«Իմ 2 հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով». վարչապետը պարզաբանեց «Սու-30CM»-ների շուրջ աղմուկը

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրեց պարզաբանել գերժամանակակից Սու-30CM ինքնաթիռների հետ կապված մամուլում եւ համացանցում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց՝ Փաշինյանը հակասել է ինքն իրեն: 

Սիմոնյանը նախ մեջբերեց վարչապետի հուլիսի 3-ի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում էր. «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

Այնուհետեւ հիշեցրեց, որ վերջերս Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում վարչապետը հայտարարել է, որ ինքնաթիռը գնել էին, բայց հրթիռները չէին հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։

«Երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով»,- ի պատասխան՝ հայտարարեց վարչապետը եւ շարունակեց. «Նախ արձանագրենք, որ Սու-30 СМ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են, բայց էդ զենքը ունի իր ամբողջության մեջ հրթիռներով եւ սարքավորումներով: Եվ կարծում եմ՝ ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն: Այսինքն՝ նույն տեղում չեն արտադրվում, եւ հետեւաբար դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից:

Սու-30 СМ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին եւ, այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, եւ օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը ինչքանով է հնարավորություն տալիս, որ այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները: Եվ այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում, եւ էն, ինչ որ նախկինում հայտարարել եմ, մեկը մյուսին չեն հակասում: Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել բոլոր այն աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30 СМ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ եւ հզորությամբ»,- պարզաբանեց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2258 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս