Երևան
12 °C
Թափոնները վերամշակվում են. Երևանի 135 հասցեներում արդեն 400 թափոնաման է տեղադրված: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
Ապակին, թուղթը և պլաստիկը աղբ չեն, քանի որ դրանք վերամշակելու հնարավորություն կա:
Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհի զարգացած շատ քաղաքների նման Երևանը համայնքի մակարդակով սկսել է թափոնների տեսակավորման գործընթացը: Քաղաքապետի նախաձեռնությանն աջակցեցին նաև միջազգային գործընկեր կառույցները, ինչն էլ հնարավորություն տվեց հաջողությամբ կյանքի կոչել ծրագրի առաջին՝ փորձնական փուլը:
«Ծրագիրն ունի բնապահպանական մեծ նշանակություն, որի միջոցով մենք էապես նվազեցնում ենք աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը: Այն կանխում է նաև հետագայում դրանց այրումը և վտանգավոր գազերի արտանետումը մթնոլորտ: Կայացած երկրները տասնամյակների ճանապարհ են անցել մինչև այս կարգը ձևավորել են: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք մի փոքր կրճատել այդ ժամկետը և լիարժեք իրականացնել 5-6 տարում»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:
«Ամեն անգամ, երբ համակարգային խնդրի ենք բախվում, հասկանում ենք, որ դրա լուծումը պետք է գտնենք բնակչություն, մասնավոր հատված և պետական համակարգ եռանկյունու համագործակցության շնորհիվ միայն»,- նկատել է «Էկո աղբ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վահե Սիլահյանը:
Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ երևանյան փողոցներում փուլ առ փուլ հայտնվեցին հատուկ թափոնամաններ: Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, ընտրվեցին հատուկ գույներով աղբամաններ: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Երևանի 135 հասցեներում արդեն ավելի քան 400 թափոնաման կա տեղադրված: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները:
«Մոնիտորինգ իրականացրեցինք բնակիչների շրջանում և հետաքրքրվեցինք, թե որտեղ են ցանկանում, որ տեղադրվեն թափոնամանները, որից հետո ընտրեցինք հասցեները»,-ասել է Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատու Էմիլ Մկրտչյանը:
Երևանում կան խնդրահարույց հասցեներ, որտեղ թափոնամանների մեջ կամ կենցաղային աղբ է կուտակվում կամ տեսակավորումն ըստ էության չի ապահովվում: Շատ կարևոր է իմանալ նաև թե ապակու, թղթի ու պլաստիկի որ տեսակները չեն վերամշակվում: Համայնքային կազմակերպության թափոնների տեսակավորման վարչությունը բնակիչների հետ մշտական կապ է պահում՝ իրազեկելով նորամուծության նրբությունների մասին։ Տեսակավորված թափոնները աղբամաններից տեղափոխվում են հատուկ տեխնիկայով:
«Շաբաթը վեց օր մեքենաներն աշխատում են և օրվա վերջում գնում են վերամշակման գործարան ու դատարկվում»,- նշել է տեսակավորման մասնագետ Արգիշտի Դարբինյանը:
Համայնքն աշխատում է չորս տնտեսվարողների հետ, իսկ գործարաններն ու արտադրամասերն ընտրվել են մրցութային կարգով:
«Աճուրդով ձևավորված գնով իրենց ենք հանձնում թափոնները՝ թուղթը, ստվարաթուղթը, ապակին և պլաստիկը: Այդ վաճառքից ստացված միջոցներով իրականացնում ենք տարբեր «կանաչ» ծրագրեր, կանաչ գոտիների ընդլայնում: Թափոնների տեսակավորումից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են «կանաչ» ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Արա Աղայանը:
Օդը, հողը, ջուրը և ընդհանրապես միջավայրը կրում են մարդու գործունեության ազդեցությունը՝ սկսած տրանսպորտից ու արդյունաբերությունից մինչև էներգետիկա, ջրամատակարարում, ջրօգտագործում և թափոնների գոյացում: Համայնքն այժմ բազմազան ծրագրեր է նախաձեռնել մայրաքաղաքի բնական համակարգի վիճակը բարելավելու նպատակով:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT