Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենքը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում. Գ. Բաղդասարյան

12/03/2021 schedule12:20

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին։ Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը և արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում Խորհրդի կողմից իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում փաստելով կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ նաև Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարծիքների հաշվառմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ գործողության մեջ է, և այդ ինստիտուտը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում։

Գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ Խորհրդի կողմից ներգրավված փորձագետների կարծիքները լուրջ ներդրում են եղել դրանց կատարելագործման համար և նշել, որ օրենսգրքերի ընդունումից հետո դրանց գործնական պատշաճ կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել նաև կադրերի ուսուցման և վերապատրաստման, գիտագործնական, մեթոդական ուղեցույցների ու մեկնաբանությունների մշակմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ։

Մաքսիմ Լոնգագեն տեղեկացրել է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հանձնառու է աջակցելու քննարկված ոլորտներում բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի շրջանակներում շարունակելու է մասնակցել անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։

Առանձին անդրադառնալով խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին՝ կողմերը ծավալուն քննարկում են ունեցել ՀՀ դատախազության կողմից նախաձեռնված՝ իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ պաշտոնատար անձանց վիրավորանքի քրեականացման գաղափարի շուրջ, որի ընթացքում Մաքսիմ Լոնգանգեն փաստել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի միջոցները չպետք է դառնան խոսքի ազատությունն ու քննադատությունը սահմանափակող գործիքներ։ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ առաջ քաշված գաղափարն ու դրա հիման վրա կազմված օրենսդրական փոփոխությունների նախագիծը քննադատության դեմ պայքարի միջոց չէ և ուղղված է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ նրանց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պետության, պետական ինստիտուտների հեղինակությունը պաշտպանելուն։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և առավել ակտիվացնել համագործակցությունը՝ քննարկված հարցերի լուծման նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1303 դիտում

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը