Նոր օրենքով ԵՊՀ-ն հատուկ կարգավիճակ է ստացել. նախարարի խորհրդականը պարզաբանում է, թե ինչ է դա նշանակում

29/03/2021 schedule11:27

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով Երեւանի պետական համալսարանին տրվեց հատուկ կարգավիճակ: Հատուկ կարգավիճակ եզրույթը, սակայն, շրջանառվում է արդեն երկար ժամանակ եւ շատ դեպքերում մնում է անհասկանալի՝ ինչ է ենթադրում հատուկ կարգավիճակը, ինչ առավելություն է այն տալու ԵՊՀ-ին:

Ընդունված օրենքի մեջ ԵՊՀ-ին վերաբերող մեկ դրույթ կա, այն է՝ «Երևանի պետական համալսարանը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի բացառիկ հաստատություն է, որի կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը»:

Օրենքի այս դրույթն էլ իրականում առաջ բերեց նոր հարցականներ. արդյոք ԵՊՀ-ն Կառավարության կողմից ֆինանսավորման նոր հնարավորություննե՞ր է ստանալու, ինչպե՞ս է Կառավարությունը սահմանելու Մայր բուհի գործունեության առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ դեռ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ մինչեւ անգամ վեճ տեղի ունեցավ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ու պատգամավոր Գեւորգ Գեորգիսյանի միջեւ, երբ վերջինս խնդրեց նախարարին բացատրել ԵՊՀ-ի բացառիկ լինելու հանգամանքը եւ նրա գործունեության ավելի բացառիկ լինելը մյուս բուհերի համեմատ: Դրան ի պատասխան՝ նախարարը միայն նշեց, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմտիվն է, ունի 100-ից ավելի տարվա պատմություն, եւ բազմաթիվ բուհեր ուղղակի ծնունդ են առել այս բուհից: Հարցը, այնուամենայնիվ, բաց մնաց: ԵՊՀ-ին տրվող այդ հատուկ կարգավիճակից նույնիսկ համալսարանի նախկին ռեկտոր Գեղամ Գեւորգյանը լավ տեղյակ չէր:

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին հարցրինք, թե ԵՊՀ-ի հատուկ կարգավիճակը ի՞նչ է ներկայացնում: «Պետք է նկատի ունենանք, որ այսօր մեծ ավանդ ունեցող Մայր բուհում մի շարք մասնագիտություններ, որոնք իրականացվում են, պետության գոյության համար խիստ անհրաժեշտ են եւ պետական աջակցության կարիք ունեն: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են, որոնցից շատերը հենց միայն այդ համալսարանում են իրականացվում եւ հիմա որոշակի ճգնաժամային վիճակում են գտնվում. դիմորդները քիչ են եւ այլն: Հատկապես մեր այսօրվա խնդիրները հաշվի առնելով՝ այս կարգավորմամբ հնարավորություն կտրվի ԵՊՀ-ին տրամադրել պետական որոշակի լրացուցիչ օժանդակություն, ինչ-որ առանձին բյուջետային ֆինանսավորմամբ իրականացնել Կառավարության կողմից սահմանված այն ծրագրերը, որոնք կնպաստեն առաջնահերթություն ունեցող մասնագիտությունների զարգացմանը՝ ի նպաստ մեր երկրի հզորացման»,- ասաց նա:

Հարցին՝ խտրական չէ՞ արդյոք նման վերաբերմունքը այլ բուհերի նկատմամբ, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց.

«Պետք է արձանագրենք, որ նման պրակտիկա կա որոշ երկրներում, օրինակ՝ Էստոնիան նույնիսկ առանձին օրենք ունի Տարտուի համալսարանի մասին: Ես կարծում եմ՝ մեր ընդհանուր համակարգը կզարգանա այն աստիճան, որ այլեւս նման հարցի անհրաժեշտություն չի առաջանա, եւ ինքնաբերաբար կկարգավորվեն բոլոր խնդիրները»:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2685 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C