Երևան
12 °C
Վերջին 2 օրերին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները սկսել են ընդունել, որ ձախողել են իշխանության հրաժարականին հասնելուն ուղղված պայքարը: Հատկապես ԲՀԿ-ն, որ այդ շարժման հիմքում է կանգնած՝ մարտավարական բազմաթիվ տարաձայնություններ ունենալով հանդերձ չգիտի՝ ինչպես լքել պայքարը:
Պարտվողական այս տրամադրությունները սրվեցին ոչ թե հանրահավաքների մասնակիցների թվի գնալով նվազման հետեւանքով, այլ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո: Մսխված համարելով ԳՇ բարձրաստիճան սպաների հայտարարությունը հօգուտ շարժման հաղթանակի օգտագործելու հնարավորությունը՝ շարժման ներկայացուցիչները սկսել են այստեղ-այնտեղ դժգոհել Օնիկ Գասպարյանից (թե իբր «նահանջեց»), մյուս զինվորականներից, որ ՊՆ-ում հոտնկայս դիմավորեցին վարչապետին:
Ի՞նչ է սպասվում այդ շարժմանը, ի՞նչ ընթացք կունենա վաղը նախագահի նախաձեռնած երկխոսությունը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ.
- Պարոն Վարդանյան, նախագահը նախաձեռնել է երկխոսություն, որին հրավիրյալներից քչերն են արձագանքել: Ինչպես գիտենք՝ ՀՓՇ-ն ըստ էության մերժել է նախագահի մոտ հրավիրված հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Այս պարագայում իմաստ ունի՞ այդ հանդիպումը:
- Մենք տեսանք, որ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստանը» պատրաստակամ են գնալ եւ այդ քննարկմանը մասնակցել, ինչը ցույց է տալիս, որ կառավարող ուժը պատրաստ է ըստ էության երկխոսության: «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն էլ, փաստորեն զատվում է ԲՀԿ-ի ու «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշումից: Սա նշանակում է, որ ԼՀԿ-ն փորձում է իր խաղը խաղալ: Սա արդեն կայացած փաստ է: Իսկ կլինի այդ երկխոսությունը, թե չի լինի՝ մի փոքր դժվար է ասել: Մենք տեսնում ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» պայմաններ է առաջ քաշում՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար, եւ իրենց պայմանները 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից առաջ քաշվող պայմանների կրկնօրինակն են: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիմն ուներ լայն հանրային աջակցություն, այսինքն այդ գործընթացը, որի նպատակը Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն էր, զանգվածային բնույթ էր կրում: Իսկ «Հայրենիքի փրկության շարժմանը», ըստ հավաքների մասնակցության եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների տվյալների, հանրության մեծամասնությունը չի աջակցում:
Պետք չէ մոռանալ, որ այդ շարժման կորիզը կազմում են այն քաղաքական շրջանակները, որոնց 2018 թվականին հանրության բացարձակ մեծամասնությունը հեռացրել է իշխանությունից: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարող ենք ասել, որ նրանք չեն կարող հաջողել իրենց օրակարգը պարտադրելու հարցում: Եվ նրանց օրակարգով որեւէ բանակցություն տեղի չի ունենա: Ուստի, քննարկումն էլ տեղի կունենա այն ժամանակ, երբ որ իրենք հրաժարվեն այդ օրակարգից եւ կոնստրուկտիվ դաշտ մտնեն:
- Կարելի՞ է հիմա ասել, որ «Հայրենիքի փրկության շարժումը» տապալված է: Արդեն անգամ ներսում են խոսում այդ մասին:
- Խնդիրն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» ի սկզբանե դատապարտված էր նրան, որ ինքը չէր ունենալու հանրային լայն աջակցություն: Սա հասկանալի է: Իսկ ինչպե՞ս կարողացավ ստեղծել լարվածություն եւ մինչեւ հիմա էլ պահպանում է այդ լարվածությունը: Պատճառը պարզ է. մի կողմից տեղի էր ունեցել պատերազմ, եւ արդյունքները շատ ծանր էին հայ ժողովրդի համար, մարդիկ մինչեւ հիմա էլ շատ հարցերի պատասխաններ չունեն: Մյուս կողմից, շատ շատերը տրամաբանական թեզ էին առաջ քաշում, որ եթե եղել է լուրջ ձախողում, անկախ նրանից, թե որքան է այդ ձախողման համար կառավարող ուժի ու վարչապետի մեղավորությունը, ճիշտ կլինի, որ վարչապետը հրաժարական տա եւ հետո արդեն կպարզվի, թե որքան էր նրա մեղքը կամ միգուցե ընդհանրապես չկա: Դա որոշակիորեն կլիցքաթափեր իրավիճակը: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, առաջացրեց հանրային տարբեր շերտերի վրդովմունքը: Լարվածության գեներացման մյուս ռեսուրսն էլ նախկին ռեժիմի ձեռքում եղած բազմաթիվ հեռուստաընկերություններն են եւ ֆինանսական լուրջ ռեսուրսները: Այդ բոլոր ռեսուրսները նրանք ակտիվ կերպով, առանց որեւէ էթիկական սահմաններ ճանաչելու՝ օգտագործեցին, որ շիկացնեն իրավիճակը եւ ազդեն մարդկանց գիտակցության վրա, երկրում մթնոլորտ ստեղծեն: Այստեղ մի բան է նաեւ շատ կարեւոր. լարվածությունը մեծ էր նաեւ մի բանի պատճառով, որ պետական տարբեր ինստիտուտներում աշխատողների զգալի հատվածը մտածողությամբ եւ տարբեր կապերով նախկին իշխանությունների հետ կապված մարդիկ էին: Նրանք ամեն բան արեցին՝ օգտագործելու իրենց դիրքը, լարվածություն ստեղծելու համար, կառավարող ուժի դեմ ինֆորմացիաներ տարածելու համար:
Մենք տեսանք, որ աննախադեպ բաներ տեղի ունեցան. ռազմական վերնախավի մի զգալի հատվածը դուրս եկավ իշխող ուժի դեմ եւ մտավ քաղաքական դաշտ: Բնականաբար սա չի կարող լարվածություն չառաջացնել:
Ահա թե ինչպես եղավ, որ չունենալով հանրային աջակցություն՝ այդ շարժումը այդքան աղմուկ եւ լարվածություն ստեղծեց երկրում: Չունենալով այդ ռեսուրսները՝ իրենք չպետք է նույնիսկ հույս փայփայեին, որ կարող են հաջողել:
Այստեղ ուզում եմ կենտրոնանալ հատկապես զինվորականության հայտարարության վրա, որովհետեւ միակ տարբերակը, որով իրենք կկարողանային իրենց օրակարգը առաջ քաշել՝ ըստ էության դա ռազմական հեղաշրջումն էր: Երբ որ կոնկրետ ուժային ճնշում բանեցնելու հնարավորություն ունեցող ինստիտուտները, կոնկրետ այս դեպքում բանակը՝ ուժի միջոցով ձերբակալեր վարչապետին, կառավարության անդամներին, ասեր որ դադարում է Սահմանադրության գործունեությունը Հայաստանում, փաստացի տապալեր սահմանադրական կարգը, ասեր նշանակում ենք վարչապետ Վազգեն Մանուկյանին: Այս դեպքում Վազգեն Մանուկյանը կարող էր նշանակվել վարչապետ, կամ դա տեղի ունենար խորհրդարանում, բայց պատգամավորները սպառնալիքի արդյունքում կքվեարկեին նրան: Կամավոր, հանրային գործընթացներով հնարավոր չէր իրենց օրակարգը առաջ քաշել: Հիմա որ ասում են բախում-բան, բա էդ բախումը ո՞նց կարող էր տեղի ունենալ. բախումը կարող էր տեղի ունենալ հենց այն պարագայում, երբ այդ փոքրամասնությունը, որը չունի հանրային լայն աջակցություն, ուժային ճնշում իրականացներ: Եթե, ենթադրենք, բանակի մի մասը սատարեր հեղաշրջման գաղափարը եւ ֆիզիկապես զենքով դուրս գար փողոց:
- Հիմա այդպիսի վտանգը չեզոքացա՞ծ է:
- Դժվար է ասել միանշանակ: Ռազմական հեղաշրջումը արագ է տեղի ունենում. արագ պետք է տեղի ունենա, որ հասցնեն իրականացնել այդ բոլոր ուժային գործողությունները եւ դիմադրություն որեւէ կերպ չլինի: Փետրվարի 25-ին ԳՇ-ի հայտարարությունը եղել է եւ արդեն բավականին ժամանակ է անցել: Ի սկզբանե հավանաբար ԳՇ ղեկավարությունը հասկացել էր, որ քանի որ ՀՓՇ-ն հանրային աջակցություն չունի, ռազմական հեղաշրջումը չի կարող հանրային աջակցություն ունենալ...դա էլ պետք է հաշվի առնել: Հեղաշրջումները հաջողվում են գոնե այն ժամանակ, երբ որ գոնե ինչ-որ մի չափի հանրային աջակցություն են ստանում:
- Դրանո՞վ է պայմանավորված, որ զինվորականները այդպես ակնհայտ չմիացան շարժմանը:
- Կարծում եմ՝ այո: Այստեղ միգուցե ուրիշ սուբյեկտիվ խնդիրներ էլ կան, չենք կարող միանշանակ պնդել՝ համագործակցում են մեկը մյուսի հետ, թե ոչ, բայց բոլորն էլ տեսնում էին, որ հնարավոր չէ ուժային միջոցներով հարց լուծել, դա ծայրահեղ կսրեր իրավիճակը, հնարավոր չէր լինի կառավարել: Վերջիվերջո պետք է կարողանային կառավարել: Եթե դու հեղաշրջում անում ես, բա հետո ո՞նց ես կառավարելու առանց որեւէ հանրային աջակցության, այն իրավիճակում, երբ Հայաստանում մեր տիպի երկրների հետ համեմատ ունենք զարգացող քաղաքացիական հասարակություն:
Բացի այդ, համայն հայությունը ողջունել էր թավշյա հեղափոխությունը, եւ հիմա էլ, անկախ ամեն ինչից շատերը հույս ունեն այս իշխանություններից: Երեւի թե նրանք ուղղակի մտածում էին, որ էմոցիոնալ ծանր իրավիճակում հանրության որոշակի շերտեր կմիանան շարժմանը եւ պետական կառավարման համակարգի այլ հատվածները՝ ոստիկանություն, ԱԱԾ եւ այն, դուրս կգան կառավարող ուժի դեմ, հակասահմանադրական գործողությունների կդիմեն, բայց այդ ամենը տեղի չունեցավ եւ քանի որ այսքան ժամանակ անցել է եւ դա տեղի չի ունեցել, այսօր կարող ենք ասել, որ որքան ավելի ժամանակ անցավ, այնքան ավելի փոքրացավ ռազմական հեղաշրջման իրականացման հավանականությունը: Մենք տեսանք, որ վարչապետը հանդիպեց ԶՈՒ ղեկավարության հետ, ցույց տվեցին, որ ենթարկվում են նրան, նաեւ տեսանք, որ Օնիկ Գասպարյանը չդիմադրեց, այսինքն բացի հակասահմանադրական կոչից, այլ բան տեղի չունեցավ Սահմանադրությունից դուրս, ինչի ակնկալիքը ունեին շարժման ղեկավարները:
- Պարոն Վարդանյան, խոսենք նաեւ ԲՀԿ-ի մասին. տպավորություն կա, որ ԲՀԿ-ն ուզում է լքել շարժումը, բայց չգիտի՝ ինչպես դա անել: Ի՞նչ կարծիքի եք:
- Հա, շատ դժվար իրավիճակում է ԲՀԿ-ն իմ կարծիքով գտնվում, որովհետեւ մի կողմից ունեին հույս, որ այդ ալիքի վրա նրանք հետագայում կլինեն առանցքային քաղաքական ուժերից մեկը, բայց տեսնելով, որ որեւէ հաջողության չի կարողանում հասնել շարժումը, հիմա նրանք խնդիր ունեն պահպանելու այն, ինչ մինչեւ հիմա ունեցել են: Կարող են կորցնել նաեւ այն, ինչ ունեցել են՝ որոշակի տեղ քաղաքական դաշտում, դիրք, ռեսուրսներ: Եթե շարունակեն ծայրահեղ գործողությունների շրջանակներում գործող ֆորմատում տեղ ունենալ՝ դա իհարկե լուրջ վտանգ է ստեղծում որպես քաղաքական ուժ գոյություն ունենալու հարցում: Չմոռանանք, որ դաշինքի անհաջողությունը նաեւ նրանց վրա է տարածվում որպես առանցքային ուժ: Մյուս կողմից, եթե դուրս գան, խզեն իրենց հարաբերությունները՝ ինչ են անելու այդ դեպքում, ինչպես են բացատրելու դա, ընտրողները ինչպես կհասկանան, մյուս ընտրություններին աջակցություն կստանան, թե ոչ: Մի խոսքով, իրենց վիճակն էլ հեշտ չէ:
Բայց առավել դժվարը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, այլ պետության, հանրության վիճակն է: Եթե նայել եք Ամերիկայի Հանրապետական ինստիտուտի վերջին հարցման արդյունքները՝ 33 տոկոսը պատրաստ է «Իմ քայլին» ձայն տալ: 2-րդ տեղում ԲՀԿ-ն է՝ ընդամենը 3 տոկոսով: Պատկերացնո՞ւմ եք՝ 2-րդ ուժը 3 տոկոսի վստահությունն ունի: Մարդկանց 42 տոկոսը, փաստորեն, ոչ մեկին չի վստահում: Ստացվում է այնպես, որ ցածր վարկանիշ ունենալով այսօր քաղաքական ուժը կարող է լինել երկրորդ տեղում: Հասկանո՞ւմ եք, սա ժողովրդավարական քաղաքական գործընթացի տեսակետից ոչ բարենպաստ իրավիճակ է: Սրա մասին պետք է դիսկուրս բացվի, որովհետեւ եթե այս դաշտը արագ չձեւավորվի՝ հանրության 42 տոկոսը ընտրություն փաստորեն չի ունենալու: Դա է հիմնարար խնդիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT