Փորձել է ընկերոջ կյանքը փրկել՝ մարմնով փակելով նրան. այսօր կյանքի կկոչվի Արցախյան պատերազմում զոհված Գոռի երազանքը

Այսօր՝ մարտի 12-ին, կիրագործվի պատերազմում զոհված Գոռ Հակոբյանի անկատար մնացած երազանքը: Երեւանի նկարիչների միությունում հերոսի նկարների ցուցահանդեսն է լինելու: Գոռը նկարչությամբ է զբաղվել 5-րդ դասարանից: 

Նրա եղբայրը՝ Գեւորգ Հակոբյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ որոշել է իրականացնել եղբոր երազանքը. բոլոր ծանոթներից հավաքել, ժամանակավոր վերցրել են այն նկարները, որոնք Գոռն էր նվիրել: «Ցուցահանդեսը ավարտվի՝ ամեն մեկի նվերը նորից իրեն կվերադարձնենք»,- ասաց Գեւորգը:

Գոռ Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի մարտի 12-ին՝ ժամը 19:00-ին: Այն բաց կլինի նաեւ մարտի 13-ին՝ ամբողջ օրը:

Գեւորգը պատմեց, որ եղբայրը մանկուց սիրում էր նկարել, հատուկ ոճ չուներ, կարծում է՝ նկարելու տաղանդը իրենց հորից էր ժառանգել: Մանկավարժությամբ զբաղվող հայրն էլ նախկինում սիրողական նկարներ ու քանդակներ է միշտ արել:

«Հիշում եմ՝ փոքր էինք, երբ մեր գյուղ եկավ մի ուսուցիչ, որը հետո դարձավ նաեւ Գոռի ուսուցիչը: Տեսնելով եղբորս նկարները՝ շատ էր հավանել, միշտ ասում էր, որ նա լավ նկարիչ կարող է դառնալ: Հետո երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, Գոռն ընտրեց նկարչությունը: Ծնողներս մեզ չեն ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում: Վանաձորի Մանկավարժական ինստիտուտի կերպարվեստ եւ գծագրություն բաժինը Գոռը կարմիր դիպլոմով ավարտեց»,- ասաց Գեւորգը:

Գոռ Հակոբյանը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում, 2014 թվականից հայ-վրացական սահմանն էր հսկում: Նկարչությունն էլ համատեղում էր աշխատանքի հետ: Գեւորգի խոսքով՝ եղբոր՝ արվեստագետի նուրբ ճաշակի ու խաղաղ բնավորության մեջ միախառնված էին քաջությունն ու անձնվեր հայրենասիրությունը:

28-ամյա Գոռը զոհվել է նոյեմբերի 7-ին, ԱԹՍ-ի հարվածից: Երբ լսել են ԱԹՍ-ի ձայնը, Գոռը պայթյունից մի քանի մետր այն կողմ է եղել: Հարվածի պահին մարտական ընկերները վստահ են եղել, որ Գոռը ողջ է, բայց երբ մոտեցել են, տեսել են, որ նա պառկած է մարտական ընկերոջ վրա: «Մարմնով փակած է եղել ընկերոջը: Այդ տղան 2 տարեկան երեխա ուներ... չգիտեմ: Փորձել է ընկերոջ կյանքը փրկել՝ մտածելով, որ նա արդեն ընտանիք ունի, երեխա պիտի մեծացնի...: Երկուսն էլ զոհվել էին»,- պատմեց Գեւորգը:

Ասում է՝ Գոռի ամենաչսիրած թեման ամուսնությունն էր: «Ընտանիքի անդամներից, հարազատներից ու ընկերներից ցանկացած մեկը, որը փորձում էր եղբորս մոտ այդ թեման բացել՝ ասելով, թե արդեն մեծ է ու ժամանակն է ընտանիք ունենալու մասին մտածի՝ բոլորին մեր լոռվա բարբառով ասում էր՝ Էսօր ուշ է, էգուց»,- ժպիտով հիշում է Գեւորգը ու հավելում՝ հիմա Գոռին ճանաչողները հենց լսում են այդ արտահայտությունը, լուռ ժպտում են:

Եղբոր խոսքով՝ անկախ իրավիճակից՝ Գոռը ամեն ինչ սիրում էր կատակի վերածել: Շատ էր սիրում մեջբերել հայկական կինոյից խոսքեր, անգիր գիտեր հայտնի հայկական ֆիլմերի բոլոր հումորային դրվագները ու գրեթե նույն ձայնով ու տոնայնությամբ նմանակում էր: «Ցանկացած պարագայում, նեղ իրավիճակից հումորով էր դուրս գալիս, ամեն մի արտահայտության պատասխանն իր մոտ կար: Մեր բարբառով իրեն ասում էին՝ բառը ջեբը դրած է»,- հիշում է եղբայրը:

Գոռ Հակոբյանի աճյունն ամփոփված է Լոռու մարզի Ջիլիզայում: Այնտեղ, որտեղ անցել են հերոսի մանկության ու պատանեկության տարիները:

Գոռի եղբայրը՝ Գեւորգը, եւս պայմանագրային զինծառայող է, 2010 թվականից ծառայության մեջ է: Նշեց, որ մարտական գործողություններին չի մասնակցել, քանի որ զբաղված է եղել զինվորական անձնակազմի պատրաստությունով.

«Պատերազմի ժամանակ իրար հետ գրեթե չենք խոսել, խոսում էինք լավագույն դեպքում օրվա մեջ մեկ անգամ: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է, հաղթելու ենք ու գանք: Կա՛մ մորս հետ էր խոսում, կա՛մ կնոջս, բայց միշտ էլ կապի մեջ էինք»:

Լուսանկարում՝ ձախից Գեւորգը, աջից՝ Գոռ Հակոբյանը

Գեւորգը նաեւ նկատեց՝ Գոռը ծառայության, մարտական գործողությունների մասին ոչինչ երբեւէ չի պատմել, պատերազմի մասին էլ չեն հասցրել խոսել:

Գեւորգն ինքն էլ չի ցանկանում պատերազմի մասին խոսել կամ գնահատականներ տալ: «Ամեն արժող-չարժող խոսում է մի բանի մասին, որի մասին գրեթե պատկերացում չունի, ուղղակի մի օր չգիտեմ ինչպես՝ հայտնվել է պատերազմի դաշտում, տեսել է ինչ-որ մանր բաներ, բայց հորինում ու պատմում են այնպիսի բաներ, որ այնտեղ եղած ոչ ոք դրանց մասին չգիտի: Իսկապես չգիտեմ, թե որտեղից են այդ մտքերն առաջանում նրանց մեջ, բայց պատմում են էնպիսի բաներ, որը ուղղակի հնարավոր չէ: Դրա համար ես չեմ խոսել այդ մասին ու չեմ էլ խոսելու»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3910 դիտում

Հայաստանում կասկածելի ագրեսիվ «քաղաքացիական ակտիվություն» է ցուցաբերում մի անձ, ով ՌԴ քաղաքացի է. Սաֆարյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին հարցեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց լիդերի նման սիրում են վիրավորել, այս պահվածքը թուլության նշան է. Դալլաքյան

Պրոֆեսոր Վիջեվանոյին շնորհվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը

3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել

Մարզերում և Երևանում սպասվում են անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա

Անահիտ Ավանեսյանը մոտեցել է Կառավարության շենքի դիմաց նստած տարեց կնոջն ու տղամարդուն, լսել նրանց խնդիրները

Ձևակերպումները կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու արդարացում. Մարգարյան

Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ. Աբրահամյան

Արթուր Չախոյանը ձերբակալվել է, սակայն հիվանդանոցում է

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան ձերբակալվածներ

Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հարվածել է նաև լուսացույցին ու պատին. կան տուժածներ

Թրամփը Միչիգանում երջանիկ պարել է իր 100-օրյա պաշտոնավարման մասին ելույթի ավարտին. տեսանյութ

Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 ԱԹՍ. կա մի քանի տասնյակ տուժած. Զելենսկի

Հուսով եմ՝ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ Խաչատրյան

Ռուբիոն կրկին զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդությունից»

Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների․ Անի Խաչատրյանը՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին

ՀՀ-ն դեսպանություն կունենա Հունգարիայում. Միրզոյանը հայտնել է՝ 3 երկրում ընթացող աշխատանքները ինչ փուլում են

Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով ու ֆինանսական թափանցիկությամբ. Իոաննիսյան

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Մայիսը կլինի տեղումնառատ. Սուրենյանը հայտնել է ամսվա եղանակային կանխատեսումը

Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ

Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց

Իրավապահներն Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու

Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի. Նիկոլ Փաշինյան

Քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստի միջև միջադեպը

Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ

Զինծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության համար ստացել է գումարներ ու բացահայտվել

ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը 2 ամսով կերկարաձգվեն

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ. Թրամփ

Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան

Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու համար, Ղուկասյա՛ն ու Աջապահյա՛ն, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում

Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել