրակոցներն անհասցե են, սահմանին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երևանի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Ավինյանը գտնվում է գործուղման մեջ, Անաստաս Միկոյան փողոցի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. քաղաքապետարան

Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում ՀՀ առանցքային տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ. Գալուզին

Թուրքիա-Հայաստան սահմանին թուրք երիտասարդ է անհետացել

Կրակոցներ Երևանի կենտրոնում, կա վիրավոր. հայտնաբերվել են «Cadillac» և «Jeep» մեքենաներ, կրակված պարկուճներ

Եթե ​​Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, բավական ցավոտ գործընթացներ կսկսվեն բնակչության համար. Գալուզին

Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը. լուսանկարներ

ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել և աջակցել ապօրինի գտնվող անձանց հեռացմանը երկրից

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է, Լոռիում ձյուն է տեղում

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք մասնակից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ի՞նչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց. երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. ե՞րբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ի՞նչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար