Երևան
12 °C
Գործող իշխանությունների նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ դա ակնհայտ է:
Ցուցակում տեղ գտնող այլ անունների մասին քննարկումներ եւ հրապարակումներ անելը նա վաղ համարեց:
Երբ լրագրողներից ոմանք փորձեցին պարզել, թե ինչու այլ անձ չի գլխավորելու ցուցակը, Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը՝ նշելով, որ հարցերը վիրավորանքներ ու պիտակավորումներ են պարունակում:
Մինչ այդ նա անդրադարձել էր նաեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին: Հարցին՝ ի՞նչ որոշում ունի իշխանությունը՝ օրենսգիրքը փոփոխելուց հետո՞ գնալ ընտրությունների, թե՞ հակառակը, Մակունցը պատասխանեց.
««Իմ քայլը» խմբակցությունը հակված է «Ընտրական օրենսգրքում» ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու փոփոխությունը ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, այս պահին քննարկումներ են ընթանում»:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ եթե խաղի կեսից կանոններ փոխվեն, ասել է թե փոխվի գործող օրենսգիրքը, ապա մինչ այս եղած պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: «Երբ հասկանանք՝ ինչ են ներառում այդ պայմանավորվածությունները, այդ ժամանակ ես ինքս կմեկնաբանեմ: Քանի որ չեմ լսել պարոն Մարուքյանից, թե ինչ նա նկատի ունի, չեմ կարող մեկնաբանել»,- արձագանքեց իշխանական խմբակցության ղեկավարը:
Հարց հնչեց նաեւ, թե իշխանությունը մտադիր է «Ընտրական օրենսգրքում» այս պահին փոփոխել միայն ամբողջական համամասնական ընտրակարգի անցնելու դրո՞ւյթը, թե՞ ամբողջ նախագիծը, որը շրջանառության մեջ է դրված:
«ԸՕ փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում իրենց մեջ, եւ այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, որովհետեւ նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»,- ասաց նա:
Այսինքն՝ հնարավոր է միայն համամասնականի դրո՞ւյթը փոխվի՝ փորձեց ճշտել լրագրողը. «Այս պահին վերջնական ոչինչ չասեմ»,- պատասխանեց Մակունցը:
Խոսելով ընտրությունների համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության մասին՝ նա ընդգծեց. «Եթե կա անհրաժեշտություն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, իսկ այդ առումով գրեթե ամբողջ քաղաքական դաշտն ունի կոնսենսուս, կարծում՝ եմ կհայթայթվեն: Ես այն անձը չեմ, որ պետք է պատասխանի այդ հարցին»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումներից հետո մարտի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT