Մեր երազանքն էր միշտ ապրել Հայաստանում. «իԳործ» ծրագրով Հայաստան վերադարձած և պաշտոն ստացած գործարարի պատմությունը

Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ, ու մենք միասին պետք է այդ պոտենցիալն օգտագործենք: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) տնօրեն նշանակված, սփյուռքից Հայաստան հայրենադարձված Հայկ Մարգարյանը:

Նա իր ընտանիքի՝ կնոջ եւ 2 երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել հեղափոխությունից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով, որի շրջանակում 6 ամիս աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում։ Նկատելով Հայկի կարողությունները՝ նախարար Վահան Քերոբյանը նրան առաջարկել է Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը, ինչին եւ համաձայնել է։

Մարգարյանը 3 տարեկանից ընտանիքի հետ լքել է Հայաստանը: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանում՝ տնտեսագիտություն եւ ԱՄՆ-ում՝ մենեջմենթ: Ապրել եւ աշխատել է տարբեր երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում:

«Ընտանիքս ինձ հետ միասին որոշում է կայացրել գալ Հայաստան: Մեր երազանքն էր միշտ ապրել Հայաստանում, ես շատ մեծ ցանկություն ունեի մի բանով օգտակար լինել: Շատ կարեւոր է, որ իմ երեխաները, ընտանիքը ապրեն Հայաստանում»,- մեր զրույցում պատմեց նա:

Մինչ Հայաստան վերադառնալը նա աշխատել է Կանադայում՝ Տորոնտո քաղաքում, տարբեր բիզնես ծրագրեր է իրականացրել եւ որոշել էր անպայման այդ բիզնես ծրագրերը տեղափոխել Հայաստան. «Բայց ստացա առաջարկ էկոնոմիկայի նախարարությունից «իԳործ» ծրագրի միջոցով, շատ ուրախացա եւ որոշեցի պարտադիր վերադառնալ ընտանիքով: Այդ ծրագրի շրջանակներում 54 մասնագետներ 17 երկրներից տարբեր կառույցներում են աշխատում»:

Մարգարյանը 36 տարեկան է: Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ:

«Հիմա շատ լավ ժամանակ է մեր ծրագրերն ու առաջարկությունները Հայաստանում իրականացնելու համար: Ես վստահ եմ, որ այս հնարավորությունը, որ բացվել է Հայաստանում, քիչ երկրներում կա: Հիմա, ինչպես դուք տեսնում եք, իմ եւ այդ ծրագրով եկած եւս 53 մասնագետների օրինակով մեր ձայնը լսվում է»:

Նրա կարծիքով՝ այս մասնագետների 30 տոկոսը մշտական կմնա Հայաստանում եւ կիրականացնեն իրենց գաղափարները:

«Հայաստանում բիզնես սկսելը երեւի ամենահեշտ պրոցեսներից մեկն է, բայց բիզնես սկսելը մի հարց է, շարունակելը՝ բոլորովին այլ: Մեր կենտրոնը հիմա պետք է ներկայացնի, թե մեր պետությունը այլ երկրների օրինակով ինչ պետք է անի բիզնեսի հետ միասին, որ բիզնեսներն ավելի հեշտ առաջ շարժվեն Հայաստանում»,- ասաց ՆՁԱԿ տնօրենը:

Մարգարյանն ընդգծեց՝ երբ գործարարը նոր է բիզնես սկսում, նրա համար շատ կարեւոր է, որ պետությունն օգնի իրեն բիզնեսն առաջ տանելու հարցում, հատկապես՝ առաջին տարում: Իսկ հետո, երբ բիզնեսը զարգանա, արդեն կարելի է հարցնել, թե նա ինչով կարող է պետությանը օգտակար լինել: Մարգարյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո հեշտացվել են բիզնես պրոցեսները. «Մենք բոլորս, հատկապես սփյուռքի հայերը, տեսնում են, որ կոռուպցիոն հատկանիշները շատ են քչացել: Դա մեծ արգելք էր բիզնեսի համար: Բացի այդ՝ հիմա շատ ավելի հեշտ է պետական մարմինների հետ համագործակցելը»: 

ՆՁԱԿ տնօրենն ընդգծեց՝ այս ծրագրի միջոցով շատ կայացած մասնագետներ եկել են Հայաստան, որոնց միակ նպատակը պետությանն օգտակար լինելն է, եւ, ըստ նրա, այս հնարավորությունը պետք է օգտագործել:

ԽՍՀՄ ժամանակներից Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը զբաղվում էր տեխնիկական գրադարանների հետ կապված հարցերով, բայց հիմա, նորանշանակ տնօրենի խոսքով, արդեն պետք է առաջ տանեն նորարարությունների, տեխնոլոգիաների ուղղությունը:

«Այդ բոլորը կապված են ներդրումների եւ բիզնեսի հետ: Մեր նպատակն է այս գրասենյակները զարգացնել: Պայմանագիր պետք է կնքենք այլ պետությունների հետ, որոնք փորձ ունեն այս առումով եւ կարող են փորձով օգնել մեր երկրին»,- ասաց նա:

Հայկ Մարգարյանի խոսքով՝ ինչպես ցույց է տալիս աշխարհի պրակտիկան, պետությունը պետք է մի փոքր օգնի ներդրողներին, որ իրենք հասկանան, թե որ ոլորտների մեջ նրանք կարող են ներդրում կատարել եւ թե վերջում ինչ կարող են ստանալ:

«Մենք առաջարկեցինք այդ հնարավորությունը տալ, որ Հայաստանում լինի ներդրումների պորտալ, որ տարբեր բիզնեսմենների՝ տարբեր երկրներից, ասենք, թե որտեղ կարող են օգտագործել իրենց հնարավորությունները»,- ասաց նա:

ՆՁԱԿ տնօրենի կարծիքով՝ պորտալից բացի՝ շատ կարեւոր է բիզնեսին հնարավորություն տալ, օրինակ՝ զեղչով հողատարածք տրամադրել, որպեսզի, օրինակ, 5 տարվա մեջ իրենց ծրագրերն իրականացնեն:

Հարցին՝ կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքներից հետո ինչպե՞ս է տնտեսությունը վերականգնվելու, Մարգարյանը պատասխանեց՝ շատ կարեւոր է հիմա շեշտը դնել նորարարությունների եւ տեխնոլոգիաների վրա: «Եթե հենց հիմա սկսենք կենտրոնանալ դրա վրա, մենք շատ շուտ կկայունանանք եւ կհասնենք մեր տնտեսական նպատակներին: Բայց դրա համար ներդրումներ են պետք: Հայերի միտքն աշխատում է, եւ մենք պարտավոր ենք օգտագործել Հայաստանի համար ոչ միայն դրսի, այլեւ ներսի հայերի պոտենցիալը»,- ասաց նա:

ՆՁԱԿ-ն շուտով կներկայացնի իր ռազմավարությունը, ժամանակը քիչ է: «Մենք կանչում ենք բոլոր ստարտափներին մեր կենտրոն, տալիս ենք նրանց հնարավորություն, որ կարողանան գեներացնել իրենց աշխատանքը պետության հետ: Մեր երիտասարդ հայրենակիցները մեծ ցանկություն ունեն նոր բիզնեսներ բացել, առաջին խումբը շուտով արդեն կգա, եւ մենք իրենց հնարավորություն կտանք»,- նշեց Մարգարյանը:

Նա ընդգծեց՝ ով ունի ցանկություն եւ մտածում է, որ իր ցանկությունը նոր է, կարող է իր առաջարկությունը ներկայացնել իրենց կենտրոն, կգնահատեն եւ միասին կաշխատեն, կմտնեն շուկա. «Դա լավ կլինի մեր երկրի, մեր կենտրոնի եւ այդ մարդկանց համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3831 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի